Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng
-->

2010 ԹՎԱԿԱՆ

ԻՆՉՊԻՍԻՆ ԷՐ 2010 ԹՎԱԿԱՆՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Ամեն տարեմուտ յուրաքանչյուրիս անցածն արժևորելու, նոր հույսերիի ու սպասումների խոհերով է պարուրում, իսկ Սուրբ Ծննդյան տոներին նորովի են մաքրագործվում մեր հոգիները, համակվում փոխադարձ սիրով, համերաշխության և միասնության նոր զգացողություններով: Տոնական այս օրերին, անկասկած, յուրաքանչյուր անձ ակամայից փորձում է ինքնամփոփվել, վերանայել իր անցած օրերը, ի մի բերել ունեցած ձեռքբերումներն ու հաղթանակները, թերացումներն ու բացթողումները: Տարեմուտի տոնական տրամադրությունը հնարավորություն է տալիս անաչառ գնահատել անցնող 2010 թվականը և այդ գնահատումի վրա հենվելովª ակնկալիքներ ունենալ 2011-ից: Տարին Ստեփանավանի համար արգասաբեր էր թե քաղաքաշինության, թե առևտրի և սպասարկման, թե մշակութային, թե սոցիալ-տնտեսական և թե այլ ոլորտների զարգացման առումով: Ակնհայտ են կառուցողական աշխատանքների պտուղները օրեցոր զարգացող ու բարետես դարձող քաղաքում: Դա ապագայի հանդեպ նորանոր հույսեր է ներշնչում: Այս ամենը մեր ժողովրդի ստեղծագործ ուժի, ոգու կորովի, իշխանությունների ճիշտ քաղաքականության և ստեփանավանցիների ջանքերի շնորհիվ է: Փորձենք ամփոփել և համառոտ ներկայացնել 2010 թվականի ընթացքում Ստեփանավանում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները:

Կարդալ ավելին


ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Դեկտեմբերի 29-ին Ստեփանավանի քաղաքապետարանն առավոտից լեփ-լեցուն էր քաղաքացիներով. վերջապես իրականություն էր դառնում նրանց` բնակարան ունենալու 22-ամյա երազանքը: Ստեփանավանում աղետից բնակարան կորցրած ավելի քան 40 ընտանիքներ դեկտեմբերի 17-ին վիճակահանությամբ իմացել էին նորակառույց բազմաբնակարան շենքերում իրենց բնակարանների հասցեները և այժմ անհամբեր սպասում էին բնակարանների հավաստագրերի և բանալիների հանձնմանը: Ստեփանավանցիների ուրախությունը կիսելու և բնակարանների հավաստագրերն ու բանալիները հանձնելու համար անձամբ Ստեփանավան էր եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նաև ՀՀ քաղաքաշինության նախարար, բնակարնների հատկացման հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը` իր կողմից ստեղծված բնակհանձնաժողովի հետ միասին, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը և այլ պաշտոնատար անձինք:

Կարդալ ավելին


Ստեփանավանը երկրաշարժից 22 տարի անց



Այս տարի Ստեփանավանում 1988թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգվեց քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ մատուցվեց սուրբ պատարագ` ի հիշատակ անմեղ զոհերի լույս հոգիների: Պատարագին ներկա էին Լոռու փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, տարբեր հիմնարակ ձեռնարկությունների ղեկավարներ և բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հիշատակի մոմավառությամբ մեկ անգամ ևս խնկարկեցին նրանց լույս հիշատակը:Այնուհետև ստեփանավանցիները, սովորության համաձայն, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի պատվանդանին:

Կարդալ ավելին


  06.11.2010թ.                       ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՕՐԸ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ԷՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

       
2010թ. նոյեմբերի 6-ին նշվեց “Ստեփանավանի օր” տոնակատարությունը: Ստեփանավանը նախկինում կոչվել է Լոռե, ապա Ջալալօղլի, այդ պատճառով էլ օրվա միջոցառումների շարքը կրում էր “Լոռե-Ջալալօղլի-Ստեփանավան” խորագիրը: Այս տարի Ստեփանավանի` Ջալալօղլի անվանվելու 200-ամյակն է: Նոյեմբերի 6-ը ստեփանավանցիների համար կրկնակի տոն էր.այդ օրը ոչ միայն քաղաքի օր տոնակատարությունն էր, այլ նաև Ստեփանավանի հիմնանորոգված մշակույթի պալատի և նորակառույց մարզադպրոցի հանդիսավոր բացումն էր, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ և շատ այլ պատվարժան հյուրեր:

Կարդալ ավելին


Օգոստոսի 26-ին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանի և այլ աշխատակիցների ուղեկցությամբ Ստեփանավանում էր:
Արամ Քոչարյանը քաղաքապետարանում տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարների հետ անցկացրեց փնջային խորհրդակցություն, որին մասնակցում էր նաև քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման, անբարենպաստ եղանակի պատճառով ցանքատարածությունների ցածր բերքատվության և այլ հարցեր. “Այս տարի մեր մարզում փորձնական կտեղադրվի 5 հակակարկտային կայան”,- ասաց մարզպետը` հավելելով, որ հետագայում կավելանա դրանց թիվը:
Համայնքների ղեկավարները բարձրաձայնեցին նաև սերմացուի խնդրի մասին: Մարզպետը տեղեկացրեց, որ արդեն մշակվել է սերմացուի տրամադրման կարգը և բոլորին կոչ արեց զինվել համբերությամբ, քանի որ եկող տարին պետք է ավելի նպաստավոր լինի: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև համայնքների ոռոգման ջրի և այլ հարցեր:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանն էլ քաղաքացիների ընդունելություն կատարեց, որին ներկա էր քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, ով քաջատեղյակ է համայնքում առկա խնդիրների ու հիմնահարցերի մասին: Ա. Մանուկյանի ուշադրությանը ներկայացված հարցերը վերաբերում էին բնակարանային խնդիրներին, գործազրկությանը և առավելապես սոցիալական հարցերին:
Այնուհետև մարզպետը մեկնեց Տաշիր` հանդիպելու տաշիրցիների հետ:


10.08.2010թ.

Օրերս բարեկամական այցով Ստեփանավանում էր ֆրանսիայի Դեսին քույր քաղաքից ժամանած պատվիրակությունը`Ֆրանսիայում “Դեսին-Ստեփանավան” կոմիտեի նախագահ Գի Աֆֆըղի և քարտուղար Աննա Ժամբոյի գլխավորությամբ, ինչպես նաև Գերմանական Կարմիր խաչի կամավոր, Ստեփանավանի պատվավոր քաղաքացի Զիգֆրիդ Հեթմանշպերգերը: Նրանց այցը համընկավ մարզադպրոցի “Օլիմպիկ” թիմի` Ախթալայի ԼՀԿ-ի` օրերս անցկացրած ամենամյա բաց առաջնության հետ, որտեղ ստեփանավանցի մարզիկները 3-րդ տեղ նվաճեցին (մարզիչներ` Դ. Սիմոնյան, Ա. Մուրադյան): Նշենք նաև, որ “Օլիմպիկ”-ը 2008 և 2009 թթ. վերոնշյալ մրցաշարում արժանացել է “Արդար խաղի ” մրցանակին:
Քաղաքի նորակառույց մարզադպրոցում նրանց շնորհավորեցին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանն ու արտասահմանցի հյուրերը:
“Սիրելի մարզիկներ, շենքի բացումը դեռևս չի կատարվել, սակայն այստեղ արդեն հաղթանակ տոնեցիք”,- ասաց Ս. Ղարաքեշիշյանը, ապա նրանց մարզահագուստ հանձնեց: Մարզիկները նվերներ ստացան նաև Ֆրանսիացիների կողմից` Ա. Ժամբոն նրանց մարզահագուստ, ֆուտբոլի և ռեգբիի գնդակներ, իսկ մարզիչներին ֆուտբոլի տեխնիկայի ուսուցմանը վերաբերող տեսասկավառակներ նվիրեց: Որոշվեց նաև, որ Ստեփանավանում Դեսին քույր քաղաքին նվիրված խաղեր կանցկացվեն և հաղթող թիմը կպարգևատրվի նաև ֆրանսիացիների նվիրած հուշամեդալներով և գավաթներով:
Հյուրերը քաղաքապետի ուղեկցությամբ եղան նաև Մշակույթի տանը, որտեղ արդեն գույքի տեղադրման աշխատանքներ են կատարվում:


Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am