Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2019թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 367
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 նոյեմբերի 2019 թվականի N 367

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԴԵՍԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 39/2 ՀԱՍՑԵԻ, 06-007-0109-0044 ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 27.09.2019թ. N 74-Ա որոշումը, 18.09.2019թ. N 18092019-06-0060 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, 43 հոդվածի 3-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ, 63-րդ և 67-րդ հոդվածներով` որոշում եմ.

1. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (528 ՀՀ դրամ):

• Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Դեսինի փողոց թիվ 39/2 հողամաս հասցեում գտնվող 0.0093 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը, ծածկագիր 06-007-0109-0044:

2. Հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում:

3. Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային և մրցույթային հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, աճուրդի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2 մասով սահմանված պայմաններն ու պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner