Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

2012 ԹՎԱԿԱՆ




ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ




ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

2013 թվականը դիմավորելու համար Ստեփանավանն այս տարի աննախադեպ տոնական տեսք էր ստացել, քաղաքի մուտքից սկսած ամենուր տոնական լուսավորություն էր ու ամանորյա տրամադրություն: Կենտրոնական հրապարակն էլ այսուհետ նոր բնակիչ ունի` քաղաքի նոր մայր տոնածառը, որի շուրջ էլ ամեն երեկո տարեմուտի հրաշալի սպասումներով հավաքվում ու իրենց նախատոնական տրամադրությունն էին կիսում տարբեր տարիքի ստեփանավանցիներ...

Կարդալ ավելին



ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՈՒ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Ամանորին ընդառաջ` դեկտեմբերի 25-ին, երբ կաթոլիկ աշխարհում սկսվում են Սուրբ Ծննդյան տոները, Ստեփանավանի մշակույթի պալատում բացվեց բելառուսական նկարների ցուցահանդես` նվիրված հայ-բելառուսական բարեկամությանը և Սուրբ Ծննդյան տոներին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Բելառուսում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնական ներկայացուցիչ Սահակ Անթանեսյանի, Ստեփանավանի քաղաքապետարանի և մշակույթի պալատի ջանքերով:

Կարդալ ավելին



ԱՎԱԳԱՆԻՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՎԱՐՏՎՈՂ ՏԱՐԻՆ

Դեկտեմբերի 14-ին Ստեփանավանի քաղաքապետարանում կայացավ համայնքի ավագանու այս տարվա վերջին նիստը, որն առաջին անգամ վարում էր նորընտիր քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Ավագանու 11 անդամներից նիստին ներկա էին 9-ը: Օրակարգում ընդգրկված էր 10 հարց: Ստեփանավան համայքնի 2012թ.-ի ճշտված բյուջեում փոփոխություններ կատարելու մասին զեկուցեց քաղաքապետի ֆինանսական խորհրդական Թամարա Ղարիբյանը: Համայնքի 2012թ.-ի ճշտված բյուջեն կազմում է 268 միլիոն 248 հազար 670 ՀՀ դրամ, որից 267 միլիոն 340 հազարը` վարչական բյուջեի գծով, իսկ 908 հազար 670 դրամը` ֆոնդային բյուջեի գծով: Ավագանին հաստատեց նաև Ստեփանավան համայքնի 2013թ. նախնական բյուջեն` 298 միլիոն 249 հազար դրամ:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ 24 ՏԱՐԻ ԱՆՑ

Երկրաշարժի քսանչորսամյակին նվիրված միջոցառումների շարքը Ստեփանավանում մեկնարկեց դեկտեմբերի 6-ի երեկոյան` մոմավառությամբ: Բազմաթիվ ընտանքիներ իրենց բնակարաններում ժամը 19-ին հարատևության ու հիշատակի մոմեր վառվեցին` հարգանքի տուրք մատուցելով 1988թ.-ի երկրաշարժի զոհերին: Հիշատակի մոմեր վառվեցին ոչ միայն տների պատուհաններում, այլև քաղաքի մի շարք հիմնարկ ձեռնարկությունների լուսամուտներում, որոնց մեջ առավել տպավորիչ ու խորհրդավոր էր թիվ 6 դպրոցի նախաձեռնությունը: Երկրաշարժի 24-րդ տարելիցը դպրոցը խորհրդանշեց վառվող 240 մոմերով: Դպրոցում հնչում էր հոգևոր երաժշտություն, իսկ նախամուտքի խաչքարի մոտ զոհերի հիշատակին հարգանքի տուրք էին մատուցում դպրոցի ուսուցիչներն ու աշխատակիցները, որոնց միացան նաև քաղաքապետարանի աշխատողներ` Ստեփանավանի նորընտիր քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի գլխավորությամբ:

Կարդալ ավելին



ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՆՎԵՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԾՆՆԴԱՏԱՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` նորածնային մահացության կրճատմանն ուղղված ծրագիրը, ընդլայնելով իր աշխարհագրությունը, հասել է նաև Ստեփանավան: Նոյեմբերի 27-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, բրիտանական «ԲրիթԼինկ» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորը, ինչպես նաև մի խումբ նեոնատոլոգներ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, Ստեփանավանի քաղաքապետի խորհրդական Ռոստոմ Քոչարյանի ուղեկցությամբ եղան Ստեփանավանի բժշկական կենտրոնում:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Նոյեմբերի 22-ին Ստեփանավանում մեծ շուքով տրվեց աշնանային զորակոչի մեկնարկը: Առաջին 18 զորակոչիկներին մշակույթի պալատի բակից հանրապետության կենտրոնական հավաքակայան ճանապարհելու էին եկել ոչ միայն նրանց հարազատներն ու բարեկամները, այլև մի շարք հյուրեր և պաշտոնյաներ` Ստեփանավանի նորընտիր քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի գլխավորությամբ:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ՍՏԱՆՁՆԵՑ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբերի 21-ին Ստեփանավանի նորընտիր քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանն ստանձնեց իր լիազորությունները: Այդ առթիվ Ստեփանավանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Լոռու մարզպետարանի աշխատակիցներ` մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, Ստեփանավան համայնքի ավագանին, համայնքային ծառայողներ, Ստեփանավանի հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք ու քաղաքացիներ:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ

Հոկտեմբերի 5-ին Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ համաքաղաքային միջոցառում` նվիրված Ուսուցչի օրվան, որին հրավիրված էին ինչպես վաստակած հանգստի անցած, այնպես էլ ներկայումս քաղաքի բոլոր կրթօջախներում աշխատող ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի աշխատողներ: Միջոցառմանը ներկա էին նաև Բելոռուսի պատվիրակության անդամները, Լոռու մարզպետարանի և Ստեփանավանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Կարդալ ավելին



ԵՂԲԱՅՐԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔՎԵՑ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԵՎ ԲՐԱՍԼԱՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Հոկտեմբերի 5-ին Ստեփանավանում էր Բելոռուսի Վիտեբսկի մարզի պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար Վիտեբսկի մարզի գործադիր կոմիտեի անդամ Վիկտոր Պավլովիչ Նիկոլայիկինի գլխավորությամբ: Նրանց առաջնորդում էր Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը: Ստեփանավանի քաղաքապետարանում պատվիրակությանը դիմավորեցին ավանդական աղուհացով: Մեծ նշանակություն տալով միջազգային տնտեսական և մշակութային կապերի զարգացմանը և ազգերի միջև վստահության, փոխհամաձայնության ու բարեկամությանը ամրապնդմանը` Ստեփանավան քաղաքը` ի դեմս քաղաքապետ Սարգիս Մինասի Ղարաքեշիշյանի, և Բրասլավի շրջանային գործադիր կոմիտեն` ի դեմս Բրասլավի շրջանային գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Նիկոլաևիչ Շմատովի, Ստեփանավանի քաղաքապետարանում կնքեցին եղբայրացման պայմանագիր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան և Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկի մարզի Բրասլավ քաղաքների միջև:

Կարդալ ավելին



ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՍԱՆՄԵԿԱՄՅԱԿԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին քաղաքի կենտրոնական հրապարակում Ստեփանավանի մշակույթի պալատի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցում էին քաղաքի արվեստի և մշակույթի բոլոր օջախները: Հաղորդավարուհի Նինա Աղաջանյանը հանդես եկավ Հայոց պետականության կերտման ու անկախության արարման համառոտ ակնարկով: Գեղարվեստական հետաքրքիր լուծումներով ու հայոց պատմական հերոսների` Աղեղնավոր Հայկի, Արտաշես թագավորի, Տիգրան Մեծի և մյուս քաջ հայկազունների կերպարների միջոցով ներկայացվեց հայ ժողովրդի անցած դարավոր ուղին` Հայկ Նահապետից մինչև 21-ամյա ազատ ու անկախ Հայաստան: Ապա մեկնարկեց տոնական համերգը` անկախության սերնդի մասնակցությամբ:

Կարդալ ավելին



ՄԱՔՈՒՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

Սեպտեմբերի 15-ին «Հայաստանն առանց աղբի» համահայկական միջոցառման շրջանականերում Հայաստանի 50 համայնքներում իրականացվեցին սանիտարական տարբեր միջոցառումներ: Ստեփանավանը ևս մասնակցեց բանպահպանական այս ակցիային: Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնի նախաձեռնությամբ շուրջ 50 երիտասարդների ջանքերով մաքրվեց Երիտասարդական փողոցի վերնամասում կուտակված կենցաղային աղբը: Ակցիայի մասնակիցները հիմնականում Ստեփանավանի գյուղատնտեսկան քոլեջի ուսանողներ ու դասխոսներ էին, ինչպես նաև «Օրհուս» կենտրոնի կամավորներ:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ «ԱՆԻ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Հուլիսի տասներեքից քսանը Ստեփանավանի «Անի» ապարային համույթը (գեղարվեստական ղեկավար, պարուսույց Տաթև Իսպիրյան) Վրաստանում էր: Հուլիսի 13-ին մայրաքաղաք Թբիլիսիում համույթը մասնակցեց «Հայակական օրերը թբիլիսյան Արտ Հոլում» պարային նախագծին: Ինչպես նշեց նախագծի կազմակերպիչ «Հայ արտ պրոդակշն» կազմակերպության տնօրեն Արսեն Ավետիսյանը` վերջին մի քանի տարիներին Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային տարբեր նախագծեր են իրականացվում, և պարային այս փառատոնն արդեն ավանդական է դարձել: Փառատոնի նպատակն է նպաստել հարևան երկրների բարեկամության և մշակութային փոխհամագործակցության ամրապնդմանը:

Կարդալ ավելին



ՀԱՇՎԵՏՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐՈՒՄ

Հունիսի վերջին տասնօրյակում Ստեփանավանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունները հանդես եկան 2011-2012 ուսումնական տարվա տարեվերջյան հաշվետու միջոցառումներով, որոնց մշտապես ներկա էին նաև քաղաքապետարանի աշխատակիցներ:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԷԻՆ ԴԵՍԻՆՑԻ ԿԱՐԱՏԵՍԻՍՏՆԵՐԸ

Հունիսի 29-ից հուլիսի 2-ը 4-օրյա այցով Ստեփանավանում էր Ֆրանսիայի քույր քաղաք Դեսինից ժամանած պատվիրակությունը, որը ղեկավարում էր Ստեփանավան-Դեսին զուգորդության կոմիտեի դեսինյան ներկայացուցիչ տիկին Օդետտ Վիլլեգասը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Դեսինի քաղաքապետարանի 2 ներկայացուցիչ, 7 պատանի կարատեիստներ` թիմի մարզիչ Ստիվ Մարկոյի առաջնորդությամբ: Ի դեպ, պատանի կարատեիստներից մեկն արմատներով հայուհի էր` Լոռեն Պապոյանը: Այցելության հիմնական նպատակն էր կարատեի ցուցադրական ելույթներով հանդես գալ քույր քաղաք Ստեփանավանում և մոտիկից ծանոթանալ ու շփվել ստեփանավանցի պատանի մարզիկների, մասնավորապես կարատեիստների հետ` նպաստելով երկու քաղաքների միջև եղած սպորտային կապերի ու ավանդույթների զարգացմանը:

Կարդալ ավելին



ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ Ստեփանավանում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումները Ստեփանավանում մեկնարկեցին հունիսի 1-ից մի քանի օր առաջ: Ստեփանավանի նախապրոցական ուսումնական հաստատություններում տեղի ունեցան սպորտլանդիաներ, արվեստի դպրոցում բացվեց թեմատիկ ցուցահանդես, տեղի ունեցան համերգային ծրագրեր: Հունիսի մեկի առավոտյան Ստեփանավանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների երեխաների համար հաճելի անակնկալ էր պատրաստել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի Ստեփանավանի մասնաճյուղը: Կազմակերպության աշխատակիցները «ՖԻՆՔԱ»-ն խորհրդանշող լոգո փուչիկներով և խաղալիքներով հյուր էին գնացել մանկապարտեզներ, ուրախացրել երեխաներին:

Կարդալ ավելին



ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԱՆԵՐԻ ԳԱՐՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Մայիսի 28-ին Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատում նշվեց Հանրապետության տոնը, որը կազմակերպել էր Ստեփանավանի քաղաքապետարանը` մշակույթի պալատի և կենտրոնական գրադադրանի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին մի շարք պետական պաշտոնյաներ, Ստեփանավանի և տարածաշրջանի գյուղերի Արցախյան հերոսամարտի ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների ծնողներ, ընտանքի անդամներ, տարբեր կազմակերպություների աշխատակիցներ, քաղաքացիներ:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Մայիսի 24-ին Ստեփանավանում մեկնարկեց գարնանային զորակոչը: Ստեփանավանի` զորակոչային տարիքի 216 պատանիներից առաջին զորակոչին հայրենիքին ծառայելու մեկնեցին 11-ը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս առաջին զորակոչը նշվեց մեծ շուքով: Մշակույթի պալատի բակում Ստեփանավանի քաղաքապետարանի և զինվորական կոմիսարիատի միջոցով կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Լոռու մարզի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Թևոս Միրզաբեկյանը, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, Ստեփանավանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սպարտակ Ղուբաթյանը, այլ պաշտոնատար անձինք, ծնողներ, քաղաքացիներ: Միջոցառումն սկսվեց մշակույթի պալատի փողային նվագախմբի ելույթով, ապա նորակոչիկներին ողջունեց Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Մելանյա Ղազարյանը:

Կարդալ ավելին


ՄԱՅԻՍԻ 9-Ը` ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆ

Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը` կրկնակի հաղթանակների օր: Ստեփանավանում ևս նշվեց մեր պապերի` ֆաշիզմի դեմ տարած փառապանծ հաղթանակի 67-րդ և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որը նշանավորվեց 20 տարի առաջ Շուշիի ազատագրման հաղթանական համազարկերով: Տոնը մեկնարկեց զինվորական շքերթով, որից հետո տարածաշրջանի պետական այրերը` քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի գլխավորությամբ, տարբեր հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցներ, ուսանողներ, դպրոցականներ և պարզապես բազմաթիվ ստեփանավանցիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հաղթանակների համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին`ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով Անհայտ զինվորի հուշարձանին, Հայրենական պատերազմի հուշաղբյուրին և Ազատամարտիկների պուրակի հուշակոթողին:

Կարդալ ավելին


ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Գարնանային եղանակաների տաքանալու հետ Ստեփանավանում վերսկսվել են քաղաքի տարածքի մաքրման, բարեկարգման և կանաչապատմանն ուղղված ծրագրի իրականացման սեզոնային աշխատանքները: Աշխատանքները կոորդինացվում են Ստեփանավանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի կողմից: Առաջնահերթության կարգով դրանք մեկնարկել են քաղաքի կենտրոնական հրապարակից, որտեղ հիմա ընթանում են հողի փխրեցման և ծառերի էտման աշխատանքներ: Կենտրոնական հրապարակից հետո կանաչապատման աշխատանքները կշարունակվեն Դեսինի և Ազատամարտիկների պուրակներում, քաղաքի կենտրոնական փողոցների գազոններում: Քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի հրահանգով մոտ օրերս Ստեփանավանում կսկսվեն նաև համաքաղաքային շաբաթօրյակներ, որի ընթացքում կմաքրվեն բազմաբնակարան շենքերի բակերն ու հիմնարկ-ձեռնարկությունների հարակից տարածքները: Կիրականացվի նաև ծառատունկ:


ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Օրերս Ստեփանավանում տեղի ունեցավ հայ-վրացական պարարվեստի միջազգային փառատոն, որին մասնակցում էին շուրջ մեկ տասնյակ պարախմբեր Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Մասիսից, Սպիտակից, Ստեփանավանից և Թբիլիսիից` ընդհանուր առմամբ շուրջ 600 մասնակից: Փառատոնի կազմակերպիչն էր «Հայ արտ պրոդակշն» հայ-կանադական կազմակերպությունը, որն արդեն մի քանի տարի է կազմակերպում է նման փառատոններ: Նախորդ տարիներին դրանք անցկացվել են Երևանում և Թբիլիսիում: Այս անգամ փառատոնի կազմակերպիչները որոշել են այսուհետ ծրագիրը չսահմանափակել մայրաքաղաքով և նրա հարակից մարզերով, ուստի այն կազմակերպել էին Ստեփանավանում` հաշվի առնելով նաև Ստեփանավանի նորակառույց գեղեցիկ մշակույթի պալատի հնարավորությունները: Փառատոնի կայացմանն աջակցել էին նաև Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, սփյուռքահայ կազմակերպություններ ու բարերարներ:

Կարդալ ավելին


ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանավանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում և դպրոցներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝ նվիրված գարնան զարթոնքին, Մայրության և գեղեցկության տոներին: Տարբեր միջոցառումներ եղան նաև քաղաքի արվեստի և մշակույթի օջախներում:

Կարդալ ավելին




ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԻՐՏԸ ԲԱԲԱԽՈՒՄ Է ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ


Մարտի 28-ին Ստեփանավանում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Պատվիրակության կազմում էին նաև Ֆրանսիական դեսպանատան կրթության գծով կցորդ Գիոն Բղեժոնը, դեսպանատան մշակույթի գծով խորհրդական Ժան Պոլ Մարտինը և դեսպանտան այլ աշխատակիցներ: Նրանց ուղեկցում էր Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Պատվիրակության այցը Ստեփանավան պայմանավորված էր Ստեփանավանի՝ Ֆրանսիայի Դեսին քաղաքի հետ ունեցած բարեկամությամբ և հիմնականում կրում էր ճանաչողական բնույթ:

Կարդալ ավելին





ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ




ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ


Տյառընդառաջին նվիրված տոնակատարությունները Ստեփանավանում սկսվեցին փետրվարի 13-ին տեղի հայ առաքելական եկեղեցում երեկոյան ժամերգությամբ: Մատուցվեց Սուրբ պատարագ, ապա վառվեց սուրբ խարույկը, որի վրայով թռնելուց հետո ներկաները կրակից վառված մոմերով Տյառընդառաջի լույսը տարան իրենց օջախներ: Կատարվեց նաև նորապսակների օրհնության կարգ: Տոնը շարունակվեց փետրվարի 14-ին Ստեփանավանի մշակույթի պալատի բակում: Այստեղ Մշակույթի պալատի և ՀՀԿի- Ստեփանավանի շրջանային խորհուրդի համատեղ ջանքերով կազմակերպվել էր հետաքրքիր միջոցառում` նվիրված Տյառնընդառաջին և նորապսակներին:

Կարդալ ավելին


ՀՀԿ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻՑ


Փետրվարի 11-ին աշխատանքային այցով Ստեփանավանում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և այլ պաշտոնատար հանրապետականներ, որոնց առաջնորդում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Կարդալ ավելին


ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ




Փետրվարի 4-ի առավոտյան Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ՝ նվիրված սիրահարների բարեխոս և հովանավոր Սուրբ Սարգսին: Եկեղեցին լեփլեցուն էր երտասարդներով և զինվորներով:

Կարդալ ավելին


Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am