Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

Երկրաշարժը Ստեփանավանում

nkar 1988 թ. դեկտեմբերի 7-ին երկրաշարժը մեծ ավերածություններ պատճառեց Ստեփանավան քաղաքին: Ժամանակին մամուլը Ստեփանավանն իր ավերածություններով Սպիտակի հետ դրեց միևնույն նժարին:
Շարքից լիովին դուրս եկան 10 արդյունաբերական ձեռնարկություններ, փլվեցին կամ վթարային դարձան 10 նախադպրոցական հիմնարկները, 7 դպրոցները և ուսումնական հաստատությունները, այդ թվում նաև տեխնիկումը` պրոֆուսումնարանը, առողջապահական բոլոր շենքերը, մշակութային 9 օջախներ` մշակույթի տունը, 500 տեղի համար նախատեսված պիոներ պալատը, կենցաղի ու առևտրի բոլոր օբյեկտները: Քաղաքը զրկվել էր բոլոր կենսական միջոցներից` էլեկտրաէներգիա, գազ, ջուր և հեռախոսային կապ:
Քաղաքում անօթևան մնացին շուրջ 6000 ընտանիք: Հետագա օգտագործման համար ոչ պիտանի դարձավ քաղաքի ամբողջ պետական բնակելի ֆոնդը, որը կազմում է 160000 քմ և անհատական տների 80 տոկոսը, որը կազմում է 240000 քմ: Փլատակների տակ զոհվեց 104 մարդ: nkar Երկրաշարժից երեք օր անց փրկարարական աշխատանքներին սկսեցին մասնակցել Գերմանիայի Ֆեդերատիվ Դաշնության THW (Technisches Hilfswerk) տեխնիկական օգնության 22 հոգանոց տեխնիկական միջոցներով զինված ջոկատը` պարոն Բլյումի և դոկտոր Րիխերդի ղեկավարությամբ: Փրկարարական, փլատակների մաքրման աշխատանքներին մասնակցեցին նաև Կալինինի պոլիտեխնիկական ինստիտուտից 40, Ռոստովի գյուղատնտեսական ինստիտուտից 45, Կրասնոդարի կուլտուրայի ինստիտուտից 25 ուսանողներ, ինչպես նաև քաղաքի բնակիչները, նրանցից առանձնացավ ավտոտրանսպորտային ձեռնարկության տնօրեն Թովմաս Թովմասյանը: Ուսանողները մասնակցում էին ոչ միայն փրկարարական գործերին, այլ նաև բեռների բեռնաթափման և բարձման աշխատանքներին: nkar Քաղաքից էվակուացվեց 10000 մարդ: Մնացած ընտանիքներին տեղավորեցին Ստեփանավանի կանգուն մնացած հանգստյան տներում: Քաղաքից դուրս, վրանների տակ, ձևավորվեց առաջին դաշտային հիվանդանոցը: Իսկ Գերմանական Կարմիր խաչի անմիջական ջանքերով տնակներում ձևավորվեց առաջին ստացիոնար հիվանդանոցը` 90 մահճակալներով:

Վերականգնողական աշխատանքներ


Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am