29.03.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Սույն թվականի ապրիլի 12-14-ը՝ ժամը 11.00-20.00 ընկած ժամանակահատվածում Մերիդիան էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1) տեղի կունենա «Leasing EXPO 2024-բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպություններին, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ և տեխնիկա: Ցուցահանդեսը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ: Ցուցահանդեսի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://www.facebook.com/leasingexpo կամ զանգահարել +374 55533521 ...
Մանրամասն |
|
28.03.24
ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀՅՈՒՐԵՐՆ ԷԻՆ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԵՐԸ
|
Բարի ավանդույթի համաձայն՝ գարնանային միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Ստեփանավանի քաղաքային գրադարանում այս անգամ հյուրընկալվել էին թիվ 4 մանկապարտեզի սաները։ Գեղեցիկ ասմունքներով, երգերով ու պարային կատարումներով շնորհավորելով մայրիկներին ու տատիկներին՝ փոքրիկները ներկաներին պարգևեցին իրենց սերն ու գարնանային վառ տրամադրությունը։ Այնուհետև մանկապարտեզի սաները ծանոթացան գրքերի աշխարհին, Հովհ. Թումանյանի հեքիաթների ցուցադրական անկյունին, որտեղ էլ մեծ ոգևորությամբ պատասխանեցին իրենց ուղղված հարցաշարերին։
|
|
27.03.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՐԲԵՄՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ՝ Սարգիս Խանբեկյան, Մարուսյա Սարգսյան, Էռնեստ Միքայելյան, Թագվոր Բերբերյան, Թորգոմ Պողոսյան, Հրաչյա Վարդազարյան, Նվարդ Շահինյան, Մայիս Բաղդասարյան, Նորիկ Համբարյան, Ասատուր, Պերճուհի և Հրայր Օճուրյաններ, Շահեն Իսրայելյան, Ռոմիկ Պողոսյան, Մուշեղ Հովակիմյան, Նորա Բարսեղյան, Նունե Դավոյան, Անժիկ և Ջուլիետա Մելքոնյաններ, Հովիկ Ներսիսյան, Արթուր Մամաջանյան, Գևորգ Ալեքսանյան, Ռուբեն Միրզոյան, Մերուժան Մանասյան, Ռաֆիկ Բաղդասարյան, Սոս Մաթևոսյան, Մայիս Հովհաննիսյան, Հակոբ Դեմիրճյան, Հովհաննես Գալստյան, Ժիրիկ Բաղդասարյան, Հովհաննես Լալազարյան, Գևորգ Գրիգորյան, Նինա Հովսեփյան, Թերեզա Ներկարարյան, Տիգրան Տոնոյան, Մանուշ Տրանդաֆիլովնա, Կարինե Ջանջուղազյան, Վարուժան ...
Մանրամասն |
|
26.03.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Ստեփանավան համայնքի ղեկավարը ստեղծում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ (այսուհետև՝ ԽՄ): 1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ. 2) քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ. 3) կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ: 1. ԽՄ-ների կազմում, իրենց համաձայնությամբ, կարող են ներգրավվել. 1) համայնքի ավագանու մեկից երեք անդամ. 2) աշխատակազմի կամ համայնքային ենթակայության կազմակերպությունների մասնագետներ. 3) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ...
Մանրամասն |
|
22.03.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ երկարացվել է նաև միջոցառման գործողության ժամկետը՝ սահմանվելով մինչև 2026 թվականը։ Այսպիսով, ծրագիրն այսուհետ կիրականացվի հետևյալ պայմաններով՝ ✅ առաջին միջոցառմամբ՝ քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, ✅ երկրորդ միջոցառմամբ՝ տրվում է միանվագ դրամական աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։ Առավել մանրամասն՝ https://www.mlsa.am/news/627
|
|
22.03.24
ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ 2024֊ը
|
Ստեփանավանի քաղաքային գրադարանի աշխատակիցներն ու հյուրերը, օրվա խորհրդին համահունչ, տաք ու ջերմ մթնոլորտում վայելեցին ինչպես հայերեն, այնպես էլ ֆրանսերեն լեզվով ստեղծագործություններ, երգեր։ Ներկաները կարդացին ինչպես Չարենցի, Սևակի, այնպես էլ իրենց հեղինակած գործերից։ "Անի"պարային համույթի սաների կողմից ֆրանսիական երաժշտության ներքո ներկայացվեց գեղեցիկ պարային համար։
|
|
22.03.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Արդեն ձևավորված բարի ավանդույթի համաձայն Ստեփանավանի քաղաքային գրադարանում հյուրընկալվել էին թիվ 3 մանկապարտեզի սաները։ Գարնանային տոների շրջանակներում սաները հանդես եկան մայրիկներին նվիրված ասմունքներով ու երաժշտական կատարումներով։ Միջոցառման վերջում, գրադարանի առաքելությանը համահունչ, սաները ծանոթացան գրքերի հեքիաթային աշխարհին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |