Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

ԴԻՄՈՒՄ

Պրոմեթևս 14, 19,21,23,25,28,29
Վիրահայոց 80,81,82,84 շենքերի բնակիչներ



ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

Ես` Հասմիկ Գրիգորյանս,որպես բնիկ ստեփանավանցի իմ պարտքն եմ համարում այս հաղորդագրությամբ խորհին երախտագիտությունս հայտնել Ստեփանավան քաղաքի քաղաքապետ պարոն Միքայել Ղարաքեշիշյանին: Կարծում եմ և վստահ եմ, որ այսքան տարիների ընթացքում մեր քաղաքը այսչափ հոգատարություն չի տեսել, ավելին միայն սարսափ ու ցավ էի ապրում ամեն անգամ կիսավեր և ախտոտված փողոցներով քայլելիս: Էլ ավելի նկատելի է Ստեփանավանի վերածնունդը, երբ, բացակայելով մի որոշ ժամանակ,վերադառնում ես տուն: Ստեփանավանը հիմա հուսալի ձեռքերում է հարգելի պարոն քաղաքապետ, ես շատ ու շատ բնիկ ստեփանավանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Ձեր անձնվեր գործի համար`Դուք վերածնել եք մեր Ստեփանավանը:
Նորանոր հաջողություններ եմ մաղթում Ձեզ և Ձեր թիմին:

Հասմիկ Գրիգորյան



ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

Երևան Կիլիկիա Սիս-Վան 36 Լարիս Վախտանգի Քոչարյան



Սուրբ-Նշան 71Ա հասցեի բնակիչ Լևոն Խաչիկյանից



ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

Նոյեմբերյան N 3 տան բնակիչ Ասյա Բունիաթյանից



ԴԻՄՈՒՄ

Հարգելի քաղաքապետ Մ. Ղարաքեշիշյան, քանի որ կենտրոնական փողոցում կատարվում է վերանորոգումներ` ուստի խնդրում եմ բակ մտնող միջանցքների մայթեզրերը հնարավորության դեպքում հանել,որ մայթը լինի հարթ: Հնարավոր չէ անվասայլակով ուղևորվել մայթերին և բոլորի համար շատ անհարմար մայթեր են:
Քանի դեռ չեն օգտվում այդ ճանապարհից և ոտքով չեն քայլում դրա համար անհարմարություն չի նկատվում:
Խնդրում եմ հաշվի առնեք և ի նկատի ունենաք:

Կենտրոնական փողոց N 138 տան բնակիչ Գ. Ղևոնդյանից



ԴԻՄՈՒՄ

Հարգելի պարոն քաղաքապետ,
Հաճելիորեն զարմացել ենք Ձեր ընտրվելուց հետո Ստեփանավան քաղաքում կատարվող բարեկարգումներով, որի արդյունքում Ստեփանավանը վերագտնում է քաղաքի շունչն ու ոգին:Քաղաքի շատ թաղամասերում երեկոյան լուսավորությունն ու ստեփանավանցիների համար այնքան երկար սպասված մաքրությունը հիրավի յուրաքանչյուրիս համար պատիվ է: Այսօր մեր քաղաքացիները հպարտությամբ են քայլում մեր քաղաքի փողոցներում: Քաղաքն օրեցօր իր կոլորիտով հյուրընկալ է դառնում նաև դրսից եկողների համար: Երկրաշարճից հետո կառուցված 4-րդ միկրոշրջանը, հատկապես մանկապարտեզից վեր գտնվող փողոցները, երբևէ չեն գտնվել քաղաքի նախկինղեկավարների ուշադրության շրջանակներում, ինչի հետևանքով նշված հատվածում անմխիթար վիճակ է տիրում:Առանձնապես մեծ խնդիրներ են ծագում ձնհալների և անձրևների ժամանակ:Փողոցները գրեթե անանցանելի են դառնում ինչպես հետիոտների, այնպես էլ մեքենաների համար: Անգամ դեպքեր են եղել, երբ շտապ օգնության կամ հրշեջ ծառայության աշխատակիցները դեպի վայր հասնելու համար խնդիրների են ունեցել փողոցների անմխիթար վիճակի հետևանքով:Այս վիճակը խթանում է այն փաստին, որ մարդիկ լքում են իրենց կառուցած տները, ինչպես գյուղական վայրերի բնակիչները: Մենք իհարկե գիտակցում ենք, որ մեր թաղամասի ամբողջական բարեկարգումը մեծ ներդրում և ժամանակ է պահանջում: Ուստի խնդրում ենք որպես առաջին հրատապության խնդրի մեր թաղամասում էլ կատարել որոշակի բարեկարգումներ, մասնավորապես` լուծել գիշերային լուսավորության հարցը և հնարավորության սահմաններում բարելավել փողոցների վիճակը: Հույսով ենք, որ մեր խնդրանքը ձեր ուշադրությունից դուրս չի մնա և մեր թաղամասն էլ մոտ ապագայում քաղաքատիպ կդառնա:
Կանխավ շնորհակալություն:

4-րդ միկրոշրջանի մի խումբ բնակիչներ



ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

Հարգելի պարոն Ղարաքեշիշյան, հայտնում ենք Ձեզ մեր խորհին շնորհակալությունը այն մասին, որ մեր փողոցը լուսավորել եք և քաղաքը բարելավել:

Թումանյան փողոցի բնակիչներ



ԽՆԴՐԱԳԻՐ

Հարգարժան պարոն Մ. Ղարաքեշիշյան, նախ շնորհավորում եմ քաղաքապետի պաշտոնի անցնելու առիթով, և մաղթում եմ ամրապնդված առողջություն: Խնդրանքս Ավետիսյան փողոցի մասին է: Այն սկսվում է Իսահակյան փողոցի հատման կետից և վերջանում ռուսական գերեզմանոցի վերջում: Փողոցը բանուկ փողոց է և որպես ծայրամասային փողոց երկար տարիներ չի ենթարկվել վերանորոգման:Ես հազվադեպ եմ անցնում այդ փողոցով, քանի որ իմ տունը շատ մոտ է անտառին և իմ ճանապարհը անցնում է անտառի արահետով: Ավետիսյան փողոցը գտնվում է անմխիթար վիճակում, բացի այդ չունի գոնե միակողմանի մայթ: Հայ ազգի նվիրյալ, եռակի հերոս Հունան Ավետիսյանի անվամբ փողոցը ցանկալի է տեսնել բարեկարգ վիճակում: Խնդրանքս է, հնարավոևության սահմաններում, ի նկատի ունենաք փողոցի վերանորոգման հարցը: Գիտեմ այժմ դա անել հնարավոր չէ, քանի որ աշխատանքներ սկսելու համար հարկավոր է բարենպաստ կլիմայական պայմաններ:

Նոյեմբերյան N 3 տան բնակիչ Ասյա Բունիաթյանից



Երախտիքի խոսք

Գյումրիի կույրերի միավորման մշակույթի տան Մասիս ժող.գործ. համույթի երախտիքի խոսքը քաղաքապետ Մ. Ղարաքեշիշյանին

Մասիս համույթի ղեկավար Աշոտ Մեծոյան



Բաց նամակ

«Էկո» զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ` Միսակ Մելիքջանյանի բաց նամակը ուղղված քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին:

«Էկո» զարգացման կենտրոն ՀԿ նախագահ` Միսակ Մելիքջանյան




Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am