Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.24 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Այսօր Ոստիկանի մասնագիտական տոնն է: Այս տոնը ոչ միայն մասնագիտական օր է, այլև մեր պետականության ամրապնդման, ներքին անվտանգության ապահովման երաշխիք: Ոստիկանության համակարգի հարգելի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ: Ձեր աշխատանքն անգնահատելի է, մեր շնորհակալական խոսքն անչափ քիչ՝ ձեր աշխատանքի ողջ բարդությունն ու կարևորությունը արտահայտելու և գնահատելու համար: Ոստիկանության Ստեփանավանի բաժինը մեր քաղաքի անվտանգության, հասարակական կարգի պահպանման գլխավոր երաշխավորն է: Մենք ուժեղ ու ապահով ենք ձեր աշխատանքի շնորհիվ: Ձեզ աշխատանքի մեջ մաղթում եմ անփորձանք ծառայություն, առողջություն և բարօրություն : Խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար անմահացած ոստիկաններին. ... Մանրամասն
15.04.24 ԱՄԵՆՕՐՅԱ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Երկուշաբթին Ստեփանավանի համայնքապետարանում մեկնարկեց խորհրդակցությամբ, որի ընթացքում համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել Ստեփանավան համայնքում իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նախորդ շաբաթվա ընթացքում տարբեր բաժինների կատարած աշխատանքներին, քննարկվեցին ընթացիկ աշխատանքները, տրվեցին նոր հանձնարարականներ:

12.04.24 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Ստեփանավան համայնքի ավագանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հրահատ Աբրահամյանի գլխավորությամբ, ապրիլի 12֊ին գումարեց վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստը։ Օրակարգը հաստատելուց հետո ավագանին անցավ հարցերի քննարկմանը։ Օրակարգի հարցերին և նիստի մանրամասներին ծանոթացեք՝ անցնելով հղումով՝ https://www.youtube.com/live/KdkMOMoZ6eM?feature=shared

09.04.24 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Համայնքում կազմակերպվող աղբահանության աշխատանքներին զուգահեռ «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարվում են կուտակված աղբի, չորացած ճյուղերի հավաքման և հեռացման աշխատանքներ, փորվում և փխրեցվում են պուրակների կանաչ գոտիների հատվածները, տնկվում են վարդեր, ծաղիկների սածիլներ: Ծառերի սանիտարական էտման աշխատանքներից հետո, դրանք վնասատուներից ու հիվանդություններից պաշտպանելու համար, սկսվել են ծառերի բների սպիտակեցման աշխատանքները:

07.04.24 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի կանայք, մայրեր Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավետման տոնը, որը հայտնի է նաև որպես Մայրության տոն։ Մեր ազգային ավանդույթներն ու տեսակն առանձնակի են կարևորում հայ մայրերի դերը։ Դուք ձեր անսահման հավատով և անպատմելի նվիրվածությամբ զարդարում եք մեր կյանքը` մշտապես լինելով կյանքի շարունակության և մեր արժեքների պահպանության խորհրդանիշները։ Հայկական իրականության մեջ հայոց մայրերը եղել են օջախի, բնօրրանի հենասյունն ու պահպանման գրավականը: Հայ մայրերից յուրաքանչյուրն ամենօրյա հերոսությամբ հաղթահարելով կյանքի ցանկացած մարտահրավեր՝ կարողանում է կրթել, դաստիարակել, արարել, ստեղծել ու չհանձնվել։ Սիրելի մայրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, թող ձեր ընտանիքներում հարատևի ... Մանրամասն
05.04.24 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից շնորհակալագրի է արժանացել Արվեստի դպրոցի վոկալ բաժնի դասատու Գայանե Պեպելյանը Ապրիլի 4-ին կայացավ Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոցի վոկալ բաժնի համերգը՝ դասատու Գայանե Պեպելյան: Վոկալ բաժնի սաները հանդես եկան տարբեր ժանրի կատարումներով՝ ներկայանալով սիրված հին ու նոր երգերով: Երգարվեստի նվիրյալը լինելու, սաների մեջ երգի ու երաժշտության հանդեպ սեր սերմանելու, մշտապես բարձրակարգ միջոցառումներով ներկայանալու և այդ կերպ մշակույթը հանդիսատեսին փոխանցելու համար Արվեստի դպրոցի վոկալ բաժնի դասատու Գայանե Պեպելյանն արժանացել է Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի շնորհակալագրին, որը նրան փոխանցեց համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Գայանե Ղալաչյանը: Միջոցառման ... Մանրամասն
05.04.24 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Գրադարանում ձևավորվում են ավանդույթներ, որոնցից մեկն էլ փոքրիկներին գրքի աշխարհին ծանոթացնելն ու գրադարանի բարեկամ դարձնելն է դեռ վաղ տարիքից։ Գարնանային տոների առթիվ իրենց գեղեցիկ ելույթներով Ստեփանավանի քաղաքային գրադարանում այս անգամ հյուրընկալվել էին թիվ 5 մանկապարտեզի սաները։ Նրանք շրջեցին գրադարանում, ծանոթացան մանկական նկարազարդ գրքերին, Հովհ. Թումանյանի հեքիաթային աշխարհին։ Միջոցառումն իրենց անակնկալ ելույթով զարդարեցին Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոցի սաները, ովքեր հանդես եկան մանկական երգերով և ցուցադրեցին Ա. Խնկոյանի < Ճպուռն ու մրջյունը> երաժշտական, տիկնիկային բեմականացումը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
13.05.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.04.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
03.03.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ղեկավարի 2021թ, հաշվետվություն
25.02.2022թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
08.02.2022թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
25.11.2021թ. Ստեփանավան համայնքի նորընտիր ավագանու
02.12.2021թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.08.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 09.07.2020թ. ավագանու արտահերթ նիստ
 26.06.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.04.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
 20 02 2020թ Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվ
04.02.2020թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
23.12.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
11.10.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
27.09.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ
30.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09.07.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
26.06.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12.04.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավանի համայնքապետի 2018թ հաշվետվություն
26.02.2019թ.Ստեփանավան համայնքի ավագանու ընդլայնվա
25.01.2019թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
09. 01. 2019 թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
12. 11. 2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
15.10.2018 Ստեփանավան համայնքի ավագնու նիստ
27.08.2018թ Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
31.07.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
23.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
20.07.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
02.07.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
30.05.2018 թ, Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
13.04.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27․03․2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
27.02.2018 Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
29.01.2018թ. Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
Ստեփանավան համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner