Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

2013 ԹՎԱԿԱՆ

ԱՄԱՆՈՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ
Դիմավորում ենք 2014թվականը

   
2014թ.-ն ըստ պատշաճի դիմավորելու` քաղաքը տոնական տեսքի բերելու և ամանորյա տոնակատարությունները կազմակերպելու համար Ստեփանավանի համայնքային բյուջեից ավագնու որոշմամբ հատկացվել է շուրջ 4 մլն. դրամ / 4065400 դրամ/: Արդյունքում ամանորյա լուսավորությամբ ու տոնածառներով զարդարվել և գեղեցիկ տոնական տեսք են ստացել Ստեփանավանի կենտրոնական փողոցներն ու պուրակները, իսկ կենտրոնական հրապարակը` մայր տոնածառով և աննախադեպ ձևավորմամբ, հիշեցնում է Ամանորի հեքիաթի մասին և ստեղծում նախատոնական հրաշալի տրամդրություն: Ստեփանավանցիները մեծամասաբ գոհ են քաղաքի տոնական տեսքից ու մայր տոնածառից: Ամեն երեկո հրապարակում հնչող ամանորյա երաժշտույթունը, գեղեցիկ լուսավորությունն ու բնության կողմից պարգևած սպիտակ ձյունը հրապարակ են բերում մեծ ու փոքր ստեփնավանցիների և հյուրերի` վայելելու ձմռան հեքիաթը:

Կարդալ ավելին






ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԹԻՎ




ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ

Դեկտեմբերի 13-ին կայացավ Ստեփանավան համյանքի ավագանու 2013թ. վերջին նիստը: Տարեվերջյան նիստի օրակարգը հագեցած էր. նախ ավագանու հաստատմանը ներկայացվեց Ստեփանավան համայնքի 2014թ.-ի բյուջեի նախագիծը, որը կազմում է 326971.78 հազ. դրամ (վարչական բյուջե), որից հետո հաստատվեց Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի 2014թ. հաստիքացուցակը, թվակազմը, պաշտոնային դրույքաչափերը` առանց փոփոխության: Ի տարբերություն քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակի` որոշակի փոփոխություններ կատարվեցին համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների հաստիքացուցակներում. հաշվի առնելով հայ-Ֆրանսիական բարեկամությունը և Դեսին քաղաքի հետ Ստեփանավանի սերտ համագործակցությունը, կարևորելով օտար լեզվի ուսուցումը նախադպրոցական տարիքից` այսուհետ քաղաքի ՆՈՒՀ-երի միջին և ավագ խմբերում նախատեսվում է ուսուցանել ֆրանսերեն լեզու` ՆՈՒՀ-երի սահմանված կանոնակարգի համաձայն: Ուստի ՆՈՒՀ-երի հաստիքացուցակում ավելացվեց ֆրանսերեն լեզվի դաստաիարակի հաստիք` 0.5 դրույքաչափով: Համայնքային, ոչ առևտրային կազմակերպությունների 2014թ.-ի հաստիքացուցակներում, պաշտոնային դրույքաչափերում և թվակազմում եղան նաև այլ մասնակի փոփոխություններ:

Կարդալ ավելին



ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   
Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված 14334 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4086 ընտրող: Ընտրողների պասիվությանը նպաստել է նաև վատ եղանակային պայմանները, ուժեղ քամին և տեղացած առաջին ձյունը, ինչպես նաև ուժեղ ընտրապայքարի բացակայությունը. Քանի որ համայնքի ավագանու 15 անդամի համար իրենց թեկնածությունն առաջադրել էին հենց 15 թեկնածու: Այնումաենայիվ ակտիվ քաղաքացիները, չնայելով վատ եղանակին` չեն զլացել դուրս գալ տնից և իրականացնել իրենց ընտրական իրավունքը: Ընտրության ընթացքը լուսաբանել են «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության աշխատակիցները: Ընտրությունների արդյունքներն ամփոփված են, անճշտություններ և խախտումներ չեն գրանցվել: Արդյունքներին կարող եք ծանոթանալ կցված արձանագրությունում, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձանժողովի պաշտոնական կայքում` www. elections.am Նորընտիր ավագանին իր լիազորությունները կստանձնի 2014թվականի փետրվարից: Շնորհավորում ենք նորընտիր ավագանու անդմաներին և մաղթում բուռն աշխատանքային գործունեություն:

ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԸՀ-Ի ԱՄՓՈՓԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ



ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ 25 ՏԱՐԻ ԱՆՑ


    25 տարի է ացնել 1988-ի դեկտեմբերի 7-ից, տարիները հեռացրել բայց չեն մոռացրել անցյալի ցավն ու վիշտը: 25 տարի շարուանկ ստեփանավանցիները նույն օրն ու նույն ժամին հավաքվում են քաղաքի կենտրոնական հրապարակում` երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, սրտի ցավով ու կսկիծով վերհիշում աղետալի օրն ու հարգանքի տուրք մատուցում նահատակների հիշատակին: 25-րդ տարին ևս բացառություն չէր. հրապարակի խաչքարի մոտ Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Վռամ աբեղա Ղազարյանը նախ կատարեց հոգեհանգստյան կարգ, ապա ստեփանավանանցիները քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի, Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանի և քաղաքի պետական այրերի հետ միասին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհեցին հուշաքարին:

Կարդալ ավելին



ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԳԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ
ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ
   


Դեկտեմերի 3-ին Ստեփանավանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված երգի և ասմունքի համաքաղաքային փառատոն, որն անցկացվեց քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հովանու ներքո: Փառատոնը կազմակերպել էր Ստեփանավանի քաղաքապետարանը, մասնակցում էին քաղաքի տարբեր կրթօջախների` հանրակրթական դպրոցների և քոլեջների աշակերտներ և ուսանողներ: Ժյուրիի` 8 հոգուց բաղկացած անձնակազմում ընդգրկված էին ասմունքի և երաժշտության մասնագետներ, մշակութային գործիչներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ` Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Վռամ աբեղա Ղազարյանի նախագահությամբ: Փառատոնն սկսվեց Ստեփանավանի երաժշտական դպրոցի ժողովրդկական նվագարանների համույթի երաժշտական ողջույնով, ապա փառատոնի մասնակիցներին և ժյուրի անձնակազմին ողջունեց Ստեփանավանի Անի պարային համույթը` «Սայաթ-Նովա» պարով, որից հետո մեկնարկեց փառատոնի մրցութային մասը: Մասնակիցներն իրենց ասմունքելու և երգելու տաղանդը դրսևորեցին երկու տարիքային խմբերում` 11-14 և 15-17տարեկանների:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏՈՒՄ
ՔՆՆԱՐԿՎԵՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ


    Նոյեմբերի 29-ին Ստեփանավանի քաղաքապետարանում կայացավ համայնքի ղեկավարին կից համայնքի քառամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի անդրանիկ նիստը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 54.1-ին հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանու որոշմամբ Ստեփանավանում ստեղծվել է քաղաքապետին կից խորհրդակցական 2 մարմին. առաջինը` համայնքի քառամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդ, երկրորդը` կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության կառավարման ոլորտի վերահսկողության խորհուրդ: Խորհուրդների ստեղծումը նպատակ ունի մեծացնել համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությանը, ինչպես նաև մեծացնել տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրության վերահսկողությունը:

Կարդալ ավելին



ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ «ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ» ՔԱՂԱՔԻ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ


Նոյեմբերի 11-15-ը Ստեփանավանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների հյուրն էր Ստեփանավանի մշակույթի պալատի տիկնիկային թատրոնի անձնակազմը, ովքեր այս անգամ մանուկների համար բեմադրեցին Հովհաննես Թումանյանի «Ձախորդ Փանոս» հեքիաթը: Երեխաներին մեծ բավականություն պատճառեց Փանոսը, ով այնքան անհաջողակ է, որ ինչ ձեռնարկում է փորձանք է դառնում իր գլխին, դրա համար էլ «ձախորդ» մականունն է ստացել:

Կարդալ ավելին



ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՌԱՋԻՆ ԻՆՏԵԳՐԱՏԻՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ
ՍՏԵՓԱՆԱՎԱՆՑՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ


Նոյեմբերի 13-ին Ստեփանավանի արվեստի դպրոցում կայացավ Մանկապատանեկան արվեստի առաջին ինտեգրատիվ հանրապետական փառատոնին մասնակցած ստեփանավանցի երեխաների մրցանակաբաշխությունը: Փառատոնի մասնակիցներին ողջունեց և ստեղծագործական նորնոր հաջողություններ մաղթեց Ստեփանավանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երտասարդության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Մարինե Վահրամյանը` հանձնելով փառատոնի մասնակցության հավաստագրերն ու դիպլոմները: Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության և փառատոնի կազմակերպիչ «Իմպրոռիթմ» հասարակական կազմակերպության կողմից պատվոգրի է արժանացել նաև Ստեփանավանի քաղաքապետարանը` ի դեմս քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի, փառատոնի կայացմանն աջակցելու համար:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՔԱՂԱՔՆ է

    Նոյեմբերի 10-ին Երևանի «Անի պլազա» հյուրանոցում կայացած Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 17-ամյակին նվիրված «Լավագույն համայնք» մրցանակաբաշխության ժամանակ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը հաղթող է ճանաչվել «Կանաչապատ քաղաք 2013» անվանակարգում: Հայաստանի համայնքերի միջև մրցույթն ամեն տարի հայտարարարում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունն ու Հայաստանի համայնքների միությունը: Հայաստանի Հանրապետության 2013թ.-ի լավագույն կանաչապատ քաղաքի հավաստագիրը Ստեփանավանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոստոմ Քոչարյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, քանի որ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը գտնվում է արձակուրդում:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Ավագանու որոշմամբ Սոս Սարգսյանի անունով կոչվեց այն փողոցը, որտեղ գտնվել է Վարպետի տունը

Հոկտեմբերի 23-ին Ստեփանավանի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ավագանու այս տարվա 8–րդ նիստը, որին ներկա էին համայնքի ավագանու 11 անդամներից 7–ը: Նիստը վարում էր քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, օրակարգում ընդգրկված էր 7 հարց: Օրակարգի առաջին հարցը համայնքի 2013 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին էր: Ստեփանավան համայնքի 2013 թվականի ճշտված բյուջեն կազմում է 308644.796 հազար դրամ, որից 304432.3 հազար դրամը` վարչական բյուջեի գծով, իսկ 4212.496 հազար դրամը ֆոնդային բյուջեի գծով: 2013թ.-ի ճշտված բյուջեի եկամուտներն ու ծախսերն ուսումնասիրելուց հետո ավագանին հաստատեց բյուջեի փոփոխությունը:

Կարդալ ավելին






ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ







ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՑԻՆԵՐԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ




ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

    Սեպտեմբերի 24-ին Ստեփանավանի մշակույթի պալատը հյուրընկալել էր վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլին , որը 1988թ.-ի երկրաշարժից հետո երկրորդ անգամն էր համերգային ծրագրով հանդես գալիս Ստեփանավանում: Նախորդ անգամ` 2012թ.-ին, ստեփանավանցի հանդիսատեսը մեծ խանդավառությամբ ու ջերմությամբ ընդունեց նրանց անդրանիկ ելույթը նորակառույց մշակույթի պալատի բեմում, և անսամբլը խոստացավ վերադառնալ: Խոստումը չուշացավ. այս անգամ ևս լեփ-լեցուն դահլիճը սրտատրոփ սպասում էր համերգի մեկնարկին, որն սկսվեց «Ազգային պարերի շարանով»: Հայկական պարով գրեթե ամողջ աշխարհը նվաճած Հայաստանի պարի պետական անսամբլը երկու ժամ շարունակ բարձր տրամադրություն ու հայրենասիրական-ազգային ոգի ստեղծեց դահլիճում: Տղամարդկանց խրոխտ հայեցի պարերին հաջորդում էին աղջիկների հեզաճկուն, քնարական խաղերը` ժողովրդական ու դասական պարային էլեմենտների համադրությամբ ստեղծված, մեկի մյուսից հետաքրքիր ու անզուգական բեմադրություններով, որոնցում ամբողջանում էր ազգի ոգին, տեսակը, մտածողությունն ու խառնվածքը:

Կարդալ ավելին



ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

    Անկախ Հայաստանի 22-րդ տարեդարձի առթիվ Ստեփանավանի կենտրոնական հրապարակը տոնական տեսք էր ստացել, զարդարվել հայն ու Հայաստանը բնորոշող զարդանախշերի, խաչքարերի, մանրանկարչության ու դեկորոտիվ-կիրառական արվեստի գեղեցիկ ցուցանմուշներով: Վաղ առավոտից հնչող տոնական երաժշտությունը հրապարակ էր բերել մեծ ու փոքր ստեփնավանցիների` միասին նշելու անկախ հայրենիքի 22-րդ տարեդարձը: Ավանդույթի համաձայն, Ստեփանավանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կենտրոնական հրապարակում կազմակերպվել էր տոնական միջոցառում` քաղաքի արվեստի և մշակույթի բոլոր օջախների մասնակցությամբ: Հանդիսավարի կողմից ներկայացվեց հայոց պետականության կերտման ու անկախության արարման անցած ճանապարհը, իսկ Հայաստանի անկախ Հանրապետության անցած 22 տարիները բնորոշվեցին որպես հայոց պետականության վերստեղծման, հայերի ինքնության ամրապնդման տարիներ:

Կարդալ ավելին



ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԻԶԲԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Ստեփանավանի բոլոր ուսումնական հաստատություններում` նախադպրոցական ուսումնական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, կազմակերպվել էին գիտելիքի օրվան նվիրված տարբեր միջոցառումներ, որին ներկա էին նաև Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ովքեր շնորհավորեցին դպրոցականներին, մանկավարժներին ու ծնողներին` ներկայացնելով Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի շնորհավորանքի ուղերձը` Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:

Կարդալ ավելին






ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի` ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ




ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐ» ԳԻՐՔԸ`
ՋԱԼԱԼՕՂԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ

Գրքի կազմողն ու խմբագիրը` հեղինակի որդի ակադեմիկոս Յակով Իվանի Խաչիկյան-Թումանյանը, հարմար է գտել «Հուշեր»-ի շնորհանդեսն իրականացնել Ստեփանավանում` իր և հոր ծննդավայրում: Այն տեղի ունեցավ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում, «Եվրոպական ժառանգության ժառանգները» մշակութային միջոցառումների շարքում, և այդ առումով կարելի է ասել, որ գիրքը յուրօրինակ նվեր ու ժառանգություն է Ստեփանավանի ու ստեփանավանցիների համար, քանի որ նրանց է վերադարձվում հայրենի եզերքի անցյալի մի բեկոր` անգունազարդ հուշեր ու պատմություններ Ջալալօղլու ու նրա մարդկանց մասին: Գրքում նկարագրվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Ջալալօղլի-Ստեփանավանի կենցաղավարությունը, բարքերն ու ավանդույթնեը, կան հետաքրքիր պատմություններ ու հուշեր: Ջալալօղլեցի սովորական աղքատ ընտանիքի երեխայի` Անուշավանի մանկության և պատանեկության տարիների հուշերի ու հիշողությունների միջոցով ուրվագծվում է մի ամբողջ քաղաքատիպ գյուղի` Ջալալօղլու պատկերը` դարաշրջանին բնորոշ կոլորիտով ու առանձնահատկություններով:

Կարդալ ավելին



«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ»
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Օգոստոսի 31-ին Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ «Եվրոպական ժառանգության ժառանգները» խորագրով մշակութային միջոցառումների շարք: Միջոցառումը կազմակերպել էր Ստեփանավանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հասարակության հետ կապերի բաժինը` Ստեփանավանի մշակույթի պալատի, մշակույթի և ժամանցի կենտրոնի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին քաղաքի տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր և տարբեր տարիքի մշակութասեր ստեփանավանցիներ: Ծրագիրը հագեցած էր տարբեր միջոցառումներով`ցուցահանդես, գրքի շնորհանդես, դասախոսություն-ֆիլմի դիտում, գեղարվեստական ելույթներր:

Կարդալ ավելին



ՀԱՇՎԵՏՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Ստեփանավան քաղաքում 14.06.2013թ.-ին տեղի ունեցավ երաժշտական և արվեստի դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգները: Ներկա էին Լոռու մարզի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի վարիչ` Ա. Ռևազյանը, նույն բաժնի մասնագետ Մ. Մելիքյանը, ՎՊՄԻ արվեստի ամբիոնի դասախոս, մշակութային կրթության աջակցության հիմադրամի Լոռու մարզի ներկայացուցիչ Ն. Պապանյանը, Թավրիզյանի արվեստի քոլեջի դասախոս մշակութային կրթության աջակցության հիմադրամի Լոռու մարզի մեթոդիստ Ռ. Թորոսյանը:

Կարդալ ավելին



ՆՈՒՀ-ԵՐԸ ԱՄՓՈՓՈՑԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Ստեփանավան համայնքում գործում են 4 ՆՈՒՀ-եր` 12 տարբեր տարիքային խմբերով: 2012-13 ուս. տարում ՆՈՒՀ-եր են հաճախել թվով 394 երեխա: ՆՈՒՀ-եր հաճախող երեխաների թիվը տարեցտարի աճում է, ինչը խոսում է ծնողների կողմից մանկապարտեզների դերը և նշանակությունը կարևորելու մասին, ՆՈՒՀ-ը որպես կրթական աստիճան համարելը:12-ամյա կրթական համակարգին անցնելը նոր խնդիրներ դրեց նախադպրոցական կրթության առջև`հատկապես դպրոցական ուսուցման նախապատրաստվող տարիքի երեխաների համար:

Կարդալ ավելին



ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՎԵՐԱԾՎԵՑ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՐԱՅԻՆ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ

    Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Ստեփանավանում տոն դարձնելու համար Ստեփանավանի քաղաքապետարանն ավանդույթի համաձայն «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության և Մշակույթի պալատի հետ համատեղ քաղաքային հրապարակում կազմակերպել էր հունիսմեկյան տոնակատարություն: Երեխաներին օրհնեց Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Վռամ աբեղա Ղազարյանը, շնորհավորնքի խոսքեր ասացին մշակույթի պալատի տնօրեն Անուշ Ղարաքեշիշյանը, «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը: Երաժշտական կատարումներով հանդես եկան Ստեփանավանի մշակույթի պալատի փոքրիկները, բեմադրվեց Հավհաննես Թումանյանի «Անխելք մարդ» հեքիաթը:

Կարդալ ավելին



ՄԱՔՈՒՐ ՕԴ, ԱՌՈՂՋ ԹՈՔԵՐ
ՀԱՄԵՑԵ´Ք ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

Ստեփանավանում սկսվել է սոճիների փոշոտման շրջանը

Ստեփանավանը` որպես առողջարանային քաղաք, հայտնի է սոճու անտառներով, որոնց կողմից արտադրվող ֆիտոնցիդներն ունեն առողջապահական նշանակություն: Ստեփանավանի օդի կազդուրիչ հատկությունն ավելի է մեծանում մայիս-հունիս ամիսներին, երբ սկսվում է սոճիների փոշոտման ժամանկաշրջանը. սոճու եթերային յուղերն ունեն մանրէսապան հատկություն, ինչն անչափ օգտակար է շնչառական հիվանդություններով տառապող մարդկանց համար: Համեցեք Ստեփանավան, զբոսնեք սոճիների ծառուղում (Ալեա), որը տանում է դեպի քաղաքի հանգստյան գոտի, լիաթոք շնչեք մաքուր, կազդուրիչ օդը, որը կթափանցի Ձեր շնչառական ուղիներով մինչև թոքեր` մանրէազերծելով դրանք:
Ավելին` օգտակարը համատեղեք հաճելիի հետ. այս ամենը ոչ միայն չափազանց առողջարար է, այլ նաև անսահման գեղեցիկ...
Այցելելով Ստեփանավան` դուք ականատես կլինեք բնության անկրկնելի պեյզաժների. ամենուրեք կանաչ ու փարթամ բնություն, կուսական անտառներ, թռչունների դայլայլ, ծաղկած ծառեր, գույնզգույն ծաղիկներ, դրախտային, արբեցնող բուրմունք...

Կարդալ ավելին





ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ




ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Ստեփանավանի Ստեփան Շահումյանի անվան տուն-թանգարանը ևս հայտարարել էր բաց դռների օր: Առավոտից թանգարանը մարդաշատ էր. գալիս էին թե' շնորհավորելու և թե' մեկ անգամ ևս շրջելու թանգարանի ցուցասրահնեորվ, լսելու քաղաքի պատմության և Ստեփան Շահումյանի գործունեության մասին, ում անունով էլ 1923թ.-ին Լոռե-Ջալալօղլին վերանվանվել է Ստեփանավան: Թանգարանների միջազգային օրվա առթիվ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի թանգարանային բաժնին շնորհավորանքի ուղերձներ էին հղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը. Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:

Կարդալ ավելին



ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

68 տարի առաջ մեր պապերի` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և նրանց որդիների ու թոռների` 21 տարի առաջ Շուշիի ազատության ու հանուն հայրենքի մղված գոյամարտերի օրը` Մայիսի 9-ը, Ստեփանավանում ավանդույթի համաձայն մեկնարկեց զինվորական շքերթով: Այնուհետև միջոցառումը շարունակվեց ծաղկեպսակադրությամբ. Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի գլխավորությամբ քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ ու աշխատակիցներ, զինվորականներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ ու երեխաներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով մեր ազատության ու հաղթանակների համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին:

Կարդալ ավելին



«ՂՈՂԱՆՋ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ»
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 98-ԱՄՅԱԿԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Հայոց Ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Ստեփանավանում մեկնարկեց ապրիլի 23-ի երեկոյան` ժամը 20:00-ից: Քաղաքի տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ և պարզապես տարբեր տարիքի ստեփանավանցիներ տեղական քաղաքային և հոգևոր իշխանությունների առաջնորդությամբ մոմերով շարժվեցին դեպի կենտրոնական հրապարակ:
-Քելե,′ լաո՜, քելե երթա´նք մեր երկիր-, երգում է 1915թ.ին իր տունն ու տեղը թուրքին թողած գաղթական հայի տղան` ստեփանավանցի 68-ամյա Գվանդիր Աղղաբալյանը, ում ծնողները Ստեփանավան են գաղթել 1916թ.-ին Արևմտյան Հայաստանից, ու նրա երգի տակ վառվող մոմերով ու ջահերով տարբեր կողմերից հրապարակ են մտնում մեծ ու փոքր ստեփանավանցիներ` Հայաստանի ներկա ու ապագա քաղաքացիներ` մասնակցելու Ցեղասպանությունը դատապարտող «Ղողանջ արդարության» խորագրով միջոցառմանը:

Կարդալ ավելին



ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ապրիլի 21-ին կայացավ Ստեփանավան համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայքնի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը: Ավագանու 11 անդամներից նիստին ներկա էին 6-ը: Օրակարգում ընդգրկված էր 3 հարց: Օրակարգը հաստատելուց հետո, ավագանին անցավ հարցերի քննարկմանը: Համայնքի ավագանու` 14.12.2012թ.-ի «Ստեփանավան համայնքի 2013թ.-ի բյուջեն հաստատելու մասին» թիվ 42-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին զեկուցեց քաղաքապետի ֆինանսական հարցերով խորհրդական Թամարա Ղարիբյանը: Համայնքի 2013թ.-ի ճշտված բյուջեն կազմում է 313332.496 հազ. դրամ, որից 310570.0 հազ. դրամը` վարչական բյուջեի գծով, իսկ 2762.496 հազ. դրամը` ֆոնդային բյուջեի գծով: Ավագանին հաստատեց նաև 2013թ.-ի ճշտված բյուջեի եկամուտներն` ըստ առանձին եկամտատեսակների և ծախսերը` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման:

Կարդալ ավելին



ԶԱՏԻԿԻ ՏՈՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՆՈՒՀ-ԵՐՈՒՄ

Ստեփանավանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում նշվեց Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: ՆՈՒՀ-երի փոքրիկները միմյանց ողջունելով Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի>> խոսքերով` պատմեցին Քրիստոսի հրաշափառ Հարության մասին, ներկայցրին ցորեն աճեցնելու, ձվերը կարմիր կամ գույնզգույն ներկելու Զատիկի խորհուրդը, արտասանեցին և երգեցին մանկական երգեր Զատիկի մասին: Ապա Տերունական աղոթքն ասելուց հետո փոքրիկները տոնին բնորոշ գեղեցիկ զարդարված սեղանների շուրջ ճաշակեցին զատկական ուտեստներ` չամիչով փլավ, ձու, պասերք, խաղացին տարբեր զվարճալի խաղեր:


ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

Մարտի 28-ին Ստեփանավանի քաղաքապետարանում կայացավ համայնքային ծառայության թափուր հաստիքների մրցույթ: Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Ստեփանավանի ավագանու անդմաներ և մարզպետարանի աշխատակիցներ: Մրցույթն անցկացվեց 2 փուլով` գրավոր թեստավորման և բանավոր հարցազրույցի: Թեստավորման փուլում 85% և ավելի միավորներ հավաքած դիմորդներն անցան հարցազրույցի փուլ, որտեղ էլ առավելագույն միավորներ հավաքելով` մրցույթը հաղթահարեցին և Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմում աշխատանքի ընդունվեցին 4 քաղաքացի դիմորդներ::

Կարդալ ավելին



ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

    Գարնան գալու հետ Ստեփանավանում աշխույժ եռուզեռ է սկսվել. ամենուր ընթանում են սանիտարական մաքրման ու կանաչապատման աշխատանքներ, որին մասնակցում են ոչ միայն պատասխանատու, այլև քաղաքի գրեթե բոլոր հիմնարկ-ձեռնարկություններն ու ազատ քաղաքցիներ: Կանաչապատման աշխատանքները կոորդինացվում են քաղաքապետարանի կանաչապատման բաժնի կողմից: Քաղաքի կենտրոնական հրապարակում և փողոցների գազոններում ընթանում են հողի փխրեցման, նոր սևահողի ավելացման, մայթեզրերի քերման աշխատանքներ: Քաղաքի բոլոր անխնամ գազոնները կսիզապատվեն, իսկ գազոնների մի մասն էլ կվերափոխվի ծաղկանոցների: Արդեն ավարտվել են ծառերի էտման, ծառաբների էսթետիկ և պահապանողական սպիտակեցման աշխատանքները, նախատեսված է նոր դեկորատիվ ծառերի ծառատունկ:

Կարդալ ավելին



ՌԴ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԱՍԼԵՆԻՑԱՅԻՆ

Մարտի 17-ին Ստեփանավանի ռուսական համայնքը Ստեփանավանի Ալ. Պուշկինի անվան թիվ 2 դպրոցում նշեց ռուսական ժողովրդական տոներից մեկը` Մասլենիցան: Տոնին ներկա էին Գյումրիում Ռուսաստանի դաշնության գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը` կնոջ Մարիա Ալեքսանդրովնա Կորչմարի և դեսպանատան այլ աշխատակիցների հետ, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ստեփանավանի պատվավոր քաղաքացի Միքայել Գրիգորյանը, Ստեփանավանի նախկին ոստիկանապետ, բանաստեղծ-թարգմանիչ, ստեփանավանցի Գագիկ Շիրմազանյանը, «Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Յակովենկոն, ռուսական այլ համայնքների ղեկավարներ, Ստեփանավանի տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ստեփանավանի ռուսական համայնքի անդամներ, քաղաքացիներ:

Կարդալ ավելին






ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ




ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՍՏԱՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՖԻԿՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՏԱՐԲԵՐ ՀԱՐՑԵՐ

Մարտի 7-ին կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում այս անգամ ընդգրկված էր 4 հարց: Նիստին ներկա էին ավագնու 7 անդամ, նիստը վարում էր համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը: Ավագանին նախ հաստատեց Ստեփանավան համայնքի 2013-2016թ.թ-ի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիրը, որը նախապես քննարկվել էր համայնքի հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների ու ավագանու անդամների կողմից, համալրվել նրանց կողմից արված դիտողություններով ու առաջարկություններով:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2012Թ.-Ի ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ 2013-2016ԹԹ. ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Փետրվարի 28-ին Ստեփանավանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ստեփանավան համայնքի 2012թ.-ի կատարած աշխատանքների հաշվետվությունն ու 2013-2016թ.թ. համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի քննարկումը, որին ներկա էին Լոռու մարպետ Արթուր Նալբանդյանը, Ստեփանավան համայնքի ավագանին, հիմնարկ-ձեռնարկությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, համայնքային ծառայողներ և այլ քաղաքացիներ:

Կարդալ ավելին



ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ-ՏՐՆԴԵԶԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈԻՄ

Աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած հայերիս մոտ մինչ օրս ըստ պատշաճի նշվում են հեթանոսությունից ժառանգված բազմաթիվ տոներ, որոնցից մեկն էլ Տրնդեզ-Տյառնընդառաջն է: Փետրվարի 14-ին` Տիրոջ ծննդից 40 օր հետո, հայ առաքելական եկեղեցին նշում է Տիրոջը կրակներով ընդառաջ գնալու տոնը` Տյառնընդառաջը: Տյառնընդառաջի նախորդ օրը` փետրվարի 13-ի երեկոյան, Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջի նախատոնակ, Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Վռամ աբեղա Ղազարյանը կատարեց նորակպսակների օրհնության կարգ, ապա վառվեց տոնի սուրբ խարույկը, որի վրայով թռնելուց և չար ուժերի ազդեցությունից ազատվելուց հետո ներկաները կրակից վառված մոմերով Տյառնընդառաջի լույսը տարան իրենց օջախներ: Հաջորդ օրը եկեղեցական տոնը Ստեփանավանում վերածվեց համաժողովրդական ուրախ տոնախմբության` Տրնդեզի:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆՑԻ ՓՈՔՐԻԿ ՆԱՐԵԿԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ

Փետրվարի 7-ին Երևանում`օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կայացավ «Երգը բարեկամության կամուրջ է» խորագրով ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը և դափնեկիրների գալա համերգը: Համերգն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ միասին, ներկա էին ՀՀ մշակույթի, կրթության և գիտության, սփյուռքի նախարարները, հայ և ռուս տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ:

Կարդալ ավելին



ՀՀ ՆԱԽԱԳԱՀ, ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հունվարի 30-ին Ստեփանավանում էր ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և այլ պաշտոնատար անձինք: Ստեփանավանում ՀՀ նախագահին դիմավորեցին և ուղեկցում էին Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, քաղաքի ուժային կառույցների ներկայացուցիչներ: Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ ստեփանավանցիների հետ:

Կարդալ ավելին



ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 21-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Հայոց բանակի 21-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Ստեփանավանում մեկնարկեց վաղ առավոտից: Բանակի օրը զինվորների հետ նշելու համար Ստեփանավանի զորամաս էին այցելել քաղաքի հոգևոր ու ղեկավար այրերը` Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի գլխավորությամբ, քաղաքի մշակութային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ ու քաղաքացիներ:

Կարդալ ավելին



ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Հունվարի 24-ին կայացավ Ստեփանավան համայնքի ավագանու այս տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Ավագանու 11 անդամներից նիտին ներկա էին 9-ը: Օրակարգում ընդգրկված էր 4 հարց: Ստեփանավան քաղաքային համայնքի 2012թ.-ի բյուջեի կատարման մասին զեկուցեց քաղաքապետի ֆինանսական խորհրդական Թամարա Ղարիբյանը:

Կարդալ ավելին



Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am