Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 231
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2020 թվականի N 231

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0059-0018 ԾԱԾԿԱԳՐԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 21 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայկ Գրիգորի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Անտառային փողոց 1-ին նրբանցք թիվ 21 հասցեում գտնվող հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը և պարիսպը օրինականացնելու խնդրանքը, 30.07.2009թ. N 2487282 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ

1. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան Անտառային փողոց 1-ին նրբանցք թիվ 21 հասցեի, Հայկ Գրիգորի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0059-0018 կադաստրային ծածկագրի տակ գտնվող՝ 0.0645 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 61.57 քմ ներքին մակերեսով բնակելի տունը, 13.50 քմ մակերեսով բաց պատշգամբը և 10.31 քմ մակերեսով պարիսպը:

2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 61.57 քմ ներքին մակերեսով բնակելի տան համար 52951.0 /հիսուներկու հազար ինը հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ, 13.50 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 11610.0 /տասնմեկ հազար վեց հարյուր տաս / ՀՀ դրամ, և 10.31 քմ մակերեսով պարիսպի համար 8867.0 /ութ հազար ութ հարյուր վաթսունյոթ / ՀՀ դրամ: Ընդամենը կառույցների օրինականացման վճարման ենթակա գումարը կազմում է 73428.0 /յոթանասուներեք հազար չորս հարյուր քսանութ/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:

3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Հաստատել 06-007-0059-0018 կադաստրային ծածկագրի անշարժ գույքի նոր փոստային հասցեն՝ ՀՀ մարզ Լոռի համայնք Ստեփանավան, Ստեփանավան քաղաք Անտառային փողոց 1-ին նրբանցք թիվ 31 բնակելի տուն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner