Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng
Stepanavan Stepanavan Lake Ստեփանավանն իր բնությամբ, չափավոր խոնավ կլիմայով, սառնորակ աղբյուրներով հիմնադրման օրվանից հայտնի է որպես ամառանոցային քաղաք: Ստեփանավանը գտնվում է Ձորագետի միջին հոսանքի աջ և ձախ ափերին, մարզի գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանաձոր-Թբիլիսի խճուղու վրա: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1500-1600 մետր է: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից մինչև Ստեփանավան 157 կմ է: Ստեփանավանով է անցնում Հայաստանը ԱՊՀ երկրների հետ կապող ավտոճանապարհը: Stepanavan winter Stepanavan winter
Քաղաքի պարագիծը 26.5 կմ է:
Արևելքից արևմուտք երկարությունը 4 կմ է:
Քաղաքի ընդհանուր տարածքը կազմում է 5097 հա, որից 1666-ը` բնակելի:
Բացարձակ մինիմում ջերմաստիճանը գրանցվել է -34°C, բացարձակ մաքսիմում ջերմաստիճանը` +30°C: Ստեփան Շահումյանի բնորոշմամբ` այն երկրորդ Շվեյցարիան է: Այսօր հայ և այլազգի շատ զբոսաշրջիկներ են նախընտրում իրենց հանգիստը հենց այստեղ անցկացնել, որտեղ ձմեռը ձնառատ է, ամառը` զով, արևոտ օրերով: 1988 թ. երկրաշարժի հետևանքով իր երբեմնի առողջարանային փառքն ու հմայքը կորցրած Ստեփանավանը վերջին տարիներին կառուցողական շատ աշխատանքներ է իրականացրել, որի հետևանքով արդեն շատ զբոսաշրջիկների է հյուրընկալում: Ամռանն այստեղ Կենտրոնական հրապարակի շատրվանները իրենց շուրջն են հավաքում տեղացիներին ու հյուրերին: Stepanavan Ashot-Erkat Stepanavan Ashot-Erkat Քաղաքային զբոսայգին էլ իր ատրակցիոններով ու տարբեր զվարճալիքներով տարվա բոլոր եղանակներին մանուկների ու մեծերի ամենասիրած վայրերից մեկն է: Նորակառույց հանգստյան տները, հյուրանոցներն ու ժամանցի կազմակերպման այլ օջախները ապահովում են Ստեփանավան ժամանած զբոսաշրջիկների լիարժեք հանգիստը: Դրան նպաստում են նաև,
• քաղաքի աշխարհագրական դիրքը, մեղմ ու չափավոր կլիման, զով օդը,
• քաղաքը բաժանված է Ձորագետի կիրճով, առանձին հմայք է հաղորդում 200 մետր երկարությամբ կամուրջը,
• Համայնքի աջափնյա սարալանջերը հարավարևմտյան կողմից անտառապատ են, անտառում գերակշռող մաս են կազմում սոճու տեղական և Ղրիմյան ծառատեսակները, որոնց կողմից արտադրվող ֆիտոնցիդները առողջապահական նշանակություն ունեն,
• Ձորագետի կիրճը` որպես հանգստի գոտի ունի լավագույն պայմաններ,
• պատմամշակութային կառույցների, միջնադարյան Լոռե ամրոցի, դամբարանադաշտի, մի շարք հին եկեղեցիների առկայություն, Stepanavan Lake Stepanavan Lake
• 2008 թ-ից գործում է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԻՆՖՈ ԿԵՆՏՐՈՆԸ, որը ևս նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Առաջիկայում էլ նախատեսվում է անտառամերձ գոտում 5 հա տարածության վրա կառուցել սպորտային համալիր: Առողջարանային, հանգստյան բազաներ կկառուցվեն քաղաքի հարավարևելյան անտառամերձ տարածքներում: Կզարգանա քաղաքի Ձախափնյա Անհատական թաղամասի “Իջևանատնային համալիրի” գործունեությունը, քանի որ բազմաթիվ տուրիստներ իրենց հանգիստը գերադասում են անցկացնել անհատական տներում:
Ստեփանավան ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է հանգրվանել գերազանց պայմաններ ունեցող հյուրանոցներում, հանգստյան տներում և տարբեր հանգրվաններում:
Stepanavan Bridge

"Լոռի" հյուրանոցային համալիր     2-23-23    093 00-11- 06
"Լոռի" հանգստյան գոտի    
"Լոռի բերդ" տուրիստական հանգրվան     091 76-07-35
"Անահիտ" հանգստյան տուն    2-25-78     093 07 -26- 89
"Վահագն" պանսիոնատ    2-22-90
"ՄՄ" հյուրանոց    2-40-50


Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am