Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2025 թվականի N 356

ՍԵՐՈԺԻԿ ՍԵՅՐԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

2025 թվականի փետրվարի 17-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Սերոժիկ Սեյրանի Կարապետյանի (Հասցե՝ քԱլավերդի, Անդրանիկի փողոց, 9ա տուն) անվամբ գրանցված OPEL VECTRAA  մակնիշի 35ZA995  հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 16809 /տասնվեց  հազար ութ հարյուր ինը/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 14997 /տասնչորս հազար ինը հարյուր ինսունինը/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 1812 /մեկ հազար ութ հարյուր տասներկու/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2020-2024թ ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականի փետրվարի 17-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի  համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցի գույքահարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 24-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Սերոժիկ Սեյրանի Կարապետյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։

2025 թվականի փետրվարի 24-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 16 արձանագրությունը։

 

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.

  1. Քաղաքացի Սերոժիկ Սեյրանի Կարապետյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 16809 /տասնվեց  հազար ութ հարյուր ինը/ ՀՀ դրամ, որպես փոխադրամիջոցի գույքահարկի գումար:
  2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
  3. Սույն  որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
  4. Սույն որոշման պահանջները կամովին  չկատարելու դեպքում  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
  5. 2020 թվականը ներառյալ փոխադրամիջոցի գույքահարկի գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի  համայնքապետարանի 900255101454  հաշվարկային հաշվին։ Սկսած 2021 թվականից փոխադրամիջոցի գույքահարկի գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255002538 հաշվարկայինհաշվին։
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                             Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ



18 մարտի 2025թ.                                                              
ք.Ստեփանավան