ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասի և համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքի դասական աճուրդ վաճառք, որը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 11։00-ին Ստեփանավանի համայնքապետարանում (հասցե՝ ք. Ստեփանվան, Սոս Սարգսյան փ., շ. 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ):
Լոտ 1. Ք. Ստեփանավան Միքայելյան փողոց, թիվ 78/2 հասցեով, 4.92717 հա մակերեսով հողամաս (ծածկագիր 06-007-0292-0035) հասարակական օբյեկտ կառուցելու և հանգստի գոտի ստեղծելու համար: Հողամասի թեքությունը մոտ 4 %: Կառույցի հարկայնությունը մեկից-երկու հարկանի, կառուցապատման տոկոսը՝ 55-90%: Շինարարության տևողությունը՝ 2 տարի: Ինժեներական ենթակառուցվածքները առկա չեն: Մեկնարկային գինը կազմում է 92 517 500 / իննսուներկու միլիոն հինգ հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Լոտ 2. Ավտոմեքենա AUDI A6 2.8L մակնիշի, 2000 թվականի արտադրության, փոխանցման տուփը՝ մեխանիկական, ղեկը՝ ձախ, վազքը՝ 332422 կմ, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև մետալիկ, շարժիչի հզորությունը՝ 142/193։ Մեկնարկային գինը կազմում է 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։
- Աճուրդի մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
- Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 50%-ը:
- Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 17-ը Ստեփանավանի համայնքապետարանում յուրաքանչյուր երկուշաբթի-ուբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի)։
Լրացուցիչ տեղեկությունների համար`
հեռ.`(0256)-2-22-33,
էլ.փոստ` stepanavan.lori@mta.gov.am
հասցե` ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 1
Կայք www.stepanavan.am
Ստեփանավանի համայնքապետարան