Հիմք ընդունելով ավագանու 27.02.2018թ. թիվ 19-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով ՝որոշում եմ.
1. Ստեփանավան համայնք, Աշոտաբերդ թաղամասի 25 շենքի թիվ 5 հասցեի մեկ սենյականոց բնակարանը ընդհանուր 49.35քմ մակերեսով, որից բնակելին` 27.15 քմ, վաճառել Անիկ Սարգսյանի մեկ անձից բաղկացած ընտանիքին.
Անիկ Սարգսյան – ինքը, ծնված 1951թ.
2. Պարտավորեցնել Անիկ Սարգսյանին համայնքի ավագանու կողմից սահմանված կարգով համայնքային բյուջե մուծել բնակ. տարածության մակերեսի արժեքը 6790 դրամի չափով:
3. Քաղաքացի Անիկ Սարգսյանին` սեփականաշնորհման գործընթացը վավերացնել նոտարական կարգով, իսկ սեփականության իրավունքը ամրագրել անշարժ գույքի կադաստրի Ստեփանավանի տարածքային ստորաբաժանումում: