Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2025 թվականի N 612

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՆԻՍ ԳՅՈՒՂԻ 06-007-0737-0015 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԳԱՐԻԿ ԱԶՆԱՈՒՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Գարիկ Ազնաուրի Հունանյանի  կողմից 23․04.2025թ. ներկայացված թիվ 915 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 12.04.1991թ. թիվ 4 որոշումից քաղվածքը, «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը,  ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, ՀՀ 510-Ն օրենքով` որոշում եմ.

1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0737-0015 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 0․3098 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, Վարելահող գործառնական նշանակության հողամասի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը:

ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0737-0015 կադաստրային ծածկագրի տակ գտվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի մակերեսը՝ 0․3098 հա

բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Գարիկ Ազնաուրի Հունանյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                             Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



19 մայիսի 2025թ.                                                              
ք.Ստեփանավան