Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, Ստեփանավան քաղաքային համայնքի 2013թ. հաստատված գլխավոր հատակագիծը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը որոշում եմ
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0117-0001 ծածկագրի տակ գտնվող հողամասից առանձնացված 0.0699 հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը այլ հողեր գործառնական նշանակությունից, համաձայն քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու մասին 2013 թվականին հաստատված Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագծի, փոխադրել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի ֆոնդ:
2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտայի օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ճանաչել 0.0699 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:
4. Հողամասի սահմանները որոշվում են «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5. Վերը նշված հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան Սուրբ Վարդան թիվ 19 հողամաս: 6. Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: