Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

2014 ԹՎԱԿԱՆ

«Մենք ու մեր Մոլորակը» գրքույկների շնորհանդես Ստեփանավանում

Ստեփանավանի Օրհուս կենտրոնը, համատեղ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն, ՏԻՄ հետ համագործակցությամբ դեկտեմբերի 19-ին Ստեփանավանի քաղաքապետարանում կազմակերպեց հանդիպում քաղաքի և գյուղական համայնքների կրթական օջախների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը «Մենք ու մեր Մոլորակը» վերահրատարակված գրքույկները, դրանցում զետեղված տեղեկատվության օգտագործման ու տարածման անհրաժեշտությունը ներկայացնելն էր:
Միջոցառումը տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության էկոլոգիական իրազեկության բարձրացումը Հայաստանի մարզերում «Մենք ու մեր Մոլորակը» վերահրատարակված գրքույկների միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականություն է դարձել ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի միջոցով:
«Խազեր» ՀԿ նախագահ Ա. Համբարձումյանը դասընթաց-շնորհանդեսի միջոցով ներկայացրեց գրքույկները: Դրանք վերաբերվում են բնապահպանական գրեթե բոլոր հիմնախնդիրներին՝ բնության դեմ առաջին դավադրությունից մինչև կլիմայի փոփոխություն:
Մասնակցում էին Ստեփանավանի և մոտակա գյուղական համայնքների դպրոցների մանկավարժներ, Ճգնաժամային կառավարման համալսարանի, Գյուղատնտեսական քոլեջի, մանկապարտեզների աշխատակիցներ, ՀԿ-ների, գրադարանների և երիտասարդական ակտիվ խմբերի ներկայացուցիչներ: Հանդիպումը անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: Գրքույկները տրամադրվեցին միջոցառման բոլոր 35 մասնակիցներին և Օրհուս կենտրոնին: Բացի գրքույկներից մասնակիցները ձեռքբերեցին նաև բնապահպանական ոլորտի վերաբերյալ նոր գիտելիքներ, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչի համար Ստեփանավան համայնքի ղեկավարի աշխատակազմի Կրթության բաժնի ղեկավարը դասընթացի բոլոր մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց Ա. Համբարցումյանին՝ համոզմունք հայտնելով, որ գրքույկներ ստացողները հաճույքով կկիրառեն դրանք իրենց աշխատանքում:


ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՎԵՐԺ ԿԼԻՆԻ ԻՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՅԳՈՒՄ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԸ

Հոկտեմբերի 26-ին Ստեփանավանի քաղաքային այգում տեղի ունեցավ հայ մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, ծնունդով ստեփանավանցի և Ստեփանավանի պատվավոր քաղաքացի Սոս Սարգսյանի առաջին արձանի բացումը: Վարպետի արձանի բացման հանդիսավոր արարողութանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, հանրապետության տարբեր համայքների ղեկավարներ, արվեստագետներ, դերասաններ, թատերական աշխարհի կարկառուն ներկայացուցիչներ, Սոս Սարգսյանի կինը և հարազատները, մտավորականներ, Վարպետի երկրպագուներ, պարզապես մարդիկ, որոնց համար Սոս Սարգսյանը եղել և մնում է 20-րդ դարի հայ իրականության կենդանի լեգենդն ու համազգային սերը:

Կարդալ ավելին



ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2015Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին Ստեփանավանի մշակույթի պալատում մեկնարկեց «Միջմարզային երիտասարդական փառատոնը», որը նախաձեռնել և կազմակերպել էր «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Կազմակերպիչների մեջ էր նաև Ստեփանավանի քաղաքապետարանը: Նախորդ տարի փառատոնը կայացել էր մարզկենտրոն Վանաձորում, և մասնակցում էին միայն Լոռու մարզի երիտասարդներ: Այս տարի փառատոնն ընդլայնել էր աշխարհագրությունը` ընդգրկելով շուրջ 70 մասնակիցներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Իսկ անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված էր Ստեփանավանի` Հայաստանի 2015թ.-ի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու հանգամանքով: Մասնակիցներն ընտրվել էին ՀՀ մարզպետարանների և ԼՂՀ մշակույթի նախարարության կողմից:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆ-ԴԵՍԻՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ 23-ԱՄՅԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽՈՒՄ

   
Հոկտեմբերի 11-13-ը Ստեփանավանում էր Ֆրանսիայի Դեսին քաղաքի պատվիրակությունը` Դեսինի նորընտիր քաղաքապետ տիկին Լորանս Ֆոտրայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև ֆրանսահայեր Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաևը և Ստեփանավան-Դեսին զուգորդության կոմիտեի դեսինյան նախագահ Աննա Ջամբոն: Պատվիրակությունը նախ այցելեց Ստեփանավանի քաղաքապետարան, ծանոթացավ քույր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի կառուցվածքին և գործունեությանը, ապա այցելեց քաղաքի` ֆրանսերեն լեզու ուսումնասիրող թիվ 3 հիմնական դպրոց, որը «Գրեֆ» կրթական ծրագրի շրջանակներում համագործակցում է Դեսինի դպրոցների հետ: Դպրոցի փոքրիները ֆրանսերենով ողջունեցին հյուրերին և ուղեկցեցին ֆրանսերեն լեզվի դասասենյակ` մասնակցելու ֆրանսերենի դասին: Դասի ավարտից հետո հյուրերը շրջեցին դպրոցում, որտեղ ամեն մի անկյուն հիշեցնում է Դեսին-Ստեփանավան համագործակցության մասին, ապա դիտեցին Ֆրանսիայի կոլորիտը ներկայացնող երկլեզու փոքրիկ ներկայացում` դպրոցի աշակերտների մասնակցությամբ:

Կարդալ ավելին



ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ
ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈՒՅԹՈՎ

   
Հանդիպման վայրը կրկին գրադարան էր: Հոկտեմբերի 7-ին Ստեփանավանի կենտրոնական գրադարանի հյուրընկալ հարկի տակ հավաքվել էին գրադարանի ամենամտերիմ բարեկամներն ու հավատարիմ ընթերցողները` շնորհավորելու գրադարանի աշխատակիցներին մասնագիտական տոնի` Գրադրանավարի օրվա առթիվ և մեկ անգամ ևս արժևորելու գրքի դերն ու գրադարանավարի գործի կարևորությունը: Օրվա առթիվ շնորհավորանքի ուղերձ էր հղել նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Գրադարանի աշխատակիցներն էլ մասնագիտական տոնի առթիվ հերթական գեղեցիկ միջոցառում էին պատրաստել հյուրերի համար` այս անգամ նվիրված Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին:

Կարդալ ավելին



ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ
Աշխարհում բոլոր լուսավոր մարդկանց ուսուցիչ անունն են տվել

   
Հոկտեմբերի 6-ին Ուսուցչի տոնի առթիվ Ստեփանավանի քաղաքապետարանի դահլիճում կազմակերպվել էր փոքրիկ միջոցառում Ստեփանավանի և տարածաշրջանի` այս տարի վաստակած հանգստի անցած ուսուցիչների համար: Միջոցառումը նախաձեռնել էր ՀՀԿ Ստեփանավանի տարածաշրջանի կանանց խորհրուրդը` Ստեփանավանի քաղաքապետարանի և քաղաքապետին կից կանանց խորհրդի հետ համատեղ, որի ընթացքում գնահատանքի և փոքրիկ նվերների արժանացան միջոցառմանը ներկա վաստակաշատ մանկավարժները:

Կարդալ ավելին



ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ

Սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով Ստեփանավանում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով այցելեց Ստեփանավանի մարզադապրոց: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզադպրոցի պայմաններին, առկա խնդիրներին` Ստեփանավանում սպորտի զարգացումն ու մասսայականացումը խթանալելու նպատակով: Նախքան Ստեփանավան այցելելը նախարարարը եղել էր մարզի այլ համայնքների մարզադպրոցներում ևս:

Կարդալ ավելին



ԿԱՅԱՑԱՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Սեպտեմբերի 4-ին կայացավ Ստեփանավան համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա էին ավագանու 15 անդամներից 10-ը: Նիստը վարում էր քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Ավագանին նախ հաստատեց օրակարգը, ապա անցավ հարցերի քննարկմանը:
Ֆինանսական բաժնի պետ Թամարա Ղարիբյանը ներկայացրեց, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Ստեփանավան համայնքի 2014թ. բյուջեում` կապված Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. հուլիսի 31-ի N 792-Ն որոշման հետ, ըստ որի Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող ՀՈԱԿ-ներում 1974թ.-ից հետո ծնված, նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների փոխհատուցման համար ՀՀ մարզպետարաններին և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացվելու է գումար: Ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 31, 32 հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով` ավագանին հաստատեց Ստեփանավան համայնքի 2014թ. ճշտված բյուջեն, որը կազմում է 343747.911 հազ. դրամ, որից 339521.595 հազ. դրամը` վարչական բյուջեի գծով, 4226.316 հազ. դրամը` ֆոնդային բյուջեի գծով:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Անցած ուղին` մտահղացումից մինչև հաղթանակ

   

Սեպտեմբերի 2-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցած «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» կազմկոմիտեի ամփոփիչ բաց նիստում Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության 2015թ. երիտասարդական մայրաքաղաք` շուրջ 3 ամիս տևած պայքարի արդյունքում:
«Երիտասարդությունը ուժ է, մենք հավատում ենք մեր հաղթանակին»: Հենց այս կարգախոսով ու իրենց ուժերին հավատալով` Ստեփանավանի երիտասարդությունը դեռ մայիս ամսին որոշեց մասնակցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտարարած «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին: Ստեփանավանը տարվա երիտասարդական մայրաքաղաք դարձնելու գաղափարով ոգևորված` Ստեփանավանի քաղաքապետին կից գործող երիտասարդկան խորհրդի շուրջ համախմբվեցին քաղաքի ակտիվ երիտասարդները, երիտասարդական, հասարակական ու կրթամշակութային կազմակերպությունները, ձևավորվեց երիտասարդական թիմ, որն էլ ձեռնամուխ եղավ ծրագրի իրականցմանը: Մրցույթի պահանջներին համապատասխան մշակվեց ծրագրի մասնակցության հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը` ներառելով երեք մակարդակի ծրագրեր` քաղաքային, մարզային և հանրապետական մասշտաբի:

Կարդալ ավելին






ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ




ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ՀՀ ՏԱՐՎԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹԻՆ:
ՄՐՑՈՒՅԹԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՑ ԲԱՑԻ ԿԱՐԵՎՈՐ Է ՆԱԵՎ ԱՌՑԱՆՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ:
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՕԳՏԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՔՎԵԱՐԿԵԼ www.erit.am ԿԱՅՔՈՒՄ
   











-->

ԿԱՏԱՐՎԵՑ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱՐԿԵՔԸ

   
Հուլիսի 19-ին Ստեփանավանում տոն էր, հոգևոր ցնծություն, պատմական օր: Ստեփանավանի հավատավոր ժողովրդի, Լոռու մարզպետ Արթուր Նլաբանդյանի, մարզային իշխանությունների ներկայացուցիչների, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի, Հայաստանի տարբեր վայրերից ու արտերկրից Ստեփանավան ժամանած հյուրերի ներկայությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Գուգարաց թեմի հոգևոր դասի մասնակցությամբ կատարեց Ստեփանավանում կառուցվող Սուրբ Աստավածածին եկեղեցու հիմնարկեքի (հիմքօրհնեքի) արարողություն:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ

   
Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը ճանաչվել է «Տարվա լավագույն քաղաքապետ»` ըստ «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի կատարած սոցհարցումների արդյունքների: Մրցանակը Ստեփանավանի քաղաքապետին է տրվել հուլիսի 14-ին` «Պառլամենտ» ամսագրի 4-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ: Այն Ստեփանավանի քաղաքապետին շնորհելու համար հիմք է հանդիսացել նաև 2013թ. հուլիսից 2014թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Ստեփանավան քաղաքում կատարված և «Պառլամենտ»-ի


Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am