Հիմք ընդունելով Արմեն Լևոնի Անանյանի /ծնված 01․03․1983թ. ՌԴ անձնագիր 45 18 786221/ լիազոր ներկայացուցիչ Փաշիկ Մկրտիչի Մելիքյանի /ծնված 17․11․1988. անձնագիր AX 0331666/ կողմից ներկայացված 12․05․2025 թվականի թիվ 1041 դիմումը, 50AB0433701 լիազորագիրը, 50AB0433702 լիազորագիրը, 02․08․2024 թվականի թիվ 50AB0433699 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը գրանցված թիվ 4786 գրանցամատյանով, 02․08․2024 թվականի թիվ 50AB0433698 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը գրանցված թիվ 4787 գրանցամատյանով, թիվ 18 տնային գիրքը, 23․12․1965 թվականին տրված անշարժ գույքի տեխնիկական անձնագիրը,«Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծըղեկավարվելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հաշվի առնելով որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝ որոշում եմ․
1. ՀՀ Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0205-0007 կադաստրային ծածկագրում գտնվող «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի փաստացի կազմում է 0.0044 հա, որի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել Արմեն Լևոնի Անանյանի /ծնված 01․03․1983թվականին/ 1/2-րդ մասով և Լիլիթ Լևոնի Սեկրիյսի /ծնված 06․09․1981թվականին/ 1/2-րրդ մասով սեփականության իրավունքը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0․0044 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց ճանաչել Արմեն Լևոնի Անանյանի,Լիլիթ Լևոնի Սեկրիյսի սեփականության իրավունքը և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրանց սեփականության իրավունքը:
3․Հաստատել՝ 06-007-0205-0007 կադաստրային ծածկագրի 0.0044 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
4․Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 02.06.2025 թվականի թիվ 713 որոշումը։
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: