Հիմք ընդունելով Զարա Խաչատուրի Դավթյանի /ծնված 15.03.1933թ. նույնականացման քարտ 005203435, տրված 16.06.2014թ. 053-ի կողմից/ դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.03.1992թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ և 64-րդ հոդվածներով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան 06-007-0153-0006 ծածկագրում գտնվող 626.2 քմ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Ստեփանավան համայնքի 06-007-0153-0006 ծածկագրի հողամասի մակերեսը 626.2 քմ
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 626.2 քմ մակերեսով հողամասից 600.0 քմ օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Զարա Խաչատուրի Դավթյանին, իսկ մինչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 26.2 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Զարա Խաչատուրի Դավթյանին:
3. Հողամասի սահմանները որոշվում են §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Հաստատել վերը նշված հողամասի փոստային հասցեն՝ ՀՀ մարզ Լոռի համայնք Ստեփանավան, Ստեփանավան քաղաք 4-րդ միկրոշրջան Ա.Բաբաջանյան փողոց թիվ 15 հողամաս:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: