18.04.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Ստեփանավան համայնքի ավագանին գումարեց արտահերթ նիստ, որը վարեց համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Նիստի մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=Aqy9tphLAT4:
|
|
17.04.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Երկարատև ջանքերը տվեցին ցանկալի արդյունքը Հարգելի համաքաղաքացիներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հայտարարվել է Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքների մրցույթը՝ 10 մլրդ 573 մլն դրամ նախահաշվային արժեքով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 24-ը՝ժամը 10:30-ը: Ստեփանավանի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, ողջունում է ՀՀ կառավարության ջանքները՝ Ստեփանավան համայնքի առանցքային խնդիրների լուծման ուղղությամբ:
|
|
16.04.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Այսօր Ոստիկանի մասնագիտական տոնն է: Այս տոնը ոչ միայն մասնագիտական օր է, այլև մեր պետականության ամրապնդման, ներքին անվտանգության ապահովման երաշխիք: Ոստիկանության համակարգի հարգելի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ: Ձեր աշխատանքն անգնահատելի է, մեր շնորհակալական խոսքն անչափ քիչ՝ ձեր աշխատանքի ողջ բարդությունն ու կարևորությունը արտահայտելու և գնահատելու համար: Ոստիկանության Ստեփանավանի բաժինը մեր քաղաքի անվտանգության, հասարակական կարգի պահպանման գլխավոր երաշխավորն է: Մենք ուժեղ ու ապահով ենք ձեր աշխատանքի շնորհիվ: Ձեզ աշխատանքի մեջ մաղթում եմ անփորձանք ծառայություն, առողջություն և բարօրություն : Խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար անմահացած ոստիկաններին. ...
Մանրամասն |
|
15.04.24
ԱՄԵՆՕՐՅԱ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
|
Երկուշաբթին Ստեփանավանի համայնքապետարանում մեկնարկեց խորհրդակցությամբ, որի ընթացքում համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել Ստեփանավան համայնքում իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նախորդ շաբաթվա ընթացքում տարբեր բաժինների կատարած աշխատանքներին, քննարկվեցին ընթացիկ աշխատանքները, տրվեցին նոր հանձնարարականներ:
|
|
12.04.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Ստեփանավան համայնքի ավագանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հրահատ Աբրահամյանի գլխավորությամբ, ապրիլի 12֊ին գումարեց վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստը։ Օրակարգը հաստատելուց հետո ավագանին անցավ հարցերի քննարկմանը։ Օրակարգի հարցերին և նիստի մանրամասներին ծանոթացեք՝ անցնելով հղումով՝ https://www.youtube.com/live/KdkMOMoZ6eM?feature=shared
|
|
09.04.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Համայնքում կազմակերպվող աղբահանության աշխատանքներին զուգահեռ «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարվում են կուտակված աղբի, չորացած ճյուղերի հավաքման և հեռացման աշխատանքներ, փորվում և փխրեցվում են պուրակների կանաչ գոտիների հատվածները, տնկվում են վարդեր, ծաղիկների սածիլներ: Ծառերի սանիտարական էտման աշխատանքներից հետո, դրանք վնասատուներից ու հիվանդություններից պաշտպանելու համար, սկսվել են ծառերի բների սպիտակեցման աշխատանքները:
|
|
07.04.24
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի կանայք, մայրեր Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավետման տոնը, որը հայտնի է նաև որպես Մայրության տոն։ Մեր ազգային ավանդույթներն ու տեսակն առանձնակի են կարևորում հայ մայրերի դերը։ Դուք ձեր անսահման հավատով և անպատմելի նվիրվածությամբ զարդարում եք մեր կյանքը` մշտապես լինելով կյանքի շարունակության և մեր արժեքների պահպանության խորհրդանիշները։ Հայկական իրականության մեջ հայոց մայրերը եղել են օջախի, բնօրրանի հենասյունն ու պահպանման գրավականը: Հայ մայրերից յուրաքանչյուրն ամենօրյա հերոսությամբ հաղթահարելով կյանքի ցանկացած մարտահրավեր՝ կարողանում է կրթել, դաստիարակել, արարել, ստեղծել ու չհանձնվել։ Սիրելի մայրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, թող ձեր ընտանիքներում հարատևի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |