Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 10.11.2022թ. N 107-Ա որոշումը, 13.10.2022թ. N 13102022-06-0074 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43 հոդվածի 3-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ, 63-րդ և 67-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքը՝ 977710 (ինը հարյուր յոթանասունյոթ հազար յոթ հարյուր տաս ) ՀՀ դրամ:
• Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան ք. Ստեփանավան Անտառային փողոց 4-րդ նրբանցք 19/1 հողամաս հասցեում գտնվող 0.03386 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, ծածկագիր 06-007-0056-0049:
2. Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում:
3. Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, աճուրդի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2 մասով սահմանված պայմաններն ու պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: