Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 հոկտեմբերի 2025 թ.

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Մեխակ Գևորգի Ամիրխանյանի/անձնագիր AP0656276, ծնված 15.03.1960թ./ կողմից ներկայացված դիմումը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-Ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.11.2024թ. /Գործ թիվ ԼԴ/0486/02/24/ վճիռը, ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածով, 64-րդ հոդվածով, 60-րդ հոդվածով և 118 հոդվածով՝ որոշում եմ․

1․ Քաղաքացի Մեխակ Գևորգի Ամիրխանյանը դիմել է համայնքապետարան, իրեն համաձայն 07.11.2024թ. /Գործ թիվ ԼԴ/0486/02/24/ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի պատկանող Լոռու մարզի Ստեփանավան համայնքի, Ուրասար գյուղի 06-106-0002-0001 կադաստրային ծածկագրում գտնվող անասնաշենքի զբաղեցրած հողամասի հողօգտագործման իրավունքը ձևակերպելու խնդրանքով: Մեխակ Գևորգի Ամիրխանյանին պատկանող անասնաշենքը փաստացի զբաղեցնում է 0.4371 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս, որը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերի սահմանված պահանջներին և ընդգրված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ուստի ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետով վերականգնել Մեխակ Գևորգի Ամիրխանյանին պատկանող անասնաշենքի զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 0.4371 հա մակերեսի չափով, որը օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Մեխակ Գևորգի Ամիրխանյանին:

2. Հողամասի սահմանները որոշվում են «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անուշ Կիրակոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner