Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հուլիսի 2024 թվականի N 659

ԷՄՄԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Ստեփանավան համայնքի վարչական տարածքում Էմմա Մուրադյան անհատ ձեռնարկատերը 2024 թվականի հուլիսի 08-ին հայտ է ներկայացրել համայնքապետարան իր ձեռնարկատիրական օբյեկտում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար:
  Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 08.04.2022թ. «Ստեփանավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 29-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և Ստեփանավան համայնքի ավագանու 23.01.2024թ. թիվ 03-Ն որոշմամբ` որոշում եմ.

1. Ստեփանավան համայնքի Թելմանի փողոց թիվ 1 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Էմմա Մուրադյանի հայտը բավարարել և նրան տալ իր դիմումի համաձայն 2 քմ մակերեսով արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն 01.07.2024-30.09.2024թթ. ժամանակահատվածի համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիսյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                             Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ



09 հուլիսի 2024թ.                                                              
ք.Ստեփանավան