Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 11-Ն որոշումով, և հիմք ընդունելով «Գագիկ Մելիքսեթյան» անհատ ձեռնարկատիրոջ 15.11.2022թ. Մ- 960 հայտը` որոշում եմ.
1. «Գագիկ Մելիքսեթյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ Ստեփանավան համայնքի Բաղրամյան փողոց թիվ 145 հասցեում գտնվող զվարճանքի օբյեկտում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն 16.11.2022-31.12.2022թթ. ժամանակահատվածի համար:
2. «Գագիկ Մելիքսեթյան» անհատ ձեռնարկատերը պատավոր է Ստեփանավանի համայնքապետարանի 900255001365 հաշվեհամարին վճարել տեղական տուրք 8400 (ութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գագիկ Մելիքսեթյան» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: