23.04.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը`http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին ...
Մանրամասն |
|
22.04.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը ընթացիկ մի շարք խնդիրների հետ կապված ոլորտի պատասխանատուներին ներկայացրեց իր նկատառումները, որոնք ենթակա են անհապաղ լուծման: Խոսվեց համայնքի սանիտարական վիճակի, այս հարցում բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքի մասին, մասնավորապես սեփական տներից Ձորագետ թափվող աղբի և դրա հետևանքների վերացման մասին, քաղաքի փողոցներով խոշոր եղջերավոր անասունների տեղաշարժի արգելքի հետ կապված կազմակերպչական հարցերի մասին, քննարկվեցին նաև ներքին կարգապահական հարցեր: Տրվեցին հստակ ցուցումներ:
|
|
22.04.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ, ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին՝ քաղաքային հրապարակից կմեկնարկի երթ դեպի օղակաձև պուրակ, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակն անմահացնող խաչքարի մոտ տեղի կունենա Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի և ոգեկոչման կարգ, ծաղկեպսակադրության արարողություն:
|
|
22.04.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ Ստեփանավանի համայնքապետարանի «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» (ՀԿՏՀ) նոր տարբերակում ներառված են թվով յոթ նոր, այդ թվում ՀՀ կառավարության 2016 թ. նոյեմբերի 24-ի N 1218-Ն և 2016թ. հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշումներով սահմանված ծառայություններ: 1. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում: 2. Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում: 3. Մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների տրամադրում: 4. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային ...
Մանրամասն |
|
22.04.24
ԲԱՐԵԿԱՐԳ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ
|
«Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համայնքում ընթանում են բարեկարգման և կանաչապատման ակտիվ աշխատանքներ: ✅Կատարվում են հողի փխրեցման աշխատանքներ, մաքրվում և կարգի են բերվում սիզամարգերի տարածքները: ✅Համայնքի փողոցներում ու պուրակներում խնամվում են կանաչ հատվածները, մայթեզրյա ճանապարհները մաքրվում են մոլախոտերից:
|
|
19.04.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Ստեփանավան համայնքի Սայաթ Նովա, Անդրանիկի և Պիոներների փողոցների հիմնանորոգման աշխատանքները լայն թափով շարունակվում են։ Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ շուրջ 423 մլն դրամ արժողությամբ։ Այս պահին կատարվում են բազալտե եզրաքարերի տեղադրման և բետոնե սալիկներով մայթերի կառուցման աշխատանքներ։
|
|
18.04.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Ստեփանավան համայնքի ավագանին գումարեց արտահերթ նիստ, որը վարեց համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Նիստի մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=Aqy9tphLAT4:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |