Այսօր: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 76-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 76-Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 09.01.2019Թ. ԹԻՎ 03-Ա ՈՐՈՇՄԱՆ 1,2,3,4-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԹԻՎ 1,3,4, ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի մանկապարտեզների հաշվապահական հաշվառումը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել մանկապարտեզների հաստիքացուցակներում և պաշտոնային դրույքաչափերում: Ստեփանավան համայնքի 4 մանկապարտեզներում նպատակահարմար է այն իրականացնել երկու հաշվապահի միջոցով: Նախատեսվում է մեկական միավոր, մեկ դրույքաչափով հաշվապահի հաստիք սահմանել թիվ 1 և «Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5» մանկապարտեզներում: Թիվ 1 մանկապարտեզի հաշվապահը իրականացնելու է նաև թիվ 4 մանկապարտեզի հաշվապահական հաշվառումը, «Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5» մանկապարտեզի հաշվապահը իրականացնելու է նաև թիվ 3 մանկապարտեզի հաշվապահական հաշվառումը: Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է`

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 09.01.2019թ. 03-Ա որոշման 1,2,3,4-րդ հավելվածները:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 1, 3, 4, Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1, 2, 3, 4 հավելվածների:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.80 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner