Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 364
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2020 թվականի N 364

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0045-0040 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՅՆ ԾԱԾԿԱԳՐԻ Գ.ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 62 /ՆԱԽԿԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ՝ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 62 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Անտառային փողոց 3-րդ նրբանցք թիվ 15 հասցեի բնակիչ Սպարտակ Արտաշեսի Ասրյանի կողմից ներկայացված 16.11.2020 թիվ Ա-351 դիմումը, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2020 թվականի գործ թիվ ԼԴ1/0779/02/20 վճիռը, 18.09.1985թ. կազմված տեխնիկական անձնագիրը, 18.03.1985թ. կազմված տեխնիկական անձնագիրը, §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, §Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.

1. Վերականգնել Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան 06-007-0045-0040 ծածկագրում գտնվող 538.8 քմ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝

ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0045-0040 ծածկագրի հողամասի մակերեսը 538.8 քմ

բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 538.8 քմ մակերեսով հողամասից 522.0 քմ /համաձայն վերը նշված տեխնիկական անձնագրերի՝ 72.0 քմ և 450.0 քմ/ օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Սպարտակ Արտաշեսի Ասրյանին, իսկ մկնչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 16.8 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Սպարտակ Արտաշեսի Ասրյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան, անասնաշենքի և պարիսպի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3. Ստեփանավան քաղաքի 06-007-0045-0040 ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 69.72 քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղի, 68.28 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 9.0 քմ մակերեսով բաց պատշգամբի, 13.78 քմ մակերեսով աստիճանանահարթակների, 24.35 քմ ներքին մակերեսով անասնաշենքի և 7.39 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Սպարտակ Արտաշեսի Ասրյանի սեփականության իրավունքը:

4. Հաստատել վերը նշված անշարժ գույքի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Գ.Նժդեհի փողոց թիվ 62 բնակելի տուն:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՍՏՈՄ ՔՈՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner