Հիմք ընդունելով Ռոբերտ Վլադիմիրի Իշխանյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Միլիոնի փողոց թիվ 78/1 հասցեում գտնվող հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու խնդրանքը, 28.11.2011թ. N 2515842 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով՝ որոշում եմ.
1. Ճշտել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան Միլիոնի փողոց թիվ 78/1 հասցեով, 06-007-0213-0002 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծի: Ճշտված սահմանային չափերով 0.02027 հա մակերեսով հողամասը ճանաչել Ռոբերտ Վլադիմիրի Իշխանյանի սեփականության իրավունքը:
2. Թիվ 2515842 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականում նշված թիվ 2 համարի տակ գտնվող ծածկի նկատմամբ՝ համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծի, իրականացվել է ծածկի ինքնակամ ապամոնտաժում: Թիվ 2 համարակալմամբ համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծի ինքնակամ կառուցվել է հասարակական սպասարկման օբյեկտ 52.94քմ ներքին մակերեսով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: