Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 21
 
Համար 21Ամսաթիվ 26/09/2025 11:00
Վարող ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԷԼՄԻՐԱ ՌԵՎԱԶՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ՊԱՊՅԱՆ, ԱՐՏԱԿ ՍԱՔԱՆՅԱՆ, ԱՐՍԵՆ ԱՎԱԳՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Ստեփանավանի համայնքապետարանում այգու տնօրինության և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը։
Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը ներկաների հետ քննարկեց այգու գործունեության հետ կապված ընթացիկ տարվա աշխատանքները, շեշտադրեց առկա թերություններն ու բացթողումները, որոնք պետք է հաշվի առնել գալիք տարվա ծրագրերում՝ ունենալու համար ավելի կոկիկ, բարեկարգ և հարմարավետ այգի։
Քննարկվեցին նաև մի շարք այլ կարևոր հարցեր՝ կապված այգու պահպանության, ատրակցիոնների համալրման և ընդհանուր բարեկարգման հետ։
Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարը ներկայացրեց հետաքրքիր առաջարկներ, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն՝ ուրախություն պարգևելով հատկապես երեխաներին:
Ոլորտային պատասխանատուներին համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ, որոնց իրականացումն անհրաժեշտ է ապահովել սեղմ ժամկետներում։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner