<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2019թ. փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի դպրոցի շենքում տեղի կունենան <ՆՅՈՒ ԻԴԱ> ՍՊԸ կողմից ներկայացված Լոռու մարզի Կաթնաղբյուրի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1/87 և 2/87 հորատանցքերից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /3-րդ քննարկում/:
Դիտողություններ և առաջարկություններ կարող են ներկայացվել մինչև փետրվարի 22-ը ներառյալ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կայքում (stepanavan.lori@mta.gov.am), ք.Ստեփանավան, Ս.Սարգսյան 1, 1901, հեռ. (+374 256) 2-22-33, 095-77-70-73