Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 39-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2019 թվականի N 39-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-007-0117-0012 ԾԱԾԿԱԳՐԻ 0.5 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀՐՇԵՋ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված 24.10.2018թ. թիվ 7/03.1/12791-18 և 04.03.2019թ. թիվ 7/03.1/1617-19 գրությունները, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, 08.04.2019թ. N 08042019-06-0012 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 286 որոշման 38-րդ կետի ա ենթակետով, 39-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 686-րդ հոդվածով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Համաձայն 08.04.2019թ. N 08042019-06-0012 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0117-0012 ծածկագրի 0.5 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատին, ՀՓՋ-ի համար նոր շենք կառուցելու նպատակով:

2. Ստեփանավան համայնքի ղեկավարի նշված հողամասի նկատմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատի հետ օրենքով սահմանված կարգով կնքել՝ հողամասի անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -10

ԱՍՐՅԱՆ ԳՈՌ

ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ

ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner