Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 103
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2020 թվականի N 103

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0213-0003 ԾԱԾԿԱԳՐԻ ՄԻԼԻՈՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 78 ՀԱՍՑԵՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ, ՃՇՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶՎԱՐԹ ԿՈԼՈՄԲՈՍԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Զվարթ Կոլոմբոսի Մովսիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Միլիոնի փողոց թիվ 78 հասցեում գտնվող հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու խնդրանքը, 23.12.2011թ. N 2533169 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ.

1. Ճշտել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան Միլիոնի փողոց թիվ 78 հասցեի, 06-007-0213-0003 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծի: Ճշտված սահմանային չափերով 0.1181 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Զվարթ Կոլոմբոսի Մովսիսյանի սեփականության իրավունքը:

2. Թիվ 2353169 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականում նշված թիվ 3 համարի տակ գտնվող կիսակառույց շինության նկատմամբ համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծի իրականացվել է ինքնակամ փոփոխություն: Նշված շինությունը համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծի հանդիսանում է տնտեսական շինություն, որի նկատմամբ ինքնակամ կատարված ձևափոխության արդյունքում տնտեսական շինության ներքին մակերեսը կազմում է՝ 378.38 քմ:

3. Հաստատել վերը նշված անշարժ գույքի նոր փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան Ս. Սարգսյան փողոց թիվ 78: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner