Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 394
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2019 թվականի N 394

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 21 (ՆԱԽԿԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ Մ.ՊԱՊՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 21) ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լևոն Նիկոլայի Բաբաջանյանի և Հայկ Սամվելի Բաբաջանյանի կողմից լիազորված անձ Ալմիրա Լադիկի Բաբաջանյանի անձնագիր AP 0467723, տրված 06.07.2016թ., 053-ի կողմից ներկայացված դիմումը, 22.07.1986թ. կազմված անշարժ գույքի տեխնիկական անձնագիրը, 20.11.2019թ. թիվ 3740 և 3742 սեղանամատյաններով հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ.

1. Վերականգնել Ստեփանավան քաղաքի Մ.Պապյան փողոց թիվ 21 հասցեի 453.4 քմ բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը, որը ըստ կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0219-0009 և 06-007-0219-0010 կադաստրային ծածկագրերի տակ, սակայն համաձայն 22.07.1986թ. անշարժ գույքի տեխնիկական անձնագրի և §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծ նշված ծածկագրերի անժարժ գույքը հանդիսանում է մեկ միավոր անշարժ գույք՝ ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0201-0009 և 06-007-0201-0010 ծածկագրերի Մ.Պապյան փողոց թիվ 21 հասցեի հողամասի մակերեսը որպես մեկ միավոր հողամաս՝ 453.3 քմ բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 453.3 քմ մակերեսով օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել՝ Լևոն Նիկոլայի Բաբաջանյանին և Հայկ Սամվելի Բաբաջանյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

3. Ստեփանավան քաղաքի Մ.Պապյան փողոց թիվ 21 հասցեի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 9.2 քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղի, 22.14 քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղի, 155.11 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 18.03 քմ մակերեսով բաց պատշգամբների, 4.46 քմ մակերեսով պարիսպի, 0.76 քմ մակերեսով պարիսպի, 10.5 քմ ներքին մակերեսով կաթսայատան, 26.24 քմ ներքին մակերեսով ավտոտնակի և 0.42 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Լևոն Նիկոլայի Բաբաջանյանի և Հայկ Սամվելի Բաբաջանյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

4. Հաստատել վերը նշված անշարժ գույքի փոստային հասցեն՝ ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Սուրբ Նշանի փողոց թիվ 21 բնակելի տուն:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner