«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օերնքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 31. 32 հոդվածների համաձայն Ստեփանավան համայնքի ավագանին որոշում եմ
1. Հաստատել համայնքի 2020թ. բյուջեն՝ 
ա/ եկամուտների գծով – 530287.105 հազ. դրամ 
բ/ ծախսերի գծով - 562787.105 հազ. դրամ, որից վարչական բյուջեի գծով – 530287.105 հազ. դրամ ֆոնդային բյուջեի գծով – 32500.0 հազ. դրամ 
գ/ դիֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ – 32500.0 հազ. դրամ ֆոնդային բյուջեի գծով
 2. Հաստատել համայնքի 2020թ. բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների / կից ներկայացվում է եկամուտների ամփոփը/: 
3. Հաստատել համայնքի 2020թ. բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման /կից ներկայացվում է ծախսերի ամփոփը/: 
4. Սահմանել, որ`
ա/ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները, 
բ/ ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 10%-ը: