Այսօր: Երկուշաբթի, 15 Օգոստոսի 2022թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 08-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 08-Ա


Զեկ. ԱՐՄԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾԱՌԵՐԸ ՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում խոր էտի պատճառով չորացել է թվով 11 (տասնմեկ) ծառ: Ստեփանավան համայնքի ղեկավարի 03.12.2020թ. 93/1 կարգադրությամբ չորացած և իրենցից վտանգ ներկայացնող ծառերը հաշվառելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի անդամների կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թվով 11 (տասնմեկ) ծառ չորացել են և վտանգ են ներկայացնում անցորդների և քաղաքային զբոսայգում զբոսնողների համար: Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 03.12.2020թ. 93/1 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 11.12.2020թ. արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանի որոշում է.

1. Թույլատրել հատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող թվով 11 (տասնմեկ) չորացած ծառերը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner