<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2019թ. մարտի 25-ին, ժամը 12:00-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի դպրոցի շենքում տեղի կունենան «Նյու Իդա» ՍՊԸ կողմից ներկայացված Լոռու մարզի Կաթնաղբյուրի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1/87 և 2/87 հորատանցքերից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17