Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 50-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2017 թվականի N 50-Ա

06-007-0084-0001 ԾԱԾԿԱԳՐԻՑ 0.0036 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշմամբ, 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 6 կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 60-րդ հոդվածով և 66 հոդվածի 4-րդ և 8-րդ կետերով և հիմք ընդունելով Գուրգեն Գագիկի Մեսրոպյանի և Անի Ռոբերտի Անդրեասյանի դիմումը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, թիվ 09112015-06-0051 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը,  համայնքիավագանինորոշում է`

  1. Հաշվի առնելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը և այն հանգամանքը, որ 06-007-0084-0001 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 0.0036 հա հողամասը ընդգրկված է ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի N 570-Ն որոշմամբ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, փոփոխել վերը նշված հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասից բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:                            
  2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
  3. Հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, թուլատրել համայնքի ղեկավարին ուղղակի վաճառքի ձևով, ընդլայման նպատակով, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով օտարել՝ Գուրգեն Գագիկի Մեսրոպյանին և Անի Ռոբերտի Անդրեասյանին, քանի որ օտարվող հողամասը գտնվում է նրանց համաձայն՝ թիվ 09112015-06-0051 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող առևտրի օբյեկտի հարևանությամբ, որի չափը չի գերազանցում նրանց պատկանող հողամասի չափից, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել /տրամադրել/ հրապարակային սակարկությունների միջոցով:

Կողմ -11

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՂԱԲԱԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊԱՊԻՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԱՊՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՋԻԼԱՎՅԱՆ ՆԱՐԵԿ

ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner