Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

Կապեր իտալահայերի հետ

Minas Avetisyan


      1991 թ. Իտալիո հայոց միության հրավերով Ստեփանավանի քաղաքագլուխ Արամ Բաբաջանյանի Իտալիա կատարած այցելության ժամանակ հայրենիքին օգտակար լինելու նպատակով իտալահայ նկարիչ Հերման Վահրամյանը Ստեփանավանին նվիրեց հռչակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի կտավը /Երևան, 1962թ./

2004 թ. Պետրոս Քուչուկյանը Միլանի մշակութային կենտրոնի մի քանի անդամների հետ այցելեց Ստեփանավան` մեր քաղաքին նվիրաբերելով չինական և վիետնամական 31 կտավ, որի ակտիվ կազմակերպիչն էր Հերման Վահրամյանը: Մենք մեր շնորհակալության ուղերձն ու պատվոգիրն էինք ուղարկել նրան, որին ի պատասխան` նա գրել էր.
“Միլան, 2 հոկտեմբերի, 2004 թ.: Մեծարգոյ պրն. Ս. Ղարաքեշիշեան քաղաքապետ, Մ. Ղազարեան աշխատակազմի քարտուղար, շատ խորին շնորհակալութեամբ և շատ մեծ ուրախութեամբ ստացայ Ձեր կողմից շնորհած Պատվոգիրը: Յուսամ, որ շարունակենք մեր կապերը նաև ապագային: Այս մասին գրել եմ պրն. Արամ Բաբաջանեանին: Յարգանօք` Հերման Վարամեան”:


Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am