Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2025 թվականի N 610

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՆԻՍ ԳՅՈՒՂԻ 06-007-0733-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.09699 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Գարիկ Ազնաուրի Հունանյանի   կողմից 23․04․2025 թվականին  ներկայացված թիվ 915 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 12.06.1991թ. թիվ 4  որոշումից 12.03.2025թ. տրված քաղվածքը,  «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59 –րդ հոդվածի 3-րդ մասով, 64 –րդ հոդվածի 8 –րդ և 16 –րդ մասերով, 3 –րդ և 57 –րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 –րդ հոդվածի 24 –րդ կետով՝ որոշում եմ.

1.  Վերականգնել՝ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, գյուղ  Արմանիս 06-007-0733-0005 կադաստրային ծածկագրով, 0.09699 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝

ա/ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, գյուղ Արմանիս 06-007-0733-0005  կադաստրային ծածկագրում գտնվող հողամասի մակերեսը 0.09699 հա:

բ/հաստատել հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն ) «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2. Սույն որոշման 1 –ին կետում նշված 0.09699 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 –րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Գարիկ Ազնաուրի Հունանյանին:

3.   Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                             Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



19 մայիսի 2025թ.                                                              
ք.Ստեփանավան