Խնդիր → Աղբահանություն
Համառոտ նկարագրություն` Բարև Ձեզ ես բնակվում եմ ք Ստեփանավանի 3 րդ միկրոշրջանի տուն 34 ում , արդեն քանի շաբաթ է ինչ Ձեր աշխատողները ովքեր գալիս են աղբը հավաքելու մեքենան կանգնեցնում են փողոցի սկզբում և ավտոմեքենայի հետևին էնքան են կանգնում մինչև բնակիչները իրենց աղբը իջեցնեն հասցնեն ավտոմեքենայի մոտ նոր դուրս են գալիս որ աղբը գցեն մեքենան։ Ես չեմ կարողանում հասկանալ եթե աղբը դրած է դրսում դարպասի առաջ ինչու Ձեր աշխատակիցը օվ դրա համար գումար է ստանում չի կարող գալ և վերցնել տանել մեքենայի մոտ ։ Այսօր վարորդը պատասխանեց որ իբր մեքենան չի կարողանում իջնել Ձեր փողոց, բայց առաջ կարողանում էր , իսկ աշխատողը օվ իր հետ էր ասում է ես պարտավոր չեմ իջնել և Ձեր աղբը բերել հասցնել մեքենային ։
Նշեմ որ մեր փողոցում կան նաև տարիքով մեծ կանայք և նրանք մի քանի անգամ իջնում բարձրանում են որ տանեն իրենց ծանր աղբը հասցնեն մեքենայի մոտ։ Խնդրում եմ գտեք այս հարցին լուծում ...
Անհրաժեշտության դեպքում կտրամադրեմ նաև բնակիչներ ստորագրությունները , որ նրանք նույնպես համաձայն են ինձ հետ։
Խնդրի հասցեն` 12 Սուրբ Նշան փողոց, Ստեփանավան, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 11/09/2021 10:42