Հիմք ընդունելով Արտակ Վոլոդյայի Քոչարյանի կողմից ներկայացված 26.01.2023թ. թիվ Ք-73 դիմումը, 24.01.23թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը` գրանցված գրանցամատյանում 176 համարով, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան, 4-րդ միկրոշրջան, 1ա փողոց, թիվ 9 փոստային հասցեով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան ք. Ստեփանավան, Վ. Համբարձումյան փողոց, 9 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: