Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

Թափուր աշխատատեղեր

Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր`3.1.13)
Ստեփանավանի համայնքապետարանի առաջատար մասնագետը`
ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը. հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին,
գ) ապահովում է քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը մամուլի էջերում և հեռուստատեսությամբ, պահպանում և զարգացնում է կապերը հ/կ-ների և հասարակության հետ.
դ) աջակցում է քաղաքապետարանի ինտերնետային էջի և այլ տեղակատվական սպասարկման աշխատանքներին:
ե) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է ունենալ`
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ՀՀ Սահմանադրության, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚, ՙՀՀ լրատվության մասին՚,ՙ Տեղեկատվության ազատության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
ե) տիրապետել մեկ այլ օտար լեզվի (կարդում և բացատրվում է):
Մրցույթը կանցկացվի 01.08.2016թ.` ժամը 11oo-ին Ստեփանավանի համայնքապետարանի շենքում:




Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am