Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 239
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2020 թվականի N 239

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0113-0001 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ, ՎԻՐԱՀԱՅՈՑ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.02505 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ, ԾԱԾԿԻ ԵՎ ՊԱՐԻՍՊԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռուբեն Ցոլակի Գյուլզադյանի կողմից ներկայացված դիմումը, 06.06.2002թ. թիվ 610848 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, 06.07.2020թ. թիվ 1985 գրանցամատյանով գրանցված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը և այն հանգամանքը, որ քոթեջի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.02505 հա հողամասը համապատասխանում է ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և սեփականաշնորհված քոթեջը իրենից ներկայացնում է քաղաքացիներին օրենքով սահմանաված կարգով սեփականաշնորհված սակավաբնակարան բնակելի տուն, ղեկավարվելով ՀՀ Հողայի օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, 59-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 3-րդ կետի է ենթակետով, ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-ն որոշման է կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ հոդվածով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով և 43-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-007-0113-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 0.02505 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Ռուբեն Ցոլակի Գյուլզադյանի սեփականության իրավունքը:

2. Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Հողամասի սահմանները որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:

4. Քոթեջի սեփականաշնոհման ժամանակ քոթեջին հատկացված 0.02505 հա հողամասում 1990թ. կառուցված են եղել նաև 20.63 քմ ծածկ և 1.86 քմ պարիսպ, որոնք հանդիսանում են քոթեջի սպասարկման համար անհրաժեշտ օժանդակ շինություններ: Նշված շինությունների նկատմամբ ճանաչել Ռուբեն Ցոլակի Գյուլզադյանի սեփակնության իրավունքը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner