Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
28.04.2014թ.


Տարվա թերևս ամենակարճ աշխատանքային շաբաթը ապրիլի 28-ին Ստեփանավանի քաղաքապետարանում սկսվեց հերթական աշխատանաքային խորհրդակցությամբ: Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը նախ անդրադարձ կատարեց սեփական եկամուտների հավաքագրմանը: Քաղաքապետը դժգոհեց համայնքի ապրիլ ամսվա սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշից` պահանջելով մինչև ամսվա վերջ` երկու-երեք օրվա ընթացքում, ավելի ակտիվորեն աշխատել` սեփական եկամուտների հավաքագրումը հնարավորինս մոտեցնելով ապրիլ ամսվա համար սահմանված նշաձողին:
Գարանանային այս ժամանակաշրջանում աշխատանքային խիտ գրաֆիկով է աշխատում քաղաքաշինության և քաղաքային տնտեսության բաժինը: Գարնան գալու հետ Ստեփանավանում սկսվել և շարունակվում են բարեկարգման, կանաչապատման լայնածավալ աշխատանքներ: Ընթացքի մեջ են փողոցների և պուրակների սիզամարգերի հողի փխրեցման, ծաղիկների տնկման, քաղաքային այգու և մի շարք փողոցների ծառերի էտման, պահպանողական և էսթետիկական սպիտակեցման ամենամյա սեզոնային աշխատանքները: Սկսվել է մեծ ծավալի ծառատունկ, այս պահի դրությամբ համայնքի միջոցներով արդեն իսկ ձեռք է բերվել տարբեր տեսակի շուրջ 9600 դեկորատիվ ծառ և թուփ, որոնք կտնկվեն համայնքի պուրակներում, փողոցներում, կենտրոնական հրապարակում: Ծառատնկման աշխատանքներ են իրականցվում նաև մի շարք կազմակերպությունների կողմից: «ԷյԹիՓի» կազմակերպությունն անտառատնկման աշխատանքներ է իրականցնում Ստեփանավանը գոտեվորող հարավ-արևմտյան բլրալանջին: Ստեփանավանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի կամավորներն էլ ծառատունկ են իրականացրել Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի շրջակայքում` տնկելով 160 սոճի: Ստեփանավանում ծառատունկ է նախատեսում իրականցնել նաև «Վալեքս» կազմակերպությունը: Շարունակվում են Դեսինի պուրակի` դեռ անցած տարվանից մեկնարկած բարեկարգման և կանաչապատման մեծամասշտաբ աշխատանքները: Սանիտարական մաքրման և կանաչապատման աշխատանքներ կիրականցվեն նաև Մյասնիկյան փողոցում գտնվող պուրակում, որը ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում: Ընթացքի մեջ է համայնքի գազատար խողովակների ուղղման և ներկապատման, Բաղրամյան փողոցի անհատական տների` փողոցին հարող դարպասների ներկապատման աշխատանքները: Վերոնշյալ աշխատանքներն իրականցնելու համար ընդլայնվել է համայնքի կանաչապատման և բարեկարգման խմբում ընդգրկված աշխատողների թիվը` ներկայումս հասնելով 25-ի:
Շաբաթվա ընթացքում աուդիտորական բաժինը կիրականացնի աուդիրտորական ուսոմնասիրություն Ստեփանավան համայնքի ՔԿԱԳ-ում:
Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հասարակության հետ կապերի բաժնին էլ կնախապատրաստվի Հայրենական Մեծ պատերազմի 69-րդ և Շուշիի ազատագրաման 22-րդ տարելիցին նվիրված համքաղաքային միջոցառումների իրականացմանը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
7.04.2014թ.


Ապրիլի 7-ի կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը նախ շնորհավորեց նիստին ներկա գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ապա անդրադրաձավ նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքացիների կողմից եղած դիմումներին, որոնց առնչությամբ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Մելանյա Ղազարյանը ներկայացրեց օրերս Լոռու մարզպետարանի վարչական վերահսկողություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից Ստեփանավանի քաղաքապետարանում անցկացրած հերթական աշխատանքային ուսումնասիրության արդյունքները, ինչի առնչությամբ հանձնարարվեց բաժինների պետերին ուսումնասիրել իրենց համակարգած բնագավառի և գործառույթների հետ կապված Լոռու մարզպետարանի դիտարկումները և կարճ ժամանակամիջոցում շտկել թերությունները:
Աշխատակազմի քարտուղարն ընդգծեց, որ մինչև շաբաթվա վերջ պետք է հստակեցվի համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների կարգը, որն էլ պետք է ներկայացվի համայնքի ավագանու քննարկմանը ավագանու առաջիկա նիստի ընթացքում:
Քաղաքապետը հանձնարարեց աշխատակազմի համապատասխան մասնագետների միջոցով արագ հստակեցնել համայնքի հողերի նկարագիրը` անհրաժեշտության դեպքում համայնքային ենթակայության հողերի նշանակությունը փոխելու նպատակով:Քննարկվեցին քաղաքի արտաքին տեսքի, կանաչապատման, բարեկարգման և աղբահանության հետ կապված մի շարք հարցեր, Աշխատանքային շաբաթը կմեկնարկի քաղաքի արտաքին տեսքին խանագարող ծռված գազատար խողովակների վերանորոգման աշխատանքներով: Աշխատանքները կսկսվեն կենտրոնական փողոցներից և կտարածվեն ամբողջ քաղաքով: Կկատարվի գազատար խողովակների ծռված հենասյունների ուղղում, հետիոտների անցուդարձին խանգարող գազատար խողովակների հենասյունները կապամոնտաժվեն և կտեղափոխվեն փողոցի ավելի խորքային մաս, որից հետո կկատարվի գազատար խողովակաշարերի ներկապատում:
Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և անմիջական աջակցությամբ սկսվել է քաղաքի կենտրոնական Բաղրամյան փողոցի անհատական տների բակերին հարակից ցանկապատերի վերանորոգումն և ներկապատումն, ինչն, անշուշտ, կնպաստի քաղաքի գլխավոր փողոցի ավելի ակնահաճո դառնալուն:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
31.03.2014թ.
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՔԱՂԱՔԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Մարտի 31-ին Ստեփանավանի քաղաքապետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության հիմնական շեշտադրումը գարնան գալու և եղանակաների տաքանալու հետ սկսվող ամենամյա կանաչապատման և սանիտարական մաքրման աշխատանքների` ժամականին և արդյունավետ կազմակերպումն էր: Համայքնում արդեն մեկնարկել են պուրակների և փողոցների սիզամարգերի հողի փխրեցման և կանաչապատման աշխատանքները: Ստեփանավանում դեռևս անցած տարվա գարնանամուտից սկսված կանաչապատման և ծառատնկման լայնածավալ աշխատանքները նույն տեմպով կշարունակվեն նաև այս տարի: Հանրապետության լավագույն կանաչապատ քաղաքում նախատեսվում է մեծ ծավալի ծառատունկ` ինչպես համայնքի միջոցներով, այնպես էլ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը հանձնարարեց համապատասխան բաժնի աշխատակիցներին անձամբ վերահսկել և ներկա գտնվել կանաչպատման` հատկապես ծառատնկման աշխատանքներին, լինել հետևողական յուրաքանչյուր նոր տնկված ծառի նկատմամբ, խնամել և պահպանել, ոչ թե տնկել` զուտ ծառատունկ գրանցելու համար ու մոռանալ:
Մինչև ապրիլի կես պետք է ավարտին հասցնել քաղաքային այգու և կենտրոնական փողոցների ծառերի էտման, ծառաբների պահապանողական և էսթետիկ սպիտակեցման աշխատանքները: Ապրիլ ամիսն ավանդաբար համարվում է շաբաթօրյակների ամիս: Թեև քաղաքապետը մտահոգություն ունի, որ ապրիլ ամսվա անձրևոտ եղանակային կանխատեսումները կարող են խոչընդոտել շաբաթօրյակների իրականացմանը, այնուամենայնիվ պետք է կարողանալ հնարավորինս արդյունավետ կազմակերպել քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքները, որոնց պետք է մասնակցեն քաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկություններն ու բնակիչները` մաքրելով և բարեկարգելով նախ իրենց կազմակերպությունների և տների հարակից բակն ու փողոցը, ապա նաև համայնքային նշանակության որոշակի տարածքներ, որոնց բաշխումը կազմակերպությունների համար կկատարի քաղաքապետարանը:
Կանաչապատման և բարեկարգման գարնանային աշխատանքներից անցում եղավ քաղաքի ՆՈՒՀ-երում և մշակութային օջախներում գարնանային միջոցառումների իրականացմանը: -Շաբաթվա ընթացքում քաղաքի բոլոր ՆՈՒՀ-երում տեղի կունենան գարնանը և կանանց միամսյակին նվիրված պլանային հանդեսներ, իսկ միամյսակի վերջին միջոցառումը կլինի «Կին արարիչ» խորագրով ստեփանավանցի ստեղծագործող կանանց համաքաղաքային ցուցահանդեսը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին, Ստեփանավանի մշակույթի պալատի ճեմասրահում,-տեղեկացրեց համապատասխան բաժնի պետը: Գանձումների բաժնի պետն էլ ներկայացրեց մարտ ամսվա սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը` 4մլն. 786հազ. 52 դրամ: Մարտ ամսվա սեփական եկամուտների հավաքագրումը Ստեփանավանում կատարվել է 103%-ով:
Խորհրդակցության վերջին հարցը ներկայացրեց գլխավոր ճարտարապետը: Քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու արդյունքում ճշտվել և փոխվել է համայնքին պատկանող որոշ հողերի, այդ թվում նաև «Սագամար» լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի ենթակայությամբ գտնվող որոշ հողակտորների նշանակությունը` գյուղատնեսականից դառնալով հանքարդյունաբերական և ընդերքօգտագործման նշանակության հողեր, ինչն անշուշտ կնպաստի նշված հողակտորներից գանձվող հողի հարկից համայնքային բյուջե մուտք արվող եկամուտների բարձրացմանը` կապված հողերի նշանակության փոփոխությունից:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
24.03.2014թ.


Մարտի 24-ին կայացած աշխատանքային խորհդակցության ժամանակ Ստեփանավանի քաղաքապետ Մ. Ղարաքեշիշյանը նախ անդրադարձ կատարեց նախորդ շաբաթ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած իր այցին, որտեղ քաղաքապետը մասնակցել է ՄԱԿ-ի 17անդամ-երկրների 45 համայնքի ղեկավարների համար կազմակերպված սեմինար-կոնֆերանսին: Մասնակից քաղաքներից բնակչության թվով ամենափոքր քաղաքը եղել է Ստեփանավանը: Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները հանդես են եկել փորձի փոխանակմամբ, լսել տարածքային արդյունավետ կառավարման, ներդրումային արդյունավետ քաղաքականության, համայնքերի կառավարման և զարգացման ծրագրերի մշակման վերաբերյալ մի շարք թեմաներ:
-Սեմինարից ստացած գիտելիքների և փորձի փոխանակման արդյունքները անշուշտ տեսանելի կլինեն Ստեփանավանում,- հավաստիացրեց քաղաքապետը` խոսելով սպասվելիք մի շարք բարեփոխումների մասին` կապված թե′ քաղաքի, թե′ քաղաքապետարանի հետ: Այսուհետ քաղաքապետարանի բաժիները և մասնագետներն առանձին-առանձին անձամբ քաղաքապետին կներկայցնեն կատարված աշխատանքների հաշվետվություններն ու աշխատանքային պլանները`նախ մեկ ամսվա, ապա և եռամսյակի կտրվածքով: Քաղաքապետարանը սերտ համագործակցության մեջ պետք է լինի ոչ միայն իր ենթակայությամբ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների, այլև քաղաքի տարածքում գործող բոլոր կազմակերպությունների հետ`անկախ նրանից, թե տվյալ կազմակերպությունը, որ նախարարության ենթակայությամբ է գործում, պետական է, թե` հասարակական, անհատ ձեռներեց, թե` ՍՊԸ:
-Եթե այդ կազմակերպությունները գործում են քաղաքի տարածքում, ուրեմն և ինչ-որ չափով քաղաքին են պատկանում և պետք է իրենց հնարավորությունների չափով մասնակցեն քաղաքի զարգացման, բարեկարգման, սպասարկման որակի և բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականցմանը,-ընդգծեց քաղաքապետը, ապա բաժինների ղեկավարներից տեղեկացավ անցած շաբաթ` իր բացակայության ընթացքում կատարված աշխատանքերի և առաջացած խնդիրների մասին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
17.03.2014թ.


Մարտի 17-ին Ստեփանավանի քաղաքապետարանում անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նախ անդրարադարձ կատարվեց անցած շաբաթվա ընթացքում Լոռու մարզպետարանի աշխատանքային ուսումնասիրության արդյունքներին: Տրվեցին կոնկրետ հանձնարարականներ` մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ:
Ապրիլից չի գործի նաև Ստեփանավանի գանձապետարանը, քաղաքապետարանը և նրա ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներն այսուհետ ֆինանսական հարցերով կհամագործակցեն Ստեփանավանի «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի հետ: Քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերն էլ այսուհետ կտրամադրվեն բանկային քարտերով:
Քննարկվեց նաև քաղաքի գերեզմանատների հարցը: Քաղաքի ներսում գտնվող երկու` թե′ հին հայկական, թե′ ռուսական կոչվող համեմատաբար նոր գերեզմանատներում նոր գերեզմաններ կառուցելու տեղ գրեթե չկա, այդ իսկ պատճառով գերեզմանոցների համար հողահատկացումներ այսուհետ կկատարվեն հիմնականում Ամրակից գյուղին հարակից Ստեփանավանի թիվ 3 գերեզմանատանը: Հաջորդ շաբաթ Ստեփանավանը կմասնակցի ֆրանկոֆոնիային նվիրված մարզային միջոցառումներին, ֆրանսախոսությանը նվիրված մի շարք համաքաղաքային միջոցառումներ էլ կիրականցվեն Ստեփանավանում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
03.03.2014թ.


Մարտ ամսվա առաջին աշխատանքային շաբաթը Ստեփանավանի քաղաքապետարանում սկսվեց հերթական աշխատանքային խորհրդակցությամբ: Նախքան խորհրդակցությունն սկսելը քաղաքապետը կոչ արեց քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների պետերին և մասնագետներին ավելի հետևողական լինել ՏԻՄ օրենքով իրենց վերապահված լիազորությունների հարցում, չանտեսել ոչ մի ոլորտ և բարեխղճորեն իրականացնել պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունները: Այնուհետև ամփոփվեց փետրվար ամսվա սեփական եկամուտների կատարման ցուցանիշը: Փետրվար ամսին համայնքի սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 102%-ով, համայնքային բյուջե մուտք է արվել 4մլն. 749հազ. 638դրամ սեփական եկամուտ:
Քաղաքաշինության և քաղաքային տնտեսության բաժնի աշխատակիցներն անցած շաբաթվա ընթացքում քաղաքի բազմաբնակարան վթարային շենքերում կատարել են մոնիթորինգ` պարզելու, թե որ շենքում որքան բնակիչ և շենքային ինչ խնդիրներ կան: Իրավիճակի վերջնական գնահատում կատարելուց հետո պարզ կլինի, թե շենքերից որում առաջինը կսկսվեն բարեկարգման աշխատանքները և ինչ հիմունքներով` առաջնորդվելով բնակիչների քանակով, թե` շենքի առավել վթարային իրավիճակով: Քննարկվեց նաև Ռումինական կիսակառաույց շենքերից մեկը հետագայում որպես ադմինիստրատիվ վարչական շենք վերակառուցելու հարցը:
Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հասարակության հետ կապերի բաժնի պետն էլ ներկայացրեց քաղաքի արվեստի և երաժշտական դպրոցներում անցած շաբաթվա ընթացքում անցկացված երաժշտական լսումների արդյունքները: Անցած շաբաթ Ստեփանավանի կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ գրադարանի աշխատակիցները և մեկ տասնյակից ավելի ակտիվ պատանի ստեփանավանցի ընթերողներ հյուրընկալվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, ծանոթացել կառույցի գործունեությանը, ստացել մասնագիտական գրականություն ՄԱԿ-ի վերաբերյալ: Մարզադպրոցի պատանի ըմբիշներն էլ այս շաբաթ կմասնակցեն ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական մրցաշարին:
Քաղաքապետարանի նախաձեռնությամբ կանանց միամսյակի ընթացքում կկազմակերպվի ստեփանվանանավանաբնակ կին ստեղծագործողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես և միջոցառում` նվիրված մայրության և գեղեցկության տոներին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
24.02.2014թ.


Փետրվարի վերջին շաբաթը Ստեփանավանի քաղաքապետարանում սկսվեց հերթական աշխատանքային խորհրդակցությամբ: Օրակարգային առաջին հարցը կրկին սեփական եկամուտների հավաքագրումն էր: Ամիսը մոտենում է ավարտին, իսկ դա նշանակում է, որ մինչև շաբաթվա վերջ պետք կատարել փետրվար ամսվա համար նախատեսված սեփական եկամուտների պլանը: Գանձումների և եկամուտների հավաքագրման բաժնի պետը հավաստիացրեց, որ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն, այս պահի դրությամբ փետրվար ամսվա սեփական եկամուտները հավաքագրումը կատարվել է 80 %-ով, հավքագրվել է 3 մլն. 640 հազ. դրամ:
Կառավարության կողմից իրականցվող հրատապ ծրագրերի շրջանակներում նախատեսվում է դեպի Ստեփանավանի քաղաքային հիվանդանոց տանող Սուրբ Վարդան փողոցի բարեկարգումը: Քաղաքաշինության և քաղաքային տնտեսության բաժնի պետը ներկայացրեց փողոցի կապիտալ և մասնակի բարեկարգման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը: Փողոցի կապիտալ վերանորոգման համար` ասֆալտապատում, միակողմանի մայթի կառուցում, լուսավորության անցկացում, ըստ նախնական հաշվարկների` կպահանջվի շուրջ 120 մլն. դրամ, որից 60 մլն. դրամը` միայն երթևեկելի մասի ասֆալտապատման համար: Իսկ թե պետական բյուջեից որքան գումար կհատկացվի փողոցի բարեկարգման համար, դեռևս պարզ չէ:
Անցած շաբաթվա ընթացքում աղբահանության պայմանագիր չունեցող շուրջ 10 իրավաբանական անձանց հետ, որոնք հիմնականում համայնքում գործող առևտրի օբյեկտներ են, կնքվել են աղբահանության պայմանագրեր: Համայնքում գործող և աղբահանության պայմանգիր չունեցող մյուս իրավաբնական անձանց հետ աղբահանության պայմանգրերի կնքման գործընթացը կշարունակվի նաև առաջիկա շաբաթների ընթացքում:
Քննարկվեց համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների սեփականության վկայականների ձեռքբերման հարցը: Մարզադպրոցի սեփականության վկայականն արդեն պատրսատ է, մշակույթի պալատինը` ընթացքի մեջ:
Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հասարակության հետ կապերի բաժնի պետն էլ տեղեկացրեց, որ Ստեփանավանի մարզադպրոցի պատանի շախմատիստներն անցած շաբաթ մասնակցել են շախմատի միջմարզային մրցումներին, գրանցել հաջողություններ: Բաժինն էլ առաջիկա շաբաթներին զբաղվելու է գարնանամուտի և կանանց միամսյակի համար նախատեսված միջոցառումների կազմակերպական աշխատանքներով:
Վաղը` փետրվարի 25-ին, քաղաքապետարանի դահլիճում կկայանա հողի օտարման աճուրդ-վաճառք` 2 լոտով և մեկ մրցույթ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
17.02.2014թ.

   

Փետրվարի 17-ին Ստեփանավանի քաղաքապետարանում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, բաժինների ղեկավարները ներկայացրեցին անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքերի արդյունքներն ու անելիքները:
Քաղաքի ՆՈՒՀ-երում վերջին շաբաթվա ընթացքում է երեխաների հաճախելիության աճ է գրանցվել: Կրթության, մշակույթի, սպորտի,երիտասարդության և հասարակության հետ կապերի բաժնի պետը դա բացատրում գրիպային վիրուսների շրջանի անցման, ինչպես նաև եղանակների տաքանալու հետ: Ավարտին են մոտենում Ստեփանավանի կենտրոնական գրադարանի շենքի վերանորգման աշխատանքերը:
Քաղաքաշինության բաժինն ավարտել է բարեկարգման ենթակա փողոցների, մայթերի և պուրակների բարեկարգման աշխատանքերի ծավալների հաշվարկը: Գարնան գալու հետ կսալիկապատվի նախ և առաջ Գարեգին Նժդեհ փողոցի` նախկին կինոյի շենքի հարակից մայթը: Բարեկարգման աշխատանքեր կկատարվեն քաղաքային մանկական զբոսայգում, ինչպես նաև փոսային վերանորոգմում պահանջող մի քանի փողոցներում, որոնց առաջնահերթությունը կորոշվի առաջիկայում:
Անդարդարձ կատարվեց անցած շաբաթ քաղաքապետարանում տեղի ունեցած սկանդակալային իրադարձությանը, քննարկվեցին դեպքի շուրջ հնչած տարբեր կարծիքները: Արսեն Մանասյանը կլինի առաջին, բայց ոչ միակ քաղաքացին, ով աղբահանության վարձավճարը չմուծելու համար կենթարկվի վարչական պատասխանտվության: Այսուհետ աղբահանության վարձավճարներից և առհասարակ համայնքային հարկերից ու վճարներից խուսափող համայնքի ֆիզիկական և իրավաբանական անձիք կենթարկվեն համապատասխան տույժ-տուգանքի: Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի պաշտոնական կայքում կբացվի երկու նոր էջ: Առաջինում տեղ կգտնեն այն քաղաքացիների անունները, ովքեր կխուսափեն համայնքային բյուջե մուծվող հարկերից ու վճարներից, կաղտոտեն քաղաքը, կփչացնեն կամ կգողնան տնկված ծառ ու ծաղիկը և իրենց արարքներով ինչ-որ կերպ կխոչընդոտեն քաղաքի զարգացմանը: Եվ հակառակը` օրինակելի քաղաքացիների և նրանց վարքագիծը ներկայացնող կայքէջ, որում տեղ կգտնեն այն քաղաքացիների անուններն ու բարի, դրական գործերը, որոնք նպաստում են քաղաքի առաջընթացին, մաքրությանը, արտաքին տեսքի պահպանմանն ու բարելավմանը:
Քննարկվեցին նաև քաղաքացիների կողմից եղած դիմում, առաջարկները, տրվեցին կոնկրետ հանձնարարակններ: Դիմումներից մեկում, քաղաքացին առաջարկում էր արգելել փողոցին նայող շենքերի պատշգամբներում և լուսամուտներից լվացք փռել: Այս և նմանատիպ այլ հարցեր կներկայացվեն համայնքի ավագանու քննարկմանը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
03.02.2014թ.

   
Փետրվարի 3-ին Ստեփանավանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ամփոփվեցին անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվեցին բաժինների ներկայացրած հաշվետվություններն ու աշխատանքային պլանները, ինչպես նաև քաղաքացիների կողմից եղած դիմումներն ու հարցերը, որոնց առնչությամբ քաղաքապետի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարակններ:
Անցած ամսվա ընթացում կատարվել է 4մլն. 911հազ. 263դրամ սեփական եկամուտների հավաքագրում, ինչը նշանակում է հունվար ամսվա սեփական եկամուտների հավաքագրման պլանը համայնքում կատարվել է 105,5 %-ով:
Անցած շաբաթ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից համայքնի սոցիալապես անապահով 150 ընտանքի հատկացվել է նյութական օնություն: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ համայնքային ծառայողների աշխատավարձերի և պարտադիր կուտակային կենսաթոշակների հետ կապված մի շարք հարցերի: Նախ քննարկվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարարի` 2014թ. հունվարի 24-ին արված առաջարկը` համայնքի ղեկավարի աշխատակազմում երակարամյա աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև իրենց պաշտոնի ենթախմբից բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հավելավճար սահմանելու մասին: Սակայն Ստեփանավանի համայքնային բյուջեն առայժմ հավելավճարներ սահմանելու հնարավորություն չի տալիս: Ապա անդրադարձ եղավ կուտակային կենսաթոշակների խնդրին: Հունավար ամսին Ստեփանավանի քաղաքապետարանը 1974թ.-ից հետո ծնված իր աշխատողների աշխատավարձերից պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերին փոխանցվելիք 5% պահումները չի կատարել`հաշվի առնելով Սահմանդարական դատարանի` «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի ժամանակավորապես կասեցումը մինչև մարտի 28-ը: Սակայն ինչպես տեղեկացրեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետը` փետրվար ամսվա աշխատավարձերից պահումը կլինի կրկնակի` փետրվար և հունվար ամիսների համար միաժամանակ:
Քաղաքապետարանի իրավաբանին հանձնարարվեց զբաղվել համայքնի տարածքում գործող «Սագամար» լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի կողմից կատարվող բնապահպանական վարձավճարներից համայնքային բյուջե մասնահանումներ կատարելու հարցով: Քննարկվեցին այլ հարցեր ևս:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
20.01.2014թ.

Հունվարի 20-ին Ստեփանավանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում բաժինների պետերը ներկայացրեցին անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները, ստացան նոր հանձնարարականներ:
Մեկ շաբաթվա ընթացքում կատարվել է 1մլն. 700.000 դրամ սեփական եկամուտների հավաքագրում: Աշխատակազմի համայնքային ծառայողներն ու պայմանագրային աշխատողները աշխատակազմի ղեկավարին և բաժինների պետերին են ներկայացրել անցած 6 ամիսների աշխատանքային հաշվետվությունները, որոնց հիման վրա կկազմվեն նախ բաժինների, ապա և քաղաքապետի` 2013թ.-ի հաշվետվությունը, որն էլ առաջիկայում կներկայցվի ինչպես Լոռու մարզպետին, այնպես էլ համայնքի բնակչությանը` հանրային լսման և ԶԼՄ-ի միջոցով:
Քաղաքաշինության բաժինը շարունակում է ուսումնասիրել և նախագծել քաղաքի փողոցներում և պուրակներում գարնան գալու հետ կատարվելիք աշխատանքները: Ֆինանսների բաժինն էլ պատրաստվում է շաբաթվա ընթացում համայնքի ավագանու քննարկմանը ներկայցնել համայնքի 2014թ.-ի բյուջեն:
Քաղաքապետի խորհրդական Լևոն Քալանթարյանը և կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հասարակության հետ կապերի բաժնի պետը տեղեկցրեցին, որ անցած շաբաթ քաղաքի բոլոր ՆՈՒՀ-երը Գերմանիայի Բավարիայի երկրամասի «Կարմիր խաչ» ընկերության և «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի կողմից ստացել են նյութական օգնություն` տարբեր համերով բարձրորակ մակարոնեղեն, ձեթ, բժշկական և սննդամթերքի կշեռքներ, ճնշաչափեր, մանկական ջերմաչափներ, փափուկ խաղալիք-ջեռակներ, խաղալիքներ: Իսկ Սիսիանի «Հելսինկյան ակումբ» հկ-ն ձմեռային նոր, տաք հագուստ և սննդամթերք է ուղղարկել հրդեհից տուժած ստեփանավանաբնակ բազմանդամ ընտանիքին և խոստացել շարունակել աջակցությունը համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին:
Քննարկվեցին այլ հարցեր ևս, անդրադարձ եղավ բնակիչների կողմից անցած շաբաթվա ընթացքում եղած դիմումներին և հարցերին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
13.01.2014թ.

   
Հունվարի 13-ին Ստեփանավանի քաղաքապետարանում տեղի ունեցավ 2014թ.-ի առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Նախքան խորհրդակցությունն սկսելը, քաղաքպետը Միքայել Ղարաքեշիշյանը շնորհավորելով բոլորին նոր աշխատանքային տարվա մեկնարկի առթիվ, նշեց, որ 2014թ.-ին շարունակելու են աշխատել նույն ուժ ու եռանդով, ինչպես որ նախորդ տարում և չբավարարվելով 2013-ի ձեռքբերումներով` պետք է ձգտեն ավելիին բոլոր բնագավառներում` հետապնդելով նույն նպատակը. Ստեփանավանը դարձնել տարածաշրջանային զբոսաշրջության կենտրոն, մաքուր, բարեկարգ ու գրավիչ բնակավայր:
-Համայնքի ղեկավարի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից և յուրաքանչյուր բաժին իր բնագավառում պետք է քայլ առ քայլ, հետևողականորեն շարունակի իրականացնել <<2013-2016թթ համայնքի քառամյա զարգացման ծրագրով>> նախատեսված բարեփոխումները`աստիճանաբար բարելավելով համայքի բնակչության սոցիալ-տնտեսական, մարզամշակութային, հանգստի և ժամանցի պայմանները, քաղաքի արտաքին տեսքը,-ընդգծեց համայնքի ղեկավարը:
Մինչև շաբաթվա վերջ համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատկիցները պետք է բաժինների պետերին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնեն նախորդ 6 ամսվա ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև այս տարվա աշխատանքային պլանները` ներառելով, թե ինչ առաջարկներ և ծրագրեր ունեն իրենց աշխատանքային պարտականություններից զատ: Քաղաքաշինության և քաղաքային տնտեսության բաժնին հանձնարավեց անցակացնել մոնիթորինգ և մանրամասն ուսումնասիրել քաղաքի փողոցների, պուրակների ներկա վիճակը, կազմել ցանկ, թե որտեղ ինչ կոնկրետ աշխատանքներ են հարկավոր իրականացնել, որպեսզի եղանակների տաքանալուն հետ հնարավորության սահմաններում և առաջնահերթության կարգով սկսվեն բարեկարգման նախանշված աշխատանքները:
Գանձումների և եկամուտների բաժնի պետին հանձնարարվեց հստակեցնել համայնքի հողի հարկի և գույքահարկի հավաքագրման բազաները, անճշտություններ հայտանբերոլու դեպքում վերացնել դրանք և հենց տարեսկզբից ձեռնամուխ լինել սեփական եկամուտների հավաքագրմանը: Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հասարակության հետ կապերի բաժնին էլ հանձնարարվեց ներկայացնել 2014թ.-ի ընթացքում նախատեսվող սպորտային և կրթամշակութային միջոցառումների ցանկը:



Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am