Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

Ֆրանսիայի Դեսին քաղաք


1992 թ. կնքվեց զուգորդության պայմանագիր Դեսինի քաղաքագլուխ պարոն Պիեռ Կրեդոզի և Ստեփանավանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ պարոն Արամ Բաբաջանյանի միջև:
1993 թ. Ֆրանսիա մեկնեցին մի խումբ դպրոցականներ, նրանց 15 օր իրենց ընտանիքներում պահեցին դեսինցիները և շուքով ճանապարհեցին Ստեփանավան:
1993 թ. Դեսինի քաղաքային խորհուրդը քննարկեց “Ցանկություններ Հայաստանի վիճակի շուրջ” հարցը և դիմեց Ֆրանսիայի պառլամենտին` բողոք ներկայացնելով Հայոց ցեղասպանության, Արցախյան հարցի և Հայաստանի շրջափակաման վերաբերյալ ու որպես հայ ժողովրդի բարեկամ` միջամտել ՄԱԿ-ին և պաշտպանել մարդու իրավունքները:
1993 թ. որպես աղետի գոտու տուժածներին օգնություն` Դեսինը հումանիտար օգնության մեծ խմբաքանակ ուղարկեց Ստեփանավան:
1993 թ. Դեսին մեկնեց 40 հոգուց կազմված “Լոռե” պարային համույթը` պարուսույցներ Լևոն Աբրահամյանի և Աշոտ Օհանյանի գլխավորությամբ:
1994 թ. կրկին Դեսինում է “Լոռե” համույթը, համերգաշարերով հանդես է գալիս մի քանի քաղաքներում:
1994 թ. Ստեփանավանի Ձախափնյա թաղամասի նորակառույց փողոցներից մեկը կոչվում է Դեսին: Դեսինում կառուցվում է “Ստեփանավան” հրապարակ:
1995 թ. Դեսինի հրավերով, զուգորդության կոմիտեի ծախսերով ուսանողուհի մեկնեց Ֆրանսիա` Լիոնում ուսանելու նպատակով:
1995 թ. Արամ Բաբաջանյանի գլխավորած պատվիրակությունը Դեսինում հանդիպումներ ունեցավ գործարարների հետ, մշակվեցին ապագայի ծրագրեր:
2002 թ. քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի գլխավորած պատվիրակությունը և “Անի” պարային համույթը մեկնեցին Դեսին, նշվեց բարեկամության 10-ամյակը, կնքվեց եռակողմ նոր պայմանագիր` Դեսին – Մունսումանո-Տերմե – Ստեփանավան:
2003 թ. Ֆրանսիա մեկնեց Ստեփանավանի պատանիների ֆուտբոլային թիմը` քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի գլխավորությամբ, խաղերին մասնակցում էին եռակողմ բարեկամացած Ֆրանսիա, Իտալիա, Հայաստան պատանիների թիմերը: Հանդիպում տեղի ունեցավ հայտնի ֆուտբոլիստ Ջորկաևի հետ, մեր պատանիները շահեցին գավաթը:
2003 թ. Ստեփանավան են այցելում Դեսինցի զբոսաշրջիկներ:
2004 թ. Ֆրանսիա մեկնեց “Անի” պարային համույթի պարուսույց Տաթևիկ Իսպիրյանը` հայ և բազմազգ դպրոցների երեխաներին ուսուցանելու հայկական ժողովրդական պարեր:
2004 թ. Միշել Ղազարյանն ու Միշել Կոմբը “Գրեֆ” ծրագրի իրականացման համար այցելում են Ստեփանավան, սկսվում է ֆրանսերեն լեզվու ուսուցանող մանկավարժների վերապատրաստում:
2004 թ. Ստեփանավանում կառուցվում է “Դեսին” պուրակ:
2005 թ. փոխադարձ բարեկամական այցելություններ, Դեսինի քաղաքապետարանը դպրոցական գույք է նվիրում մեր դպրոցներին:
2006 թ. Ստեփանավան քաղաքի տոնին մասնակցում է պարոն Պիեռ Կրեդոզի գլխավորած պատվիրակությունը, որպես բարեկամության խորհրդանիշ` մշտադալար եղևնիներ են տնկում "Դեսին" պուրակում:
2007 թ. Հայաստանի պատվիրակության կազմում քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը մեկնում է Ֆրանսիա, ուր Փարիզում կայացած հանդիսության ժամանակ հանդես է գալիս մեր բարեկամության մասին պատմող թեմայով:
2007 թ. Դեսինի քաղաքապետարանը Ստեփանավանին է նվիրում աղբահան մեքենա:
2008 թ. Ֆրանսիայում նշվում է Հայաստանի տարին, քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Դեսին և ի թիվս այլ համաձայնությունների` պարոն Պիեռ Կրեդոզի միջնորդությամբ Լիոնի խոշոր տրանսպորտային կորպորացիան Ստեփանավանին է նվիրում ավտոբուս և քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը Բեռնարդ Ռիվալտայի հետ ստորագրում են փաստաթղթեր:
2008 թ. Ստեփանավան են այցելում Միշել Ղազարյանը, Ռոժե Պողոսյանը և Դեսինի ռադիոյի ներկայացուցիչներ, պայմանավորվածություն են ձեռք բերում տեղեկատվական դաշտը լայնացնելու ուղղությամբ:
2009 թ. հոկտեմբեր կրկին Ստեփանավանում էր Դեսինի պատվիրակությունը:
2010թ. Ստեփանավան համայնքի ավագանու 20.04.2010թ.կայացած նիստում եղեռնի 95-ամյակի առթիվ Ստեփանավան քաղաքի բնակիչների անունից «երախտիքի ուղերձ» է հղվում Հայաստանում ֆրանսիայի դեսպանատուն և Դեսինի քաղաքապետարան ի նշան մեր ժողովրդի մեծ երախտագիտության ու գնահատականի: Ուղերձը ընթերցվում է ապրիլի 24-ին նվիրված համաքաղաքային միջոցառման ժամանակ:
2010թ. Սկսվում է էկո-տուրզմի զարգացման ծրագիրը Դեսինի քաղաքապետարանի միջնորդությամբ:Ծրագիրը Ռհոն Ալպի տարածաշրջանի հետ համագործակցություն է, որը Ստեփանավանի համար նոր քայլ է տուրիզմի զարգացման խթանելու համար: Ստեփանավան է ժամանում Դեսինի ներկայացուցիչը և սկսվում են ծրագրի իրականացման առաջին քայլերը:
2011թ. Ֆրանսիայի խորհրդարանը ընդունում է հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման փաստը. այս առթիվ Ստեփանավանը Դեսինի քաղաքապետին երախտիքի ուղերձ է հղում ի խոնարհումն Ֆրանսիայի ժողովրդի և իշխանությունների` իրենց հզոր քայլի համար:
2012թ. Դեսինում նոր քաղաքապետ է ընտրվում,Ստյուրլայի ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղվում Ստեփանավանի քաղաքապետի կողմից
2012թ. Ֆրանսերենի ուսուցման «Գրեֆ» ծրագրի նոր պայմանագրի կնքման համար Ստեփանավան են ժամանում Դեսին-Ստեփանավան քույր քաղաքների բարեկամության կոմիտեի ներկայացուցիչները:
2013թ.Մ. Ղարաքեշիշյանի Ստեփանավանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ջերմ տողեր են ուղարկում Դեսինի քաղաքապետարանից
2013թ. Դեսինում կայանում է Ֆրնսիայում քույր քաղաքների ֆրանս-հայկական երկրորդ նստաշրջանը, որին մասնակցելու է մեկնում քաղաքապետի խորհրդական Ռ. Քոչարյանը:
2013թ. Դեսինի քաղաքապետը Ստեփանավանին նվիրում է 400 աղբարկղ, որոնք տեղադրվում են քաղաքի փողոցներում:
2013թ. Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է կայացնում համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ֆրանսերեն լեզուն ուսուցանելու մասին:
2014թ. Ընտրվում է Դեսինի նոր քաղաքապետ տիկին Լորենս Ֆոտղան, որին շնորհավորական ուղերձ է հղում քաղաքապետը:
2014թ. Ստեփանավան է ժամանում Դեսինի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆոտղայի գլխավորությամբ: Կնքվում է քույր քաղաքների համագործակցության նոր պայմանագիր: Քաղաքային մշակույթի պալատում, հասարակության մասնակցությամբ քաղաքապետ Մ. Ղարաքեշիշյանն ու Լ. Ֆոտղան ստորագրում են պայմանագրերը:
2014թ. Ստեփանավանի քաղաքապետարանը իր զորակցությունն է հայտնում ողջ Դեսինի բնակչությանը Ֆրանսիայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների առթիվ:
2015թ. Հայաստան է ժամանում Դեսինից պատվիրակություն եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
2015թ.Ստեփանավանից Դեսինի հրավերով պատվիրակություն է մեկնում Ֆրանսիա, Դեսինում կայանալիք 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am