Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

2011 ԹՎԱԿԱՆ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Անկախության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և Ստեփանավանի քաղաքապետարանի հրավերով ՀՀ անկախության 20ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին Ստեփանավանի Անդրանիկ Մարագարյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ:
Շեփորների ազդանշանից հետո ներկաները հոտընկայս պատվեցին ՀՀ դրոշը, ապա հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ներկաներին 20-ամյա անկախ հայրենիքի տարեդարձի առթիվ ողջունեց քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, օրհնության կարգ կատարեց Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Վռամ աբեղա Ղազարյանը:

Կարդալ ավելին


ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Ստեփանավանում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հրայր Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք: Հյուրերը քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի ուղեկցությամբ եղան Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան թիվ 6 դպրոցում, որը հիմնանորոգվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով. կառուցել է նոր մասնաշենք, վերանորոգել հինը, և նոր ուսումնական տարին մեկնարկել է նոր ու գեղեցիկ դպրոցում:

Կարդալ ավելին


ՍՏԵՓԱՆԱՎԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՐՏ-ԷՔՍՊՈՅԻՆ

Սեպտեմբերի 8-ին Գյումրիում կայացավ Միջհամայնքային մշակութային 1-ին ցուցահանդես-մրցույթ փառատոնը (Արտ-Էքսպոն)` նվիրված Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին:
Արտ-էքսպո 2011-ին ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ովքեր մի շարք պաշտոնատար անձանց ուղեկցությամբ /որոնց թվում էր նաև Ստեփանավանաի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը/ շրջեցին ցուցահնդեսի տաղավարներով:

Կարդալ ավելին


ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Նոր ուսումնական տարին Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը կսկսի նորացված ու բարեկարգված պայմաններում: «Լինսի» հիմնադրամի Դպրոցաշինության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից շուտով կավարտվի դպրոցի նոր մասնաշենքը, որը ներառում է մարզադահլիճ` հանդերձարաններով, հանդիսությունների 141 տեղանոց դահլիճ, շախմատի սրահ, գրադարան, ճաշարան, խոհանոց, բժշկական սենյակ, լաբորատորիաներ` բոլորը կահավորված ժամանակակից գույքով և տեխնիկայով: Դպրոցը զինված է անվտանգության, ջեռուցման և օդափոխման ժամանակակից համակարգերով, ունի տեսահսկման և հրդեհի ազդարարման համակարգեր, ռադիոհանգույց, թենիսի կորտ... Ընդհանուր առմամբ, շինարարության համար ծախսվել է շուրջ 400մլն. դրամ: 25մլն. դրամի սահմաններում, դարձյալ «Լինսի» հիմնադրամի կողմից, ամբողջությամբ կփոխվի նաև դպրոցի գույքը: Ասֆալտապատվել է նաև դպրոցի շրջակայքը` շուրջ 2000քմ. տարածք: Դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացնում է «Տրիտիոն» ՍՊԸ-ն:

Կարդալ ավելին


ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Օգոստոսի 18-ին աշխատանքային այցով Ստեփանավանում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետարանի այլ պաշտոնատար անձինք: Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի և տարածաշրջանի մյուս համայնքապետերի հետ: Մարզպետը համայնքապետերի ուշադրությունը հրավիրեց մի քանի առանցքային հարցերի` պետական բյուջեից ստացվող կապիտալ շինարարական ծրագրերին, առաջիկայում սպասվելիք մարդահամարին, գյուղատնտեսական խնդիրներին, սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ համայնքների անելիքներին ու պարտականություններին:

Կարդալ ավելին


ԾԱՂԿԻ ՏՈՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՎԱՌԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Հուլիսի 31-ին էր Ստեփանավանում նշվեց Ծաղկի տոնը և Վարադավառը: Ամենուր ծաղիկներ էին ու ծաղկային երփնավառ տրամադրություն: Տարիների ընդմիջումից հետո համայնքի ղեկավարի աշխատակազմը քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի գլխավորությամբ վերականգնեց ավանդական Ծաղկի տոնը, որը 1988թ-ից հետո Ստեփանավանում նշվում էր առաջին անգամ և նվիրված էր ՀՀ անկախության 20-ամյա և տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյա հոբելյանական տարելիցներին: Տոնն սկսվեց ծաղկաշքերթով, որն առաջնորդում էր հայոց դիցարանի մայրության և բնության աստվածուհի Անահիտն` իր շքախմբով....
Ծաղկի Տոնին ներկա էին մի շարք պաշտոնատար անձիք, այդ թվում նաև Լոռու մարզի նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով ընդամենը 2 օր առաջ էր նշանակվել որպես մարզպետ: Հյուրերը նախ դիտեցին ծաղիկների ցուցահանդեսը, ապա Ստեփանավանի բնակչության կողմից մարզպետին շնորհավորանքի խոսքեր ասաց Ստեփանավանի քաղաքապետրանի աշխատակազմի քարտուղար Մելանյա Ղազարյանը: Մարզպետն էլ ողջունեց ստեփանավանցիների գեղեցիկ նախաձեռնությունը և շնորհավորեց կրկնակի տոնի առթիվ:

Կարդալ ավելին


ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

Հուլիսի 3-ին Ստեփանավանում էին ՀՀ Նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչները:
Քաղաքապետարանում  խորհրդի ներկայացուցիչները հանդիպեցին Ստեփանավանում ապրող ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարների հետ: Այցելության նպատակն էր ներկաներին ծանոթացնել  խորհրդի գործունեությանը, ինչպես նաև ծանոթանալ Ստեփանավանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրներին, լսել առաջարկություններ համայնքների ներկայացուցիչների կողմից:

Կարդալ ավելին


Հաշվետու միջոցառումներ Ստեփանավանի արվեստի և նախադպրոցական կրթօջախներում

Ավարտվեց 2010-2011 ուսումնական տարին: Այդ առթիվ հունիսի վերջին տասնօրյակում Ստեփանավանի քաղաքապետարանի ենթակայության տակ  գտնվող ուսումնական հաստատությունները հանդես եկան տարեվերջյան հաշվետու միջոցառումներով, որոնց մշտապես ներկա էին նաև քաղաքապետարանի աշխատակիցներ:

Կարդալ ավելին


ՀՈՒՆԻՍԻ 1-Ն ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ստեփանավանի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որը կազմակերպել էին «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը և «Վորլդ Վիժն Հայաստան» ԲՀԿ-ի Ստեփանավանի մասնաճյուղը Ստեփանավանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Միջոցառման մասնակից երեխաներին ուղղված օրհնության մաղթանք հղեց Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու Վռամ աբեղա Ղազարյանը, փոքրիկ ստեփանավանցիներին համայնքի ղեկավարի և աշխատակազմի անունից ուղջունեց ու տոնի նշանակության մասին խոսք ասաց աշխատակազմի քարտուղար Մելանյա Ղազարյանը:

Կարդալ ավելին


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 66-ԱՄՅԱԿԻՆ

Մայիսի 26-ին և 27-ին Ստեփանավանի Մշակույթի և ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 66-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպել էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը և Գյումրու «Ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանը»` Ստեփանավանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանում ՌԴ-ի գլխավոր հյուպատոս Վասիլիյ Սեմյոնովիչ Կորչմարը, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, պաշտոնատար այլ անձիք, ինչպես նաև տարբեր մշակութային և ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, դպրոցականներ, արվեստասեր ստեփանավանցիներ...

Կարդալ ավելին


ՍՏԵՓԱՆԱՎԱՆՑԻՆԵՐԻ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

    Մայիսի առաջին կեսն Ստեփանավանում կարելի է համարել մշակութային փառատոնների ու հաղթանակների շրջան:
Այսպես` մայիսի 5-ին Ստեփանավանի թիվ 3 դպրոցի դահլիճում կայացավ Հովհաննես Շիրազին նվիրված դպրոցականների հանրապետական փառատոնի տարածաշրջանային փուլը: Փառատոնին մասնակցում էին 11-14 և 15-17 տարեկան աշակերտներ ոչ միայն քաղաքի դպրոցներից, այլ նաև տարածաշրջանի գյուղերից: Մասնակիցները հանդես եկան Շիրազի հայրենասիրական, մայրությանն ու բնությանը նվիրված տարբեր բանաստեղծություններով: Ժյուրին 2 տարիքային խմբերից ընտրեց 5 լավագույն ասմունքողների` Ամալյա Այգունյան, Անահիտ Հունանյան, Արեն Կարապետյան, Ռուբինա Խալաթովա և Վերգինե Սահակյան, ովքեր կներկայացնեն Ստեփանավանը մարզում: Փառատոնի բոլոր մասնակիցներն ստացան պատվոգրեր և փոքրիկ հուշանվերներ:

Կարդալ ավելին


ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Ստեփանավանում մեծ հանդիսավորությամբ նշվեց հաղթանակի ու խաղաղության, Շուշիի ազատագրման օրը: Տոնական միջոցառումը մեկնարկեց Ստեփանավանի զորամասից, որին ներկա էր նաև Ստեփանավանի հոգևոր հովիվ Վռամ աբեղա Ղազարյանը, ապա ՀՀ ՊՆ թիվ 51556 զորամասի զինծառայողների զինվորական շքերթը տեղափոխվեց քաղաքային հրապարակ: Զորահանդեսից հետո քաղաքային իշխանությունները` Ստեփանավանաի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի գլխավորությամբ, համայնքի ավագանու անդամները, տարբեր կառույցների տնօրենները, զինվորականներն ու մեծ ու փոքր քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին 1943թ.-ին կառուցված Հուշաղբյուրի պատվանդանին, Անհայտ զինվորի հուշարձանին, Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով մայիսյան հերոսամարտերում զոհված հերոսների հիշատակին:

Կարդալ ավելին


ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ «ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ


Օրերս Ստեփանավանի քաղաքապետարանը հյուրընկալել էր Մովսես Խորենացու անվան թիվ 5 դպրոցի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին` շնորհավորելու «Հայ ասպետ» կրթադաստիարակչական մրցույթից հաղթանակով վերադառնալու կապակցությամբ:
Ապրիլի 9-ին Ստեփանավանի Մովսես Խորենացու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցի սաները մասնակցել են «Հայ ասպետ» հայագիտական-ինտելեկտուալ կրթադաստիարակչական հեռուստամրցաշարին և, մրցելով Երևանի թիվ 111 և Գեղարքունիքի մարզի Գեղամավանի միջնակարգ դպրոցի թիմերի հետ, ցուցաբերել են աննախադեպ հաջողություն. առաջին իսկ փուլում 60 միավորից հավաքելով 59 միավոր` նրանք ապացուցել են, որ քաջ տիրապետում են հայրենի երկրի պատմությանն ու մշակույթին և կարող են անաղարտ հայերենով ներկայացնել իրենց գիտելիքները:

Կարդալ ավելին


«Քաղաքապետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար

Արդեն քանի տարի է Ստեփանավանում ավանդաբար անց է կացվում քաղաքապետի գավաթի համար մինի ֆուտբոլի մրցաշար: Այս տարի մրցաշարի մասշտաբներն ավելի էին ընդլայնվել, և մասնակցում էին թիմեր ոչ միայն Ստեփանավանի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններից, այլ նաև տարածաշրջանի գյուղերից:
7 օր շարունակ «Քաղաքապետի գավաթ»-ի համար պայքարում էին ոստիկանության, զորամասի, քաղաքապետարանի, մարզադպրոցի, հրշեջ ծառայության, «Կարմիր խաչ» փրկարարական ջոկատի, Կուրթան և Սվերդլով գյուղերի թիմերը: Եզրափակիչ խաղը կայացավ ապրիլի 11-ին Ստեփանավանի նորակառույց մարզադպրոցում:
Երկարատև ու լարված պայքարի արդյունքում «Քաղաքապետի գավաթը» նվաճեց Կուրթանի թիմը` 4 : 3 հաշվով հաղթելով քաղաքպետարանի թիմին, վերջինս արժանացավ երկրորդ տեղին, իսկ երրորդ տեղը գրավեց Սվերդլովի թիմը` 9 : 4 հաշվով հաղթելով ոստիկանության թիմին:
Մրցաշարի ընթացքում լավագույն ֆուտբոլիստ ճանչվեց Արգիշտի Գալոյանը` Կուրթանի թիմից, իսկ լավագույն տեխնիկա ցուցաբերելու համար հատուկ մրցանակի արժանացավ Վարդան Նադիրյանը` քաղաքապետարանի թիմից:

«ԼՈՌՎԱ ՁՄԵՌ» ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Երկար տարիների ընդմիջումից հետո փետրվարի 19-ին Ստեփանավանում` Արջասարի ստորոտում, տեղի ունեցավ «Լոռվա ձմեռ» մարզական տոնահանդեսը:
«Լոռվա ձմեռ» մասսայական միջոցառման պատմությունն Ստեփանավանում սկսվում է 1968 թվականից, երբ լոռեցիները հավաքվում էին Արջասարի լանջերին ու տոնում ձմեռը` բարձր պահելով Լոռվա աշխարհի մարզական ոգին: Դա նաև յուրահատուկ շնորհակալություն էր ձմռանը, ինչպես նաև հրաժեշտ` առանց զղջանքի, այսինքն` ուրախանում էին, որ ձմեռը բարեհաջող կերպով մոտենում է իր ավարտին, և շուտով գարնանամուտ է: Ու ինչպես հավաստում են մեծահասակներից շատերը` Ամանորից հետո ՙԼոռվա ձմեռը՚ երկրորդ սիրելի տոնն էր ստեփանավանցիների համար:
1988 թվականի երկրաշարժից հետո «Լոռվա ձմեռ» անցկացնելու ավանդույթը Ստեփանավանում խախտվեց: Եվ ահա` երկար տարիների ընդմիջումից հետո, Ստեփանավանի քաղաքապետարանը` քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նախաձենությամբ և Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակցությամբ, որոշեց Ստեփանավանում վերականգնել հին ու բարի ավանդույթ դարձած «Լոռվա ձմեռը»` նպատակ ունենալով պահպանել ու սերունդներին փոխանցել նախնիների կողմից ձևավորված ու մեզ ավանդված գեղեցիկ ու բարի սովորույթները:

Կարդալ ավելին


էկո-տուրիզմի զարգացման ծրագիր Ստեփանավանում

Արդեն երկու ամիս է, ինչ եվրոպացի կամավոր Միքայել Ջեմենեզ Մաթևոսյանն ապրում է Ստեփանավանում: Նա ծնունդով Ֆրանսիայի Լիոնի արվարձաններում գտնվող Դեսին քաղաքից է: Ստեփանավան է գործուղվել Դեսին –Ստեփանավան ասոցիացիայի կողմից, որի նպատակն է ստեղծել նոր հնարավորություններ Ստեփանավանի զարգացման համար, կազմակերպել, կոորդինացնել ու զարգացնել տարբեր տեսակի փորձի փոխանակումներ և գործողություններ, աջակցել այդ գործողություններում մասնակցության ցանկություն ունեցող բոլոր անհատներին: Նախաձեռնությունները ֆինանսապես աջակցվում են ինչպես Դեսին և Ստեփանավան քաղաքների, այնպես էլ Ռոնե Ալպ տարածաշրջանի, Եվրոպայի խորհրդարանի և Եվրոպական հանձնաժողովի կողմից , որը ֆինանսավորում է Եվրոպական կամավորության ծառայությունը : Միքայելի Ստեփանավան գալու հիմնական նպատակն է աջակցել զբոսաշրջության, մասնավորապես էկո-տուրիզմի զարգացմանը:

Կարդալ ավելին



Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am