Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 նոյեմբերի 2022 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0329-0013 ԾԱԾԿԱԳՐԻ Ա.ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 43 /ՆԱԽԿԻՆ ՄԱՏՐՈՍՈՎԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 33/ ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ազգանուշ Լևոնի Մկրտչյանի լիազոր ներկայացուցիչ Արթուր Շավարշի Սարգսյանի կողմից ներկայացված 10.11.2022թ. Մ-951 դիմումը, 19.04.1962թ. գույքային թերթը, 09.11.2022թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը՝ գրանցամատյան 1652, 1653 «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին հոդվածի 24 կետով ՝որոշում եմ.

1. Վերականգնել Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան 06-007-0329-0013 ծածկագրում գտնվող 661.1 քմ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Ստեփանավան համայնքի 06-007-0329-0013 ծածկագրի հողամասի մակերեսը 661.1 քմ բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 661.1 քմ մակերեսով հողամասից 600.0 քմ օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Ազգանուշ Լևոնի Մկրտչյանին, իսկ մկնչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 61.1 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Ազգանուշ Լևոնի Մկրտչյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան, ձեղնահարկի, տնտեսական շենքի, անասնաշենքի և պարիսպների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3. Ստեփանավան համայնքի 06-007-0329-0013 ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 106.42 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 19.47 քմ մակերեսով բաց պատշգամբի, 4.2 քմ մակերեսով աստիճանավանդակի, ՝ 104.3 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 21.23 քմ մակերեսով բաց պատշգամբի, 2.07 քմ մակերեսով աստիճանավանդակի, 47.5 քմ մակերեսով ձեղնահարկի, 77.03 քմ մակերեսով տնտեսական շենքի, 61.85 քմ մակերեսով անասնաշենքի և 4.02 քմ պարիսպների նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Ազգանուշ Լևոնի Մկրտչյանի սեփականության իրավունքը:

4. Հաստատել վերը նշված անշարժ գույքի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան, Ա.Խանջյան փողոց թիվ 43 :

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner