Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

2015թ հունիս ամսին Ղարաբաղում ծառայող զինվորների ծնողների համար Ստեփանավանի քաղաքապետարանը նախատեսում է այցելություն դեպի Ղարաբաղ: Ցանկացողները դիմեն Ստեփանավանի քաղաքապետարանի մշակույթի բաժին:


ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՀԻՇՈՒՄ ԵՆ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

«Ստեփանավանը ՀՀ 2015թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Ստեփանավանի քաղաքապետարանը իրականացնում է «Ստեփանավանի պահանջատեր երիտասարդություն» միջոցառումների շարք` նվիրված «Հայոց Ցեղասպանության 100-ամյակին», քանի որ Հայաստանի 2015թ. երիտասարդական մայրաքաղաք ճանաչված քաղաքը չի կարող որեւէ կերպ չանդրադառնալ 2-րդ դարի առաջին Ցեղասպանությանը եւ չդատապարտել մարդկության դեմ կատարված ոճրագործությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսված մի շարք միջոցառումների շարքում իրականացվելու է նաև «Ստեփանավանը հիշում եւ պահանջում է» խորագրով լուսանկարների, ձեռքի աշխատանքների, գեղարվեստական նկարների, կոլաժների, դեկորատիվ-կիրառական արվեստի այլ ցուցանմուշների ցուցահանդես, ինչպես նաեւ գրական եւ երաժշտական ստեղծագործությունների` թեմատիկ երգերի, բանաստեղծությունների, պատմվածքների, լրագրողական հոդվածների, ակնարկների պրեզենտացիա: Պահանջատիրական գաղափարներ արտահայտող լուսանկարները պետք տպագրված լինեն 20սմ-30սմ չափսի կամ որ նույնն է` Ա4 ձեւաչափի վրա: Իսկ գեղարվեստական ստեղծագործությունների, այդ թվում նաեւ ձեռքով արված նկարների դեպքում ձեւաչափային սահմանափակումներ չկան, ստեղծագործողներն ազատ են Ցեղասպանության վերաբերյալ իրենց պատկերացումներն ու մտքերն արտահայտելիս: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման, խրախուսվում է հատկապես երիտասարդների մասնակցությունը: Աշխատանքները հարկավոր է ներկայացնել Ստեփանավանի քաղաքապետարան մշակույթի բաժին մինչեւ սույն թվականի մարտի 31-ը ներառյալ: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 0256-2-24-57, 093-40-50-82 հեռախոսահամարներով: Լավագույն աշխատանքները կներկայացվեն Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համաքաղաքային միջոցառման ժամանակ, հետագայում հնարավոր է նաեւ տպագրություն: Հիշում եւ պահանջում ենք բոլորս, կարեւոր է յուրաքանչյուրիս ներդրումը:


«Ստեփանավան համայնքի 2015 թվականի բյուջեի հաստատման մասին» և «Ստեփանավան համայնքում 2015 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծերը մինչ համայնքի ավագանու որոշում կայացնելը անց է կացվում հանրային քննարկում:Հարգելի համաքաղաքացիներ ներկայացված նախագծերի վերաբերյալ ակնկալում ենք Ձեր առաջարկություններն ու առարկությունները կնպաստեն համայնքի համար այս կարևոր որոշումները ավելի նպատակասլաց ու ճիշտ կայացնելուն:Սպասում ենք Ձեր արձագանքներին stepanavan.lori@mta.gov.am էլ. հասցեով` մինչև դեկտեմբերի 10-ը:

Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am