Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng
Shahumyani tun

Ստեփանավան -1923 թ.

Ջալալօղլի - 1810 թ.

Լոռե – 990-ական թթ.

    Դարերի պատմություն ունի Ստեփանավանը, իր բնությամբ, չափավոր կլիմայի պատճառով այն ի սկզբանե գրավել է շատերի ուշադրությունը նրա հիմնադրումն ու սկզբնավորումը թվագրվում է դեռևս մ.թ.ա. 3-ից 1-ին դդ.: Այդ են վկայում նրա շրջակայքում հայտնաբերված քարարկղային (կրոմլեխ) դամբարաններ և խեցեղեն իրեր:
Shahumyani tun Մ.թ.ա. 2-րդից 1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ: Մ.թ. 1-ից 4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում:
385 թ.-ին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիր գավառի կազմում մնացել է հայկական մարզպանության կազմում: 5-րդ դարի պատմություն ուներ նախկին Երևան ռեստորանի տեղում` ձորի պռնկին, գտնվող խորհրդային տարիներին քանդված Սբ. Աստվածածին եկեղեցին:
Shahumyani tun 9-րդ դարից սկսած Տաշիրում նույնպես սկսել են իշխելԱնի-Շիրակի Բագրատունիները:
10-րդ դարում Լոռին անջատվեց Անի-Շիրակի թագավորությունից, Ստեփանավանը մտավ Լոռվա կամ Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների) թագավորության մեջ (972-1118 թթ.): Այս թագավորությունն ընդգրկել է այժմյան Ստեփանավան, Ալավերդի, Գուգարք, Տաշիր քաղաքների տարածքները: Այն հզորացավ հատկապես Դավիթ Անհողինի (989-1048 թթ.) օրոք, որը կարողացավ ընդարձակել թագավորության տարածքները: Մայրաքաղաքը դարձավ Լոռե բերդաքաղաքը, որը կառուցվեց 10-րդ դարի 2-րդ կեսին: Բերդաքաղաքի շրջակա տարածքում որպես ավատական կալվածքներ բնակավայրեր են ստեղծվում, և հավանաբար ներկայիս Ստեփանավան քաղաքի տարածքը եղել է Կյուրիկյանների թագավորության կալվածքի մի մասը` “Լոռե” անվանումով մինչև Ջալալօղլի դառնալը:
Shahumyani tun 1185 թ.-ից սկսած Ստեփանավանն իր շրջակա տարածքներով Լոռվա կազմում տրվեց Զաքարյաններին:
1118-1122 թթ. վրաց թագավոր Դավիթ Շինարարը կարողացավ մաքրել Լոռին թուրք սելջուկներից և այն միացրեց Վրաստանին:
1210 թ. այստեղ կառուցվել է Սբ. Սարգիս եկեղեցին:
1604 թ. այստեղ հիմնվում է Չեչմանիս կոչվող բնակատեղին, որի բնակիչները Շահ Աբասի հալածանքներից փախած հայ գաղթականներ էին: Ավելի ուշ, ինչպես վկայում է գերեզմանատան հուշաքարը` “Ավանս հիմնեց որդին իշխան Դավիթ Հասան-Ջալալյանց` 1810” թվագրությամբ, հիմնվում է բուն Ջալալօղլին` ի պատիվ Ջալալյան իշխանների:Shahumyani tun Մինչև 20-րդ դարի 30-ական թվականների վերջը Ստեփանավանի հարավարևմտյան եզրին պահպանվում էին զարգացած միջնադարին վերագրվող եկեղեցու ավերակներ և "ձորի գլխի" խաչը, որի վրա գրված էր "կանգնեցավ խաչս ի Ջալալա իշխանեն":
18-րդ դարում որպես քաղաք սկսեց ձևավորվել ներկայիս Ստեփանավանը` այն ժամանակ Լոռվա միակ քաղաքը, որի չորսդասյա դպրոցում իր կրթությունն սկսեց մեծ լոռեցին` Հովհաննես Թումանյանը:
1800-ական թթ-ից Ցարական Ռուսաստանի Եկատերինա կայսրուհու գահակալության ժամանականերից այս տարածքներ են աքսորվում մեծ թվով սպաներ, նաև կուսանոցների կույսեր, որոնք ամուսնանում են և այստեղ նոր թաղամաս է հիմնվում` Սլաբոդկա անունով: Ներկայումս դրանք Կոմիտաս, Մայակովսկի, Անդրանիկ փողոցներն են, ուր մինչև հիմա էլ կան ռուսական տիպի տներ: Մայակովսկի փողոցի տներից մեկում էլ բնակվել են ռուս մեծ բանաստեղծ Մայակովսկու ծնողները:
Shahumyani tun 1801 թ. Վրաստանի հետ միասին Տաշիր գավառի կազմում Ստեփանավանը նույնպես կցվեց Ռուսաստանին:
1918 թ. զինված բախում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի միջև: Ստեղծվեց Լոռու “Չեզոք գոտին”:
1919 թ.-ից մինչև 1920 թ. նոյեմբերը Ստեփանավանը մնաց “Չեզոք գոտու” կազմում: Shahumyani tunԱյնուհետև ստեփանավանցիներն ու շրջակա գյուղերի բնակիչներն իրենց հայտարարեցին Վրաստանի անկախ դրության մեջ: 1921 թ. փետրևվարի 11-ին Լոռու "Չեզոք գոտին" վերացվեց: Խորհրդայնացված Հայաստանի 9 գավառներից էր նաև Լոռի-Փամբակի գավառը, որի կազմում էր Ստեփանավանը` շրջակա տարածքներով:
Ցարական Ռուսաստանի առաջադեմ սպաներով բնակեցված Ջալալօղլին արդեն 18-րդ դարից ձեռք է բերում եվրոպական դիմագիծ, իսկ 19-20 –րդ դդ. սկզբին այն` որպես Ջալալօղլի, մտնում է Թիֆլիսի նահանգի Բորչալու գավառի մեջ: Այն նաև ցարական չինովնիկների ամառանոցավայրերից էր:
1920 թ. Հայաստանի խորհրդայնացումից հետո Ջալալօղլին մտավ Լոռվա գավառի մեջ:
Shahumyani tun 1923 թ. Ջալալօղլին վերանվանվեց Ստեփանավան:
1930 թ. դարձավ Ստեփանավանի շրջանի կենտրոնը: Մինչև 1938 թ. այն շրջանային ենթակայության քաղաք էր:Shahumyani tun 1967 թ. հանրապետական ենթակայության քաղաք է: Ստեփանավանի առաջին հատակագիծը կազմվել է 1957թ., երկրորդը 1962 թ.: 1971 թ. կազմվեց Ստեփանավանի երրորդ գլխավոր հատակագիծը` 2000 թ.-ի հեռանկարով: Ցավոք 1988-ի դեկտեմբերի 7-ին երկրաշարժը մեծ ավերածություններ կատարեց նաև Ստեփանավանում: Հետագա տարիներին քաղաքն սկսեց արագ վերակառուցվել և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին: Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 36 կմ:
Այսպիսով, 2010 թ. մեր քաղաքը որպես Ջալալօղլի 200 տարեկան է, որը 1923 թվականին ի պատիվ հեղափոխական Ստեփան Շահումյանի` վերանվանվեց Ստեփանավան:

Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am