Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 51
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2023 թվականի N 51

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ, ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ, ՍԵԼԱՎՆԵՐԻ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ, ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի բ), գ), դ) կետերով, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով և 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի տարածքում 2023 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների կազմակերպման նպատակով որոշում եմ.

1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների պլանը` համա¬ձայն թիվ 1 հավելվածի:

2. Քաղաքաշինության, հողաշինության, գյուղանտեսության և բնապահպանության բաժնի և Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին` հատկացնել համապատասխան գումար նշված կանխարգելիչ միջոցառումների համար

3. Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությանը ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների կատարման ընթացքի մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner