Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.04.24 ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը ընթացիկ մի շարք խնդիրների հետ կապված ոլորտի պատասխանատուներին ներկայացրեց իր նկատառումները, որոնք ենթակա են անհապաղ լուծման: Խոսվեց համայնքի սանիտարական վիճակի, այս հարցում բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքի մասին, մասնավորապես սեփական տներից Ձորագետ թափվող աղբի և դրա հետևանքների վերացման մասին, քաղաքի փողոցներով խոշոր եղջերավոր անասունների տեղաշարժի արգելքի հետ կապված կազմակերպչական հարցերի մասին, քննարկվեցին նաև ներքին կարգապահական հարցեր: Տրվեցին հստակ ցուցումներ:

22.04.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի համաքաղաքացիներ, ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին՝ քաղաքային հրապարակից կմեկնարկի երթ դեպի օղակաձև պուրակ, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակն անմահացնող խաչքարի մոտ տեղի կունենա Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի և ոգեկոչման կարգ, ծաղկեպսակադրության արարողություն:

22.04.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ Ստեփանավանի համայնքապետարանի «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» (ՀԿՏՀ) նոր տարբերակում ներառված են թվով յոթ նոր, այդ թվում ՀՀ կառավարության 2016 թ. նոյեմբերի 24-ի N 1218-Ն և 2016թ. հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշումներով սահմանված ծառայություններ: 1. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում: 2. Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում: 3. Մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների տրամադրում: 4. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային ... Մանրամասն
22.04.24 ԲԱՐԵԿԱՐԳ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ

«Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համայնքում ընթանում են բարեկարգման և կանաչապատման ակտիվ աշխատանքներ:
✅Կատարվում են հողի փխրեցման աշխատանքներ, մաքրվում և կարգի են բերվում սիզամարգերի տարածքները:
✅Համայնքի փողոցներում ու պուրակներում խնամվում են կանաչ հատվածները, մայթեզրյա ճանապարհները մաքրվում են մոլախոտերից:

19.04.24 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Ստեփանավան համայնքի Սայաթ Նովա, Անդրանիկի և Պիոներների փողոցների հիմնանորոգման աշխատանքները լայն թափով շարունակվում են։ Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ շուրջ 423 մլն դրամ արժողությամբ։ Այս պահին կատարվում են բազալտե եզրաքարերի տեղադրման և բետոնե սալիկներով մայթերի կառուցման աշխատանքներ։

18.04.24 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Ստեփանավան համայնքի ավագանին գումարեց արտահերթ նիստ, որը վարեց համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Նիստի մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=Aqy9tphLAT4:

17.04.24 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Երկարատև ջանքերը տվեցին ցանկալի արդյունքը
Հարգելի համաքաղաքացիներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հայտարարվել է Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքների մրցույթը՝ 10 մլրդ 573 մլն դրամ նախահաշվային արժեքով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 24-ը՝ժամը 10:30-ը: Ստեփանավանի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, ողջունում է ՀՀ կառավարության ջանքները՝ Ստեփանավան համայնքի առանցքային խնդիրների լուծման ուղղությամբ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
13.05.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
03.03.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ղեկավարի 2021թ, հաշվետվություն
25.02.2022թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
25.11.2021թ. Ստեփանավան համայնքի նորընտիր ավագանու
02.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.08.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 09.07.2020թ. ավագանու արտահերթ նիստ
 26.06.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.04.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 20 02 2020թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվ
04.02.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
23.12.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
11.10.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
27.09.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
30.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
26.06.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12.04.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավանի համայնքապետի 2018թ հաշվետվություն
26.02.2019թ.Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
25.01.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09. 01. 2019 թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12. 11. 2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
15.10.2018 Ստեփանավան համայնքի ավագնու նիստ
27.08.2018թ Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
31.07.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
23.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.07.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
02.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
30.05.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
13.04.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27․03․2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27.02.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.01.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner